Red Wings ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով չվերթերը (մեկնումը Երևանից): Ինչպես հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնի, մարդիկ հստակ կիմանան՝ որը երբ կլինի կանգառում․ Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են նախատեսում իրականացնել Երևանի տրասնպորտային համակարգում։ Կառավարության նիստի ժամանակ Ավինյանը նշեց, որ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները շահագործումից հանելուց հետո ավտոբուսների ներկա քանակը բավարար չէ Երևանի ողջ տրանսպորտային խնդիրը լուծելու համար։ Ըստ նրա՝ խնդիրն էականորեն լուծվելու է, երբ 237 նոր ավտոբուսները մտնեն ցանց, նաև կան չինական ավտոբուսներ, որոնք ևս վերանորոգվում են և մտնում ցանց։ ...
Կարդալ ավելին »Գարնանային էտով պայմանավորված՝ Երևանում մասամբ փակ են որոշ փողոցներ
Գարնանային էտով պայմանավորված մարտի 16-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ են Երևանի որոշ փողոցներ և փողոցների մայթերին հարող հատվածներ։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Մասնավորապես, մասամբ փակ են Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ.Ադամյան Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները:
Կարդալ ավելին »Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի ևս 150 նոր ավտոբուսով
Երևանի տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է ձեռք բերել ևս 150 նոր ավտոբուս։ Հարցը ներառված է Կառավարության մարտի 16-ի հերթական նիստի օրակարգում։ Նախատեսվում է ներկրել Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, 4*2 անիվների դասավորությամբ, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ թվով 150 միջին դասի ավտոբուսներ, ինչը ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցությունը
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հյուպինգ Հուանգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանը, կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով հագեցած օրակարգը: Հյուպինգ Հուանգը նկատել է, որ ԱԶԲ-ը, ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, «կանաչ» տնտեսության և նորարար տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրերի իրագործմանը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ