• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: ՀՀ

Իրանի տարածքով հնարավոր է ՀՀ-ից մանր եղջերավոր կենդանիներ փոխադրել Իրաք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։ Կենդանիները պետք է անցնեն 21 օրյա կարանտին ծագման երկրում՝ Իրանի անասնաբուժական կազմակերպության (IVO) ներկայացուցչի հսկողության ներքո: Ավելի վաղ՝ 2024թ. ապրիլին, Իրանը վերականգնել էր երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր ...

Կարդալ ավելին »

Սիրիայում բնակվող հայերին տրվել է ՀՀ 369 անձնագիր

2024-ի 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ 369 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (170 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (199 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու ...

Կարդալ ավելին »

Հաստատվեց գարեջրի հսկիչ դրոշմավորման փորձնական ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիտում հաստատեց  Հայաստանում գարեջրի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 2013-ից գարեջուրը և գարեջրային խմիչքները ՀՀ-ում ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։ Վերոնշյալ կարգավորումներն ապահովելու նպատակով նպատակահարմար է ներդնել գարեջրի՝ հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգ։ Ընդ որում, մինչև դրոշմավորման համակարգի ներդրումն անհրաժեշտ է իրականացնել դրոշմավորման փորձնական ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ Հայաստանում ներդրված ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 5-10-ն անցկացվելիք Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի էկոնմիկայի նախարարությունը։  Նշվում է, որ մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը ...

Կարդալ ավելին »

Իրանը կարևորում է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումը. ԻԻՀ նախագահ

Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Իրան ժամանելու համար: Մասուդ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ...

Կարդալ ավելին »

Fitch Ratings-ը հաստատել է ՀՀ վարկային վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ

Fitch Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է վարկանիշային գործակալության կայքում հրապարակված զեկույցում։ Շարունակական բարձր աճ Հայաստանի տնտեսական աճին շարունակում են նպաստել Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից ներգաղթյալները: Իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7% – ով և տարվա առաջին եռամսյակում մնացել է ուժեղ՝  9,2%-ի մակարդակում։ Ակնկալվում ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն իր դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում։  Այդ մասին Լաքոթը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ես պատիվ և հաճույք կունենամ ներկայացնելու Ֆրանսիան Հունգարիայում։ Շնորհակալ եմ մեր բարձրագույն իշխանություններին այս նշանակման միջոցով իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար», – նշել է դեսպանն իր գրառման մեջ։ Ջոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է ...

Կարդալ ավելին »

ՀՀ որոշ մարզերում կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով

Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից hանրապետության 4 մարզերում կառուցապատման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով:  Այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ մանրամասնելով, որ մասնավորապես՝ Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատում իրականացնելիս` համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերը  ստանալու համար անհրաժեշտ է լինելու էլեկտրոնային դիմում ներկայացնել urban.e-gov.am հարթակի միջոցով։  Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  խորհրդական Դավիթ Դալլաքյանի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը 16 մլն դոլար է հատկացրել ՀՀ պարեկային ոստիկանության ձևավորմանը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Իր խոսքում Զեյան նշել է, որ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։ «Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը. ԱԳ նախարարի ելույթը՝ ՄԱԿ-ում

Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում իր ելույթի ժամանակ:  «Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում: Այս տարվա ֆորումի թեման չէր կարող ավելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրությունը բախվում է բազմաթիվ ...

Կարդալ ավելին »