2024 թվականի հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների արտադրության գործարան։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։Նրա խոսքով, ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը գրեթե պատրաստ է։ «Հայաստանում նման գործարան չի եղել։ Միաժամանակ, արտադրությունն ինքնին լինելու է բարձր տեխնոլոգիական»,- ասաց նախարարը։ Գործարանը, ինչպես նշեց Քերոբյանը, կառուցվել է ...
Կարդալ ավելին »Tag Archives: գործարան
Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։ Այդ մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։ Նա տեղեկացրել է է, որ հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք լինելո՞ւ է կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։ Նկատառմանը, թե այդպիսով տուրք ...
Կարդալ ավելին »Խոշոր հրդեհ՝ Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ում, արևային պանելների պահեստում. պատճառվել է 15 մլն դրամի վնաս
Երևանում, հոկտեմբերի 20-ին, «Շամպայն գինիների գործարան»-ի տարածքում գտնվող «Ֆրի էներջի» արևային պանելների պահեստում առաջացած հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս, հաղորդում է Shamshyan.com-ը: Այդ օրը ժամը 15:30-ի սահմաններում «Շամպայն գինիների գործարան»-ի անվտանգության աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել ...
Կարդալ ավելին »Toyota-ն 3-րդ գործարանը կկառուցի Հնդկաստանում
Ճապոնական Toyota Motor խոշորագույն ավտոարտադրողը մտադիր է իր երրորդ գործարանը կառուցել Հնդկաստանում։ Այդ մասին հայտնում է Reuters-ը: Ավտոարտադրողի գործող ձեռնարկությունները գտնվում են հարավարևմտյան Կարնատակա նահանգում, և այնտեղ նախատեսվում է կառուցել երրորդ գործարանը։ Ակնկալվում է, որ դրա արտադրության ծավալը կկազմի տարեկան մոտ 120 հազար մեքենա՝ այս ցուցանիշը հետագայում հասցնելով 200 հազարի։ Նոր գործարանի շնորհիվ Toyota-ի տարեկան արտադրության ծավալը Հնդկաստանում կարող է ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը
Ադրբեջանը 3 օր շարունակ բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Այդ մասին տեղեկանում է մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տարածած հաղորդագրությունից: «Օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Կատարվել է ավելի քան 60 կրակոց»,- ...
Կարդալ ավելին »Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում ...
Կարդալ ավելին »Երասխում կառուցվող մետաղաձուլարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել. «Sputnik Արմենիա»
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։ Գործարանի տնօրինությունը կայքի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը՝ չցանկանալով մեկնաբանել այն։ Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։ ...
Կարդալ ավելին »20 կամազն ավելի շատ է օդն աղտոտում, քան Երասխի գործարանի ծուխը կլինի․ Օսիկյան
Երասխում կառուցվող գործարանն ընդամենը մետաղաձուլարան է, ոչ թե մետալուրգիական գործարան․ 20 հատ կամազ ավտոմեքենան ավելի շատ փոշի է հանում և օդը CO գազով աղտոտում։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը՝ անդրադառնալով մեր երկրի հանքարդյունաբերութան դեմ հոխորտացող ադրբեջանցի «բնապահպաններին»։ «Այնտեղ երկաթ է ձուլվելու, ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Հայկական կողմը նպատակահարմար չի գտել ...
Կարդալ ավելին »Հայաստանն Ադրբեջանից չի ստացել Երասխի գործարանի վերաբերյալ որևէ պաշտոնական նամակ
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն Ադրբեջանից չի ստացել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու պահանջով որևէ պաշտոնական գրություն կամ նամակ: Այդ մասին հայտնեց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին նամակ է ուղղել, որով Ադրբեջանի կառավարությունը պահանջում է դադարեցնել գործարանի կառուցումը: «Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ...
Կարդալ ավելին »Tesla-ն մտադիր է գործարան բացել Հնդկաստանում
Tesla-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել հնդիկ պաշտոնյաների հետ Հնդկաստանում էլեկտրական մեքենաներ և մարտկոցներ արտադրելու համար Հնդկաստանում գործարան հիմնելու հնարավորության շուրջ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Tesla-ն առաջարկել է գործարանի կառուցումը Դելիի հետ բանակցությունների փակուղային ավարտի պայմաններում 2022 թվականին: Այնուհետև ընկերությունը, որը ցանկանում էր կազմակերպել իր արտադրանքի մատակարարումը Հնդկաստան, ցանկանում էր իշխանություններին ստիպել նվազեցնել մեքենաների ներմուծման շատ բարձր մաքսատուրքերը, սակայն մերժում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ