• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Relax

30 նոր մոդել` մինչև 2027-ը. Nissan-ը նախընտրում է էլեկտրաքարեր

Nissan-ը մտադիր է մինչև 2026 ֆինանսական տարվա ավարտը (ավարտվում է 2027 թվականի մարտին) մինչև 30 նոր մոդել թողարկել, որոնցից 16-ը՝ էլեկտրական։ Այս մասին ասվում է ընկերության զարգացման նորացված ռազմավարության մեջ։ Ակնկալվում է, որ էլեկտրական մեքենաների մրցունակությունը կավելանա՝ ներկայիս մակարդակի համեմատ դրանց արժեքը մոտ 30%-ով նվազեցնելու միջոցով: Մինչև 2027 թվականը բենզինային և դիզելային շարժիչներով ներկայումս արտադրվող մոդելների մինչև 60%-ը նույնպես կթարմացվի։ Միևնույն ժամանակ Nissan ...

Կարդալ ավելին »

«Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում

«Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում «Մաշինա վրեմենի» խումբը, որն այս տարի տոնում է հիմնադրման 55-ամյակը, մեծ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում: Հ ամերգը տեղի կունենա ապրիլի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կհնչեն 1970-ից մինչև 2020 թվականները ծնված հիթերը, նոր երգեր: Խմբի անդամներ Անդրեյ Մակարևիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Վալերի Եֆրեմովը հիշեցնում են, որ ապրիլի 13-ին Ալեքսանդր Կուտիկովի ծննդյան օրն ...

Կարդալ ավելին »

«Նեմրան» ներկայացրել է The Fool Moon երգի հոլովակը

«Նեմրա» ռոք խումբը երաժշտասերների դատին է հանձնել «The Fool Moon» երգը, որի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակը Վան Եղիազարյանն է: Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է: Ռեժիսորը Կարեն Ամյանն է: «Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան ...

Կարդալ ավելին »

Էնիո Մորիկոնե․ օսկարակիր կոմպոզիտորը՝ Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը:  Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե: Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից։

Կարդալ ավելին »

Tesla-ն կրճատում է էլեկտրաքարերի արտադրությունը Շանհայում

Tesla-ն որոշել է կրճատել էլեկտրական մեքենաների արտադրությունը Շանհայի իր գործարանում, որտեղ նրանք արտադրում են Model 3 սեդանը և Model Y քրոսովերը։Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ մարտին ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, որ կրճատեն Model 3-ի և Model Y-ի արտադրությունը և վեցօրյա աշխատանքային շաբաթից անցնեն հնգօրյայի։ Հրատարակությունը այս որոշումը կապում է Չինաստանի էլեկտրական մեքենաների շուկայում ինտենսիվ մրցակցության և վաճառքի ցածր ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է․ ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

Երջանկության մասին 2024 թ․ համաշխարհային զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։  Հարցումներն իրականացրել է Gallup ընկերությունը։ Ուսումնասիրությունը հիմնվում է վեց հիմնական գործոնի վրա՝ յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը, սակայն, հիմնված է ոչ թե տվյալ երկրում այդ ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։   Արդեն ...

Կարդալ ավելին »

Մարդանման ռոբոտներ՝ Mercedes-Benz-ի գործարաններում

Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողի գործարաններում մարդանման ռոբոտներ կհայտնվեն, որոնք մշակել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղակայված Apptronik ընկերությունը: Ակնկալվում է, որ ռոբոտները կօգնեն աշխատողներին և արտադրության գործընթացին վերաբերող մի շարք առաջադրանքներ կկատարեն: Ինչպես տեղեկացնում է Robbreport.com-ը, փորձնական ծրագրի շրջանակում Apptronik-ի մարդանման ռոբոտները կօգտագործվեն «ֆիզիկական ուժ պահանջող ձեռքի ցածրորակ աշխատանքն» ավտոմատացնելու համար։ Այս երկոտանի ռոբոտներից մեկը՝ Apollo-ն, ունի 173 սմ հասակ, կշռում է մոտ 72 կգ ...

Կարդալ ավելին »

Նկարիչների միությունը կներկայացնի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի ժառանգությունը

Հայաստանի նկարիչների միությունը, արժևորելով բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի թողած մշակութային ժառանգությունը, մարտի 22-ին ցուցահանդեսով կներկայացնի նրա բազմաբնույթ աշխատանքները: Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում. նկարիչ, գրող, հանրագիտակ, հմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։ Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա և այլն: Արշալույս Չիֆլիկյանը դպրոց է հաճախել 13 տարեկանում։ Ուսումնառության ...

Կարդալ ավելին »

Porsche-ն ընդլայնում է էլքարերի շարքը․Taycan Turbo GT

Porsche-ն ընդլայնում է իր ամբողջովին էլեկտրական սպորտային սեդանի շարքը՝ ներառելով Taycan Turbo GT եւ Weissach փաթեթով Taycan Turbo GT մոդելները: Վերջինս կառուցված է վազքուղու համար եւ համալրված չէ հետեւի նստատեղերով՝ հօգուտ էլ ավելի լավ հզորություն-զանգված հարաբերակցության: Պիկային հզորությունը երկու մոդելի դեպքում էլ կարող է կազմել ավելի քան 1100 ձիաուժ: Համակցված տարբեր թեթեւ կառուցվածքների եւ աերոդինամիկ միջոցների հետ՝ այս լիովին էլեկտրական ...

Կարդալ ավելին »

Վաճառեք կամ կարգելենք․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է TikTok-ի օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսը քայլեր է ձեռնարկում TikTok սոցիալական ցանցի նկատմամբ։ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մի օրինագծի, որի համաձայն՝ ByteDance չինական կոնցեռնը վեց ամսվա ընթացքում պետք է վաճառի սոցցանցի ամերիկյան բաժինը։ Հակառակ դեպքում այն կարգելվի ԱՄՆ-ում։ Հանրապետական պատգամավոր Սթիվեն Սքալիզը TikTok-ի վերաբերյալ որոշումն անվանել է «ազգային անվտանգության կարեւորագույն հարց»։ Առայժմ, սակայն, պարզ չէ, թե կաջակցի՞ արդյոք օրինագծին ԱՄՆ Սենատը։ ...

Կարդալ ավելին »