• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Տարեսկզբից ավելի քան 30 երկրում խոլերայի բռնկումներ են եղել․ ԱՀԿ

Այս տարի խոլերայի բռնկումներ են գրանցվել առնվազն 31 երկրներում, աշխարհում հիվանդանալու վտանգի տակ է մոտ 1 միլիարդ մարդ:Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ տվյալները Ժնևում դիվանագիտական ​​առաքելությունների ներկայացուցիչների առջև ելույթում ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։«Այս հիվանդությանը մենք վաղուց պետք է հաղթեինք, սակայն փաստորեն  այն ​​աճում է», – ասել է ԱՀԿ ղեկավարը։Նա ընդգծել է, որ ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ...

Կարդալ ավելին »

30 օր պարենային, 60 օր՝ ոչ պարենային. առևտրային ցանցը ՓՄՁ-ներին կվճարի օրենքով սահմանված ժամկետում

Կառավարությունը հաստատել է մատակարար-առևտրային ցանց հարաբերությունները կարգավորող նոր մեխանիզմները: Մասնավորապես` խոշոր գործարանները կամ մթերող ընկերությունները 30-օրյա ժամկետում կվճարեն մթերված գյուղմթերքի գումարը մատակարար կազմակերպություններին: Առևտրային ցանցերն էլ մուտքի և ելքի կրիտերիաներ կսահմանեն` վճարման 30-օրյա և 60-օրյա ժամկետներ պահպանելով` համապատասխանաբար պարենային և ոչ պարենային ապրանքների համար: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում փոփոխությունը սահմանում է, որ. բանակցային ուժեղ ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հոկտեմբերի 20-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 3.21%-ով և կազմել 11,739,549.01 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 3.18%-ով և կազմել 29,215.94 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.95%-ով և կազմել 1,581.61 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.054134781 (-1.19%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 3.80%-ով և կազմել 236.03 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 20-10-23

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 397.00 դրամ (-1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 404.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 419.00 դրամ (+2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 431.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.12 դրամ (+0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.20 դրամ (-0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 399.00 դրամ (-1.00 ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործության դեպք. գրանցվել է 23 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 26 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, բնակարանային գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու ու հոգեկան ներգործության՝ 4-ական, ֆիզիկական ներգործության՝ 3, սառը զենքի հայտնաբերման՝ 2, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավվելու հնարավորությունը

Հնդկաստանում գտնվող նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել է Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։ Գլոբալ ծովային ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագիրը

Հանրային ծառայողները բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից՝ նոր մեկնարկող հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ Կառավարությունը հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով սահմանվում է Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Ծրագրի շրջանակում հանրային ծառայողների համար ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային մաքսատանը մեքենաներից գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել են

Ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյումրեցի երկու տղամարդ տարբեր ժամանակահատվածներում Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված մի շարք մեքենաներից գողացել են պահեստամասեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հոկտեմբերի 18-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա և 29-ամյա երկու երիտասարդների, որոնք խոստովանել են, որ գարնանից մինչև սեպտեմբերի 30-ն ...

Կարդալ ավելին »

Աշխատանք փնտրողների թիվը նվազել է 16 տոկոսով

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է շուրջ 16 տոկոսով, ինչը պայմանավորված է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից նրանց գործատուների մոտ ուղղորդելով և աշխատանքի տեղավորելով։Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ ...

Կարդալ ավելին »