Իտալական Ferrari-ն ԱՄՆ-ում ներգրավել է թվային ակտիվները որպես վճարման եղանակ: Գործառույթը Եվրոպայում կհայտնվի 2024թ․ առաջին եռամսյակում, գրում է Reuters-ը։ Ferrari-ի կոմերցիոն և մարքեթինգ տնօրեն Էնրիկո Գալիերայի խոսքով՝ որոշումն ընդունվել է ի պատասխան դիլերների և հաճախորդների խնդրանքներին, որոնցից շատերը կրիպտոարժույթներ են օգտագործում: «Նրանցից ոմանք երիտասարդ ներդրողներ են, ովքեր իրենց կարողությունը կառուցել են թվային ակտիվների վրա: Մյուսները ավելի ավանդական ներդրողներ են, ովքեր ...
Կարդալ ավելին »Հետաքրքիր փաստեր
Կարմիր Խաչը` հաքերներին․ կիբերպատերազմի 8 կանոն
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 8 կանոն է առաջարկել կիբերպատերազմում ներգրավված հաքերների համար։ Այս կանոնները մշակվել են ոչ միայն հաքերների, այլև քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու համար կիբերհակամարտությունների համատեքստում։ Ահա ԿԽՄԿ-ի առաջարկած ութ հիմնական կանոնները. Մի ուղղորդեք կիբեր հարձակումները քաղաքացիական թիրախների դեմ: Սա ներառում է այն ամենը, ինչը ռազմական ենթակառուցվածք չէ։ Մի օգտագործեք վնասակար ծրագրեր կամ այլ գործիքներ, որոնք ավտոմատ են տարածվում և ...
Կարդալ ավելին »«Անիվ-ոտքերով» ռոբոտը կապահովի արտադրությունների անվտանգությունը
Շվեյցարական Ascento ընկերությունը ներկայացրել է Ascento Guard անվտանգության ռոբոտը, որն ունի տարբերվող դիզայն՝ «անիվ-ոտքերով» և գրեթե մարդակերպ «դեմքով»։ Ռոբոտը նախագծված է հսկելու մեծ բաց տարածքներ, որոնք ուղղված են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են արտադրությունը, տվյալների կենտրոնները, դեղագործական արտադրությունը և պահեստները: Ascento Guard-ի եզակի բանաձևը թույլ է տալիս ճշգրիտ տեղաշարժվել տարբեր մակերեսների վրա: Ռոբոտը հագեցած է հսկողության համար ջերմային և ինֆրակարմիր տեսախցիկներով ...
Կարդալ ավելին »James Webb-ը «որսացել» է գերձայնային արագությամբ սլացող շիթերով աստղ
James Webb տիեզերական աստղադիտակը (JWST) ֆիքսել է աստղային նյութի ևս մեկ ապշեցուցիչ պատկեր, որում երևում է, թե ինչպես են աստղային նյութի շիթերը դուրս պրծնում շատ երիտասարդ աստղի բևեռներից և սլանում տիեզերքում գերձայնային արագությամբ: Աստղային նյութի այս շիթերը, որոնք միասին կոչվում են Herbig-Haro 211 (HH 211), գտնվում են Երկրից մոտ 1000 լուսատարի հեռավորության վրա՝ Պերսևսի համաստեղությունում: Այդ տարածաշրջանում նախաաստղը ակտիվորեն կլանում ...
Կարդալ ավելին »Չինաստանը տիեզերք է արձակել 3-րդ Yaogan արբանյակը
Չինաստանը հաջողությամբ արձակել է Long March 4C հրթիռը, որը տիեզերք է բարձրացրել Yaogan 33(03) արբանյակը՝ երրորդը Չինաստանի Yaogan 33 հեռակառավարման արբանյակների շարքում: Արձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող արբանյակների արձակման Ցզյուցյուան կենտրոնից։ Ինչպես տեղեկացրել է Չինաստանի օդատիեզերական կորպորացիան (CASC), արբանյակի ուղեծիրը մոտ 688 կիլոմետր բարձրություն ունի և բաշխված է շրջանաձև բևեռային հետագծի երկայնքով: Արբանյակի տեղաշարժերը վերահսկվում են ԱՄՆ տիեզերական ...
Կարդալ ավելին »Երբ մայներները կարտադրեն պատմության մեջ վերջին Bitcoin-ը
Կրիպտոարժույթների աշխարհում, որտեղ անկայունությունն ու անորոշությունը սովորական են, բիթքոինը մնում է եզակի ակտիվ՝ ֆիքսված մատակարարմամբ: Բիթքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոն սահմանել է 21 մլն բիթքոինի հստակ քանակ: Մինչ օրս մայն է արվել ավելի քան 19 մլն բիթքոին, ինչը թողնում է միայն մի քանի միլիոն ապագա մայներների համար: Բիթքոին մայներները վաստակում են 2 եղանակով՝ ցանցի նոր բլոկի ստեղծման պարգևներ և ընթացիկ գործարքների ...
Կարդալ ավելին »Գիտնականները վերստեղծել են 3500 տարի առաջ Եգիպտոսում օգտագործված մումիֆիկացման բալզամի բույրը
Ժամանակակից գիտնականները վերստեղծել են հին եգիպտացիների կողմից օգտագործվող մումիֆիկացիոն բալզամների բույրը, հայտնում է CNN-ը։ Գերմանական Մաքս Պլանկի երկրաբանության ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են բալզամի մնացորդները, որոնք մնացել են անոթների ներսում, որոնք օգտագործվում էին ավելի քան 3500 տարի առաջ մահացած Սենեթնի անունով ազնվական կնոջ մումիֆիկացված օրգանները պահելու համար: Բուրավետ բալզամները ներառում էին մեղրամոմի, բուսական յուղերի և հեռավոր երկրներից հազվագյուտ ծառերի խեժերի բարդ խառնուրդ, որոնք հավանաբար Եգիպտոս էին բերվել բարդ առևտրային ...
Կարդալ ավելին »Xpeng X2 թռչող մեքենան առաջին թռիչքն է կատարել չինական քաղաքում
Չինական AeroHT ստարտափը հայտարարել է, որ Xpeng X2 թռչող մեքենան հաջողությամբ թռել է Հունան նահանգի Չանշա քաղաքով անցնող Սյան գետի վրայով։ Մեքենան դուրս է եկել գետի ձախ ափից և վայրէջք կատարել Չժոութու հրապարակում՝ անցնելով 1,5 կմ տարածություն և օդում անցկացնելով 4 րոպե։ AeroHT-ը հիմնադրվել է 2013-ին XPeng-ի գլխավոր տնօրեն Հե Սյաոպենգի ֆինանսական աջակցությամբ: X2-ն ի սկզբանե հայտարարվել էր որպես Voyager ...
Կարդալ ավելին »10 անգամ ավելի ամուր. Lion Glass-ը ստեղծել է նոր ապակի
Փենսիլվանիայի պետական համալսարանի գիտնականները նոր ապակի են ստեղծել՝ LionGlass, որը սովորական ապակու համեմատ 10 անգամ ավելի դիմացկուն է, իսկ դրա արտադրության գործընթացում ածխածնի արտանետումները զգալիորեն կրճատվում են: Սա նշանակում է, որ ապակու արտադրությունը կարող է լինել ավելի հեշտ և պակաս ծախսատար։ Ավանդաբար ապակին պատրաստում են քվարց ավազի (սիլիկահող), սոդայի և կրաքարի խառնուրդի ձուլման միջոցով: Խառնուրդի հալման աստիճանը հասնում է մինչև 1500 ...
Կարդալ ավելին »Մարդուն փոխպատվաստված խոզի երիկամները ոչ միայն չեն մերժվել, այլև առաջին անգամ սկսել են նորմալ գործել
Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու երկու երիկամները փոխարինել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով։ Խոզի երիկամները, ընտանիքի թույլտվությամբ, փոխպատվաստել են հիվանդի, որի մոտ ուղեղի մահ է ախտորոշվել։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Բժշկության պատմության մեջ առաջին անգամ դոնորական օրգանները ոչ միայն չեն մերժվել, այլև սկսել են նորմալ գործել, այսինքն՝ արտադրել մեզ՝ մաքրելով օրգանիզմը նյութափոխանակության թունավոր արգասիքներից։ Այս բացառիկ վիրահատության մանրամասն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ