Հայաստանյան բանկերը 2025թ․ երրորդ եռամսյակի տվյալներով արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ու պարտավորություններն ավելացել են 21.2%-ով, իսկ կապիտալը՝ 21․4%-ով: Ներկայացնում ենք 2025թ․ երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ակտիվներ ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.2%-ով՝ կազմելով ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Շուտով Ադրբեջանի տարածքով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը. էկոնոմիկայի նախարար
Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է»,- գրել է Պապոյանը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների
ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի 1,769,332.4 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. 2025թ․-ի հունվար-օգոստոսին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 23․9%-ով և կազմել՝ 567,291.1 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 10%-ով և կազմել՝ 476,477.3 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 19․2%-ով և կազմել՝ 306,398.9 մլն ՀՀ դրամ։ ...
Կարդալ ավելին »Սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․1%։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 5.2%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 5․6%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 2%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ...
Կարդալ ավելին »Հացի արտադրությունն աճել է 0.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 173,304.8 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.2%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 7%-ով և կազմել 95,447.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 39.7%-ով և կազմել 1,766.3 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 30.2%-ով և կազմել 2,453.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 11.2%-ով՝ կազմելով ...
Կարդալ ավելին »Հանքային ջրերի արտադրությունն աճել է 5․8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 38,073.2 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5.8%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 8.6%-ով և կազմել 52,451.7 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 3․5%-ով և կազմել 99,709.4 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն ...
Կարդալ ավելին »Մսի արտադրությունն աճել է 3.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 27,208.4 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 3.8%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 7%-ով և կազմել 8,659.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 39.2%-ով և կազմել 1,851.0 տոննա։
Կարդալ ավելին »Սննդամթերքի գնաճն արագացել է. Եվրասիական զարգացման բանկ
Ըստ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) զեկույցի՝ սեպտեմբերին Հայաստանում գնաճը կազմել է 3,7% տարեկան, օգոստոսին գրանցված 3,6%-ի համեմատ։ Սննդամթերքի գների աճը սեպտեմբերին արագացել է մինչև 5,8% տարեկան, նախորդ ամսվա 4.9%-ի համեմատ, ինչը պայմանավորված է միջազգային սննդամթերքի գների փոփոխություններով։ Միևնույն ժամանակ, գնաճը դանդաղել է ծառայությունների ոլորտում (2,8% տարեկան, նախորդ ամսվա 3,2%-ի համեմատ) և ոչ պարենային ապրանքների հատվածում (0,9% տարեկան, նախորդ ամսվա 1,1%-ի համեմատ)։ ԵԱԶԲ-ն կանխատեսում է, ...
Կարդալ ավելին »6․6%-ով աճել է պանրի արտադրության ծավալը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 17,902.2 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 6․6%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 22.8%-ով և կազմել 1,730.5 տոննա։ Կաթի արտադրությունն նվազել է 1.5%-ով՝ կազմելով 6,444.7 տոննա։ Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 17.8%-ով և կազմել 1,955.5 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է ...
Կարդալ ավելին »Սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի
Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ գիտական կենտրոնի կողմից 2025 թ. հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առաջարկվել է 2025 թ. աշնան որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսը սահմանել 620 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ