• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Tag Archives: ԱՄՆ

ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Եմենում 68 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն Եմենի Սաադա քաղաքում թիրախավորել է աֆրիկացի միգրանտների պահման վայրը։ Ավիահարվածների հետևանքով զոհվել է 68 մարդ, 47 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնում է հութիների Al Masirah հեռուստաալիքը։ Քաղաքացիական պաշտպանության և փրկարարական խմբերն աշխատանքներ են իրականացնում հրդեհները մարելու և տուժածներին փրկելու ուղղությամբ, իսկ շտապօգնության անձնակազմը ինտենսիվ ջանքեր է գործադրում տասնյակ վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելու համար։ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ...

Կարդալ ավելին »

Դատարանն ԱՄՆ վարչակազմին կարգադրել է վերականգնել «Ամերիկայի ձայնի» և այլ պետական լրատվամիջոցների աշխատանքը

Վաշինգտոնի շրջանային դատարանն ԱՄՆ վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել ԱՄՆ պետական Գլոբալ զանգվածային լրատվամիջոցների գործակալության (USAGM) աշխատանքը, որի լրատվամիջոցները ֆինանսավորվում են կառավարության կողմից՝ ամերիկյան արժեքներն աշխարհում տարածելու համար։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ապրիլի 22-ին համապատասխան վճիռը կայացրել է դատավոր Ռոյս Լեմբերտը, որը քննում է «Ամերիկայի ձայն» պետական ​​ռադիոկայանի  աշխատակիցների հարուցած հայցն ԱՄՆ կառավարության դեմ՝ USAGM-ի լուծարման որոշման պատճառով։  Լեմբերտն ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում․ Օմանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում և հնարավոր է դարձնում նույնիսկ անհավանականը: Այդ մասին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլից հետո X-ի հարթակում գրառում է կատարել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և ԱՄՆ նախագահի բանագնաց պարոն Սթիվեն Ուիթքոֆին բանակցություններին իրենց բարձր կառուցողական մոտեցման համար: Այս ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն ավելի քան 20 հարված է հասցրել Եմենին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և մի քանի նահանգների, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ. նրանց թիվը չի հստակեցվում։ Այդ մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ 14 հարձակումներով թիրախավորվել է մայրաքաղաք Սանայի ալ-Սաբային նահանգի ալ-Հաֆա շրջանը: Al Hadath հեռուստաընկերության տեղեկություններով՝ ալ-Հաֆա շրջանում հիմնական թիրախներից մեկը հութիների ուսումնական ճամբարն էր։  Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն երեք ավիահարված է հասցրել ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագիր, այդ թվում՝ Հայաստանում

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղզստանում: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ», – նշված է X սոցիալական հարթակում վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Այնուհետև ...

Կարդալ ավելին »

Եվրոն՝ այլընտրանք ԱՄՆ դոլարին

Եվրոն ամրապնդվում է ամերիկյան ակտիվների նկատմամբ աճող շուկայական անվստահության ֆոնին, որը պայմանավորված է օտարերկրյա ապրանքների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերով, իսկ եվրոպական արժույթը սկսել է «ապահով ապաստան» լինել ներդրողների համար: Այդ մասին գրում է Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ ամերիկյան մաքսատուրքերի ներդրման ֆոնին եվրոյի աճի տեմպը ռեկորդային է եղել 15 տարվա ընթացքում։ Անցած նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո դոլարը եվրոյի նկատմամբ ...

Կարդալ ավելին »

500 միլիարդ դոլար․ NVIDIA-ն ԱՄՆ-ում կկառուցի AI ենթակառուցվածքներ

Ամերիկյան Chipmaker Nvidia Corp.-ն այլ ընկերությունների հետ համատեղ հաջորդ չորս տարում նախատեսում է արհեստական բանականության ենթակառուցվածքներ կառուցել Միացյալ Նահանգներում՝ մինչև 500 միլիարդ դոլարի չափով: Այդ ընկերությունների թվում է Թայվանի TSMC-ը, որն արդեն սկսել է NVIDIA Blackwell AI չիպերի արտադրությունն Արիզոնայում: Ներդրումներ են առաջարկում նաև Foxconn-ը ևWISTRON-ը, որոնք պատրաստ են իրենց գործարաններում գերհամակարգիչների արտադրություն սկսել: Nvidia-ից հայտնում են, որ առաջիկա տասնամյակների ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ ֆինանսների նախարարը չի բացառել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների խզումը

Ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառում Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների խզումը: Այդ մասին նա ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում: «Խզումը պարտադիր չէ, բայց նման բան կարող է տեղի ունենալ», – ասել է Բեսենթը։ Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնության կարելի է հասնել, բայց ընդգծել է, որ Չինաստանի հետ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը հարվածել է Եմենում հութիների ենթակառուցվածքներին

ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Եմենի Մարիբի նահանգի Ռաղուան և Մադղալ շրջաններում առնվազն 15 ավիահարված է գրանցվել: Նավթով հարուստ Մարիբի նահանգը բաժանված է հութիների և Եմենի կառավարության միջև: Հարձակման թիրախում են հայտնվել նաև ալ-Ջաուֆի և ալ-Հոդեյդայի նահանգներում հրամանատարական կենտրոնները, զենքի պահեստները, ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է չեղարկել «Աերոֆլոտի» դեմ պատժամիջոցները

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը կապում է ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցների վերացման հետ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Դա (խմբ.՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը)…. պետք է դառնա «Աերոֆլոտ»-ին պատժամիջոցներից դուրս բերելու հետևանք», – ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը նման առաջարկություն ...

Կարդալ ավելին »