• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

ՀՀ հանքեր

Իրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ հերքելով ադրբեջանական կեղծ թեզերը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելած իրանցի փորձագետները բարձր են գնահատում հանքավայրում առկա տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ դրանք գնահատելով միջազգային ստանդարտներին համապատասխան։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ալի Բեման Էղբալիզարչը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կեղծ թեզերին, թե իբր ԶՄՊԿ-ն չի հետևում բնապահպանական նորմերին՝ ընդհուպ աղտոտելով Արաքս գետը, նշեց, որ այն, ինչ իրենք տեսել ...

Կարդալ ավելին »

Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 11․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 232,372.1 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 11․3%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 29.5%-ով և կազմել 7,837.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 29․5%-ով՝ կազմելով 13,038.4 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 41․4%-ով և կազմել 3,309.1 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »

6 ամսով արգելվեց սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը

ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի: Այդ մասին որոշումը կառավարությունն ընդունեց իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց իր հիմնադրման 90-ամյակը

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց իր հիմնադրման 90-ամյակը, ինչպես նաև վերաբացման 40-ամյակը։ Միջոցառումն առիթ էր խոսելու ֆակուլտետի շուրջ մեկդարյա ձեռքբերումների մասին, վերարժևորելու կրթական և գիտական նվաճումները, մեծարելու ֆակուլտետի զարգացման գործում մեծ ջանքեր ներդրած բարձրակարգ մասնագետներին, շրջանավարտներին։ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեց Երևանի պետական համալսարանի օրհներգը՝ ազդարարելով միջոցառման մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր նիստը նշանավորեց ֆակուլտետի ...

Կարդալ ավելին »

«Լիդիան Արմենիայի» 12,5% բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու պայմանագրի ժամկետը 2 ամսով երկարացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում, որոշեց 2 ամսով երկարաձգել «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսերի՝ կառավարությանը նվիրատվության պայմանագիր կնքելու ժամկետը: Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս այս տարվա հունվարի 18-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու» որոշումը: Համաձայն որոշման Հայաստանի Հանրապետությանը` որպես նվիրատվություն «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ բաժնետիրական ընկերությունից նախատեսվում է ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորհրդի նիստ է անցկացրել

Հաստատված է «Հայաստանի Հանքագործների և Մետալուրգների Միություն» ՀԿ խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի նիստի թիվ 1 արձանագրության թիվ 1 որոշմամբ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԼՈՒԽ 1․ ՆՊԱՏԱԿԸ Սույն քաղաքականության նպատակն է` սահմանել «Հայաստանի Հանքագործների և Մետալուրգների Միությունում» շահերի բախման և հակակոռուպցիոն քաղաքականության սկզբունքները և դրանց կիրառման մոտեցումները: «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» հավատարիմ է էթիկապես ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային միջավայրի վերլուծության անհրաժեշտություն կա․ փորձագետ. ejq

Միջազգային շուկայում մետաղների գների տատանումները, տնտեսական անկայունությունը պատճառ դարձան, որպեսզի ձևավորվի ընդերքի «առևտրային արժեքի» (օգտակար հանածոների պաշարների) գնահատման միասնական մոտեցում։ Արդյունքում՝ աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող երկրները ստեղծեցին ապրանքային պաշարների գնահատման և հրապարակային հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգ, որը սակայն հետխորհրդային երկրներից միայն Ղազախստանի Հանրապետությունն է ամբողջությամբ ընդունել։  Միջազգային ֆինանսական կազմակերպությունները ֆինանսավորում են բացառապես պաշարների հանքային պաշարների հաշվետվության միջազգային ստանդարտների կոմիտեի (CRIRSCO- Committee for Mineral Reserves ...

Կարդալ ավելին »

Վարդան Ջհանյան. մենք թևակոխում ենք 2-րդ պղնձի-բրոնզի դար

Թեւակոխում ենք երկրորդ պղինձ-բրոնզի դար, որովհետև, բոլոր կանխատեսումների համաձայն, պղինձը, մոլիբդենը և մի շարք այլ մետաղներ տնտեսության շարժիչ ուժն են դառնալու։ Այդ մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջանյանը՝ Mining Armenia Forum-ի շրջանակում զեկույցի ժամանակ։ Վկայակոչելով S&P Global-ի կանխատեսումը՝ նա նշել է, որ մինչև 2035 թվականը պղնձի նկատմամբ ...

Կարդալ ավելին »

Պղինձը Հայաստանի համար նավթ և գազ է. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Պղինձն այսօր անցումային մետաղ է, որն անհրաժեշտ է կանաչ տնտեսության անցնելու համար։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Նա պարզաբանել է, որ պղնձի պահանջարկը կաճի աշխարհում նույն էլեկտրական մեքենաների արտադրության ավելացման ֆոնին։ Խուդոլին հայտնել է, որ էլեկտրական մեքենաների արտադրության համար պահանջվում է 4 անգամ ավելի շատ պղինձ, քան ...

Կարդալ ավելին »