• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: ՀՀ

ՀՀ տնտեսության բոլոր ոլորտներում ակտիվության էական աճ է գրանցվել

Հայաստանը 2024 թվականի հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։  Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, ընդգծելով, որ վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4 %:  Ըստ նախարարության՝ աճը գրանցվել է տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճով։

Կարդալ ավելին »

S&P Global Ratings-ը ՀՀ-ի համար կանխատեսել է ՀՆԱ-ի 6,2% աճ

S&P Global Ratings-ը արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների գծով Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները պահպանել է BB-/B մակարդակում’ կայուն կանխատեսմամբ: Այդ մասին նշվում է S&P Global Ratings-ի հաղորդագրությունում, որտեղ վարկանիշը նախկին մակարդակում պահելը հիմնավորելուց բացի, բերվում է նաև Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսվող դանդաղումը 2024-2025 թվականներին՝ 6,2%-ից մինչև 5,2%: Հայաստանի սուվերեն վարկանիշի կայուն կանխատեսումն արտացոլում է, մի կողմից, տնտեսական աճի ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսությունը 0,63%-ով կաճի Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի հաշվին

Հայաստանի տնտեսությունը Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հաշվին լրացուցիչ կաճի 0,63 տոկոսով: Այդ մասին ասվում է Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի հետազոտությունում: Ընդհանուր առմամբ, ըստ «Փրայմի», Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ-ն իր ՀՆԱ-ն կավելացնի 1,47%-ով կամ 34,9 մլրդ դոլարով: Ղազախստանի տնտեսությունը կաճի 0,71% – ով, Ռուսաստանի տնտեսությունը՝ 1,52%- ով, Բելառուսինը՝ 0,55%- ով, Ղրղզստանինը՝ 0,43%- ով։ ...

Կարդալ ավելին »

ՀՀ–ում այսուհետ Հայրերի օր կլինի. այն կնշվի հունիսի 17–ին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն էր նման առաջարկությամբ հանդես եկել՝ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում՝ հունիսի 17–ը ՀՀ–ում նշելով որպես Հայրերի օր։ Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածն ամրագրում է պետության պատասխանատվությունն ընտանիքի պաշտպանության դերի կարևորման ...

Կարդալ ավելին »

ՀՀ և Աբու Դաբիի ֆոնդային բորսաները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը միտված է երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատմանը և ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։ Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել նաև Աբու Դաբիի ֆոնդային բորսայի գործառնական տնօրեն Սաքեր Ասլանը։ Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրության համաձայն՝ ՀՖԲ-ն ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկային համակարգում մուտքերը կազմել են 5․721 տրիլիոն

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024թ.-ի հունվար-հունիս ամիսների ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։ Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 5․721 տրիլիոն, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշից ավել է 1․2%-ով։ Ելքերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 1․3%-ով և կազմել 5․737 տրիլիոն։ Ելքերը գերազանցել են մուտքերը 16․93 մլրդ-ով կամ 0.3%-ով։

Կարդալ ավելին »

14,2%-ով կրճատվել են ՀՀ միջազգային պահուստները՝ մինչև 3,354 մլրդ դոլար

Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) մինչեւ 2024թ. հուլիս կրճատվել են տարեկան 14,2%-ով կամ 555 մլն դոլարով՝ մինչև 3.354 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 13,3% կամ 458.6 մլն դոլարով աճ: Այսպիսով, ՄՀՊ-ն շարունակում է հեռանալ 2023թ. օգոստոսին արձանագրված 4.2 մլրդ դոլար պատմական առավելագույնից: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները: Դրանց առյուծի բաժինը՝ 3.345 մլրդ դոլար, բաժին ...

Կարդալ ավելին »

ՀՀ և ՌԴ իշխանությունները Սլավոնական համալսարանի շուրջ վեճերը կլուծեն նոր համաձայնագրով

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները Երևանում կստորագրեն Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի աշխատանքը կարգավորող նոր համաձայնագիր: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստին։ Սկզբնական համաձայնագիրը, որով համալսարանը շարունակում է գործել, ստորագրվել է 1997 թ. օգոստոսին և լրամշակվել 2003 թվականին: Նշվում է, որ նոր համաձայնագրում հստակեցվում են համալսարանի կառավարման սկզբունքները։ Մասնավորապես` ռեկտորը կընտրվի համալսարանի կառավարման խորհրդի կողմից։ Երկու երկրների կրթության նախարարությունները նրան չեն ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով

Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի հունիսի 26-ին Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր։ Հովհաննիսյանն ասաց, որ ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից. «Հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,244 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,244 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 82․6 մլրդ դրամով կամ 7.1%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,233 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 20․1%-ով կամ 206․3 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 123․7 մլրդ դրամով ...

Կարդալ ավելին »