• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Tag Archives: ԱՄՆ

Աշխարհի ամենահարուստն Իլոն Մասկն է, ամենաշատ միլիարդատերերն ԱՄՆ-ում են

ԱՄՆ-ն միլիարդատերերի թվով կրկին գլխավորել է Forbes-ի համաշխարհային վարկանիշը՝ 902 ամերիկացի ընդգրկվել է մոլորակի 3000 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Երկրորդ տեղում Չինաստանն է. 516 չինացի միլիարդատեր կա ցանկում: Եռյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղից 205 միլիարդատեր կա: Ամենահարուստ միլիարդատերերի 39-րդ ամենամյա վարկանիշում ընդգրկվել է 146 ռուսաստանցի, որոնցից 15-ը՝ առաջին անգամ: 2025 թվականին ամսագրի ցուցակում ընդգրկված էր 3028 մարդ, այդ թվում՝ 406 կին։ ...

Կարդալ ավելին »

Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար հանածոների համաձայնագրի շուրջ խորհրդակցություններ են անցկացնում նախարարների մակարդակով

Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացնում օգտակար հանածոների  համաձայնագրի նոր նախագծի շուրջ։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Խորհրդակցությունները դեռ շարունակվում են տարբեր նախարարությունների մակարդակով», – ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված համաձայնագրի նոր նախագիծը։  Ավելի վաղ համաձայնագրի վրա աշխատանքը հաստատել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը. դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է: «Նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարանը խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում, որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար: Գործարանն արտադրում է ամրաններ ու մետաղական այլ արտադրանք՝ նպաստելով Հայաստանում աճի ապահովմանը»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում: Նշվում է, որ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը կեղծ կրիպտոկայքերի զոհերին կվերադարձնեն 7 մլն դոլար

ԱՄՆ իշխանությունները 7 միլիոն դոլար կվերադարձնեն կեղծ կրիպտոարժույթների պլատֆորմների զոհերին։ Վիրջինիայի Արևելյան շրջանի ԱՄՆ դատախազության տվյալներով՝ հանցագործները վստահելի հարաբերություններ են կառուցել օգտատերերի հետ, այնուհետև նրանց ուղղորդել են կեղծ կայքեր: Ավանդադրումից հետո միջոցներն անցել են կեղևային ընկերությունների ավելի քան 75 բանկային հաշիվներով, այնուհետև ուղարկվել արտասահման՝ քողարկված որպես ներքին փոխանցումներ: Կայքերը զոհերին խոստանում էին բարձր եկամուտներ իրենց ենթադրյալ ներդրումներից: Սակայն միջոցները հանելու փորձ կատարելիս խարդախները պահանջել ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը քննարկում է 23 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ներմուծվող մաքսատուրքերի նվազեցումը

նդկաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների կեսից ավելիի մաքսատուրքերի վերանայման հնարավորությունը՝ նոր առևտրային գործարքի շուրջ բանակցությունների շրջանակում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Ըստ Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ իշխանությունները պատրաստ են զգալիորեն նվազեցնել կամ ամբողջությամբ վերացնել տարեկան ավելի քան 23 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ներմուծման մաքսատուրքերը: Սա Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ից գնված բոլոր ապրանքների մոտավորապես 55%-ն ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն ապրիլի 2-ին ներմուծման մաքսատուրքեր կսահմանի

Վաշինգտոնը դեռ նախատեսում է հայելային մաքսատուրքեր մտցնել, որոնք հավասար կլինեն այն մաքսատուրքերին, որոնք այլ երկրները գանձում են ամերիկյան ապրանքների ներմուծման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մաքսատուրքերը փոխադարձ են լինելու։ Սա նշանակում է, որ եթե մեզանից գանձում են, ապա մենք գանձում ենք իրենցից, դա այնքան պարզ է: Բազմաթիվ միլիարդավոր դոլարներ արդեն հասել են մեզ, ...

Կարդալ ավելին »

People․ ԱՄՆ-ում բռնել են հսկա ոսկե ձուկ

ԱՄՆ Ձկան պաշարների եւ վայրի բնության ծառայության (USFWS) աշխատակիցները Փենսիլվանիայի ջրամբարներից մեկում հսկայական ոսկե ձուկ են բռնել։ Այս մասին USFWS-ը հայտնել է Facebook սոցիալական ցանցում։ Ձուկը հայտնաբերվել է Փրեսք այլ պետական այգում։ Իր չափերի պատճառով այն ստացել է «մեգալոդոն» անունը։ Ծառայության աշխատակիցները նշել են, որ ինչ-որ մեկը կարող էր ձկանը բաց թողնել ջրամբար։ Սակայն նման գործողությունները վնաս են պատճառում տեղի էկոհամակարգին, նշել են փորձագետները։ «Ոսկե ձկնիկներն աճում են վայրի բնության մեջ, որտեղ նրանք կարող են լճերն ու ջրամբարները վերածել ցեխապուրի, ուտելիք գողանալ տեղի ձկներից եւ փչացնել ջրի որակը: <…> Եթե չեք կարողանում ձուկը պահել ձեզ մոտ, վերաբնակեցրեք նրան: Պարզապես մի թողեք նրան ազատության մեջ»,- նշվել է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ում TikTok-ը գնելու հայտ է ներկայացրել

TikTok-ի ամերիկյան հատվածը ձեռք բերելու գործընթացին է միացել հայազգի Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Համացանցի առաջամարտիկը կարծում է՝ օգտատերերը պետք է տնօրինեն իրենց տվյալները, իսկ ստեղծողները պետք է տիրապետեն իրենց լսարանին: «Հաճախականությունը հնարավորություն կտա այս սկզբունքներն իրականություն դարձնել: Եվ առանցքում ունենալով թափանցիկություն և հաշվետվողականություն, այս նոր TikTok-ը ոչ միայն ավելի արդար կլինի, այլ ավելի հրաշալի: Ես իմ կարիերան անցկացրել եմ ապագայի ...

Կարդալ ավելին »

Զելենսկին ասել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետո ստորագրել օգտակար հանածոների շուրջ համաձայնագիրը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ի հետ կնքել հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը, որի ստորագրումը հետաձգվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած թեժ վիճաբանությունից հետո։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ «Հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը պատրաստ է։ Այն պատրաստ չէր, կային մի քանի տարբերակներ, բայց վերջնական տարբերակը պատրաստ է, և նախարարները կարող են այն ստորագրել…. Մեր ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ին սնանկություն է սպառնում, եթե չլուծվի բյուջեի դեֆիցիտի հարցը. Մասկ

ԱՄՆ-ին սնանկացում է սպասվում, եթե երկրի ղեկավարությունը չկարողանա լուծել բյուջեի դեֆիցիտի խնդիրը։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE)։ «Եթե դեֆիցիտի խնդիրը չլուծենք, առողջապահական օգնության փող չի լինի, սոցապահովության համար փող չի լինի։ Այս հարցը պետք է լուծվի։ Ամերիկան ​​կսնանկանա, եթե մենք դա չանենք»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում, որի երկրորդ մասը եթեր է արձակվել է չորեքշաբթի։ Ավելի վաղ Մասկը զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ը չդադարի ծախսել բյուջեի փողերը «հարբած նավաստիների» պես, երկիրը կսնանկանա։

Կարդալ ավելին »