Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ տարեվերջին Հայաստանում գների աճը կկազմի տարեկան 1,5%: Այդ մասին ասվում է բանկի շաբաթական մակրոամփոփագրում: ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նշում են, որ հուլիսին Հայաստանում գնաճը հասել է տարեկան 1,4% – ի՝ մեկ ամիս առաջվա 0,8% – ից հետո: Դրան, հիմնականում, նպաստել է պարենային հատվածում գների դինամիկայի շրջադարձը։ Սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է (+0,7% հուլիսին)։ ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով. փոխնախարար
2024 թվականի վերջին Հայաստանում մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով։ Այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ավելանում է մշակվող հողերի մակերեսը։ Փոխնախարարը կոնկրետ թվեր չի հնչեցրել, միայն նշելով, որ այսօր Հայաստանում մշակվում է ցանքատարածությունների ընդամենը 49,5 տոկոսը։ «Այդ ուղղությամբ իրականացվում եւ պլանավորվում են պետական աջակցության ծրագրեր, որպեսզի չմշակվող ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկային համակարգում մուտքերը կազմել են 5․721 տրիլիոն
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024թ.-ի հունվար-հունիս ամիսների ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։ Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 5․721 տրիլիոն, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշից ավել է 1․2%-ով։ Ելքերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 1․3%-ով և կազմել 5․737 տրիլիոն։ Ելքերը գերազանցել են մուտքերը 16․93 մլրդ-ով կամ 0.3%-ով։
Կարդալ ավելին »14,2%-ով կրճատվել են ՀՀ միջազգային պահուստները՝ մինչև 3,354 մլրդ դոլար
Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) մինչեւ 2024թ. հուլիս կրճատվել են տարեկան 14,2%-ով կամ 555 մլն դոլարով՝ մինչև 3.354 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 13,3% կամ 458.6 մլն դոլարով աճ: Այսպիսով, ՄՀՊ-ն շարունակում է հեռանալ 2023թ. օգոստոսին արձանագրված 4.2 մլրդ դոլար պատմական առավելագույնից: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները: Դրանց առյուծի բաժինը՝ 3.345 մլրդ դոլար, բաժին ...
Կարդալ ավելին »Ցեմենտի արտադրությունը նվազել է 19․6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 485.9 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 19․6%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 31․4%-ով և կազմել 71,565.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն աճել է 6․8%-ով և կազմել է 959,613.3 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 17․5%-ով՝ կազմելով 14,074.5 տոննա։ Կրի ...
Կարդալ ավելին »4․8%-ով աճել է սիգարետի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ․-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 16,414.2 մլն հատ սիգարետ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4․8%-ով։ Հիշեցնենք, որ 2023-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020-ին ...
Կարդալ ավելին »Հացի արտադրությունն աճել է 1․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 129,980.4 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․4%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 25%-ով և կազմել 67,369.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 3․5%-ով և կազմել 870.4 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 6․6%-ով և կազմել 2,854.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 0․3%-ով՝ ...
Կարդալ ավելին »Արդյունաբերության աճն արագացել է մինչեւ երկնիշ տեմպեր
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արդյունաբերության հատվածի աճն արագացել է 1%-ից մինչև 18,2%՝ ապահովելով 1,4 տրլն դրամ ծավալ (3,5 միլիարդ դոլար), ամսվա անկումը կազմել է 2,4%՝ մինչեւ 225,1 մլրդ դրամ (580.1 մլն դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ցուցանիշների բարելավումը կապված է վերամշակող արդյունաբերության վերընթաց դինամիկայի արագացման հետ՝ հանքարդյունաբերության ոլորտի անկման պահպանման պայմաններում:
Կարդալ ավելին »Գեղարքունիքում սկսվել է հացահատիկի բերքահավաքը
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում օգոստոսի առաջին օրերից սկսվել և ընթանում է հացահատիկի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը, նախնական տվյալներով, կազմում է 25-30, գարնանացան գարու արտերի միջին բերքատվությունը՝ 18-23 ցենտներ։ 2024 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ արդեն հնձվել է հացահատիկի շուրջ 2800 հեկտար արտ։
Կարդալ ավելին »16 մլն 827.2 հազար դրամ՝ Ճամբարակի սուբվենցիոն ծրագրերի համար
ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել 16 մլն 827.2 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքին՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 12 մլն 453.4 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ