ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 129,997.5 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է շուրջ 27․3%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 9․3%-ով և կազմել 4,420.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 19․9%-ով՝ կազմելով 6,686.9 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 45.8%-ով և կազմել 1,996.8 տոննա, պողպատե խողովակների ...
Կարդալ ավելին »ՀՀ հանքեր
Հանրային քննարկում Ագարակում՝ լեռնահատկացման սահմանների փոփոխության վերաբերյալ
2024 թվականի հուլիսի 30-ին, ժամը՝ 16։00-ին, Ագարակ քաղաքի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Ագարակ, Գարեգին Նժդեհի 5\8) տեղի կունենա «Ագարակի բացահանքում, հիմնականում հյուսիսային թևում, առանց լեռնահատկացման սահմանների փոփոխության և արդյունահանման ու մակաբացման ավելացման» վերաբերյալ հանրային քննարկումը։ Այդ մասին տեղեկացնում է Մեղրիի համայնքապետարանը։ «Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ...
Կարդալ ավելին »Մոտ 10 տարվա դադարից հետո լույս տեսավ «Հանքագործ և մետալուրգ» ամսագիրը
Գրեթե տասը տարվա դադարից հետո լույս տեսավ «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը։ Իհարկե, մեկ համարում հնարավոր չէր ամփոփել ոլորտի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու հանքագործների ամենալուրջ ձեռքբերումները, որոնցով այն կարողանում է վստահորեն իր տեղը գրավել երկրի տնտեսության զարգացման ու կայունացման առաջնագծում, սակայն համարում ներառված հարցազրույցները, վիճակագրական հետազոտությունների արդյունքները և այլ նյութեր, համոզված ենք, ոչ միայն հետաքրքիր կլինեն, այլև առատ նյութ կմատուցեն ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն նշել է հանքարդյունաբերության ոլորտի կանանց օրը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տոնել է հանքարդյունաբերության ոլորտի կանանց օրը։ «Հպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են։ Հանքարդյունաբերությունը ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած ոլորտ է, որտեղ՝ հակառակ կարծրատիպերի, կարող են հավասարապես ներգրավված լինել և’ կանայք, և’ տղամարդիկ»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն հայտարարել է վիկտորինայի հաղթողների անունները
Զանգեզուրի պղնձանոլիբդենային կոմբինատն ամփոփել է Անվտանգության օրվա առթիվ անցկացրած վիկտորինայի արդյունքը և հայտարարել հաղթողներին։ «Այսօր հյուրընկալել էինք Անվտանգության օրվա կապակցությամբ մեր սոցիալական էջերում հայտարարված վիկտորինայի հաղթողներին` Արփենիկ Սիմոնյանին ու Մարի Հակոբյանին: Ընկերության աշխատանքի անվտանգության բաժնի աշխատակիցների հետ զրույց քննարկում եղավ` «անվտանգությունն ամենուր» թեմայով, հաղթողներին տրամադրվեցին արտադրությունում կիրառվող անհատական պաշտպանիչ միջոցներ, առաջին բժշկական օգնության դեղատուփ, ինչպես նաև` «ԶՊՄԿ հանքաշխարհի լեգենդը» գիրքը»,- ...
Կարդալ ավելին »«Թեղուտի» աշխատակիցներն ավարտել են Քարկոփի կամրջի տեղադրումը
«Թեղուտ» ՓԲԸ Տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայության աշխատակիցներն ավարտել են Քարկոփ գյուղի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա վերականգնել կապը Մ6 միջպետական ճանապարհի հետ: Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։
Կարդալ ավելին »Ապրենք բնության հետ ներդաշնակ․ ԶՊՄԿ ուղերձը՝ Բնապահպանի օրվա առթիվ
Հունիսի 5-ը բնապահպանի օրն է։ Տոնի առթիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շնորհավորել է բնապահպաններին՝ նշելով․ «Բնության հանդեպ մարդու խելամիտ վերաբերմունքը, ռեսուրսների գրագետ շահագործումը յուրաքանչյուր պետության և մարդկության բարեկեցության կարևոր նախապայմանն է և դուք եք գծում այն սահմանը, որը երաշխավորում է բնական պաշարների օգտագործումը անվտանգ և անհետևանք դարձնել բնության ու հետևաբար ապագայի համար։ Սիրելի բնապահպաններ, շնորհավորում ենք, ձեր մասնագիտական տոնը։ Մաղթում, որ ...
Կարդալ ավելին »Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը մասնակի տուժել է հեղեղումներից
Դեբեդ գետի հեղեղումներից մասնակի տուժել է նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը։ Այդ մասին armhanq.com-ին հայտնեց Ախթալայի ԼՀԿ ի գլխավոր Ճարտարագետ Դավիթ Աբգարյանը։ «Թեպետ ընկերության տարածքն առանձնապես չի տուժել, մասնակի վնասվել է պոմպակայանը, որը ջրին մոտ է եղել։ Բացի այդ, խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, քանի որ մեկուսացված ճանապարհի պատճառով աշխատակիցների մի մասը, գտնվելով գետի մյուս ափի բնակավայրերում, առայժմ չի կարողանում գործի ...
Կարդալ ավելին »Նոր մասնագիտություն, նոր հնարավորություններ․ ԶՊՄԿ-ն դասընթացներ է ամցկացրել Craft excellence-ի հետ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր գործընկեր Craft excellence ուսումնական կենտրոնի հետ տարածաշրջանից հավաքագրել և կազմակերպել է խառատների, էլեկտրիկներ և զոդողների տեսական և գործնական դասընթացներ: Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Ընկերության նպատակն էր` երիտասարդ մասնագետներ պատրաստել, որոնք հիմնովին պատրաստ կլինեն ներդնել իրենց գիտելիքներն աշխատանքում: Եռամսյա դասընթացների ավարտից և քննությունների հաջող հանձնումից հետո մասնագետներին շնորհվեցին համապատասխան հավաստագրեր: Չորս տասնյակից ավելի որակավորում ...
Կարդալ ավելին »Ժամանակն է ՀՀ-ում լիթիումի պաշարների ուսումնասիրություն սկսել․ Հայկ Ակարմազյան
Լիթիումը հանդիպում է ապարներում, հանքային տաք ջրերում ու աղի լճերում: Արդյոք մեր երկրում կա՞ն լիթիումի պաշարներ ու կորզման հնարավորություններ: Թեմայի շուրջ Պոլիտեխնիկում աշխատաժողով է եղել, մեկ հարկի տակ են հավաքվել երկրի ընդերքն ուսումնասիրողներն ու հանքարդյունաբերողները: Որպեսզի Հայաստանում առկա պոտենցիալը լիարժեք բացահայտվի, ՀԱՊՀ մասնագետներն առաջարկում են ջրային պաշարներում համալիր ուսումնաիրություններ իրականացնել: Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ