• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 717 280. ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2023 թ. օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 280: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ այս թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 914-ով կամ 5.9 %-ով:

Կարդալ ավելին »

Եվս մեկ օգնական․ ChatGPT-ն արդեն համացանցում է

ChatGPT չաթբոտը այժմ կարող է օգտագործել ինտերնետը՝ օգտատերերին աղբյուրների հղումներով համապատասխան տեղեկություն տրամադրելու համար: Վեբ զննման գործառույթի ավելացմամբ՝ ChatGPT տվյալների բազան չի սահմանափակվի 2021-ի սեպտեմբերով։ Սկզբում այս տարբերակը հասանելի կլինի միայն Plus և Enterprise տարբերակների սեփականատերերին, իսկ ավելի ուշ կտարածվի բոլոր օգտատերերի համար, նշել են մշակողները։ «Գործառույթն օգտակար է այն առաջադրանքների համար, որոնք պահանջում են արդի տեղեկատվություն, օրինակ՝ օգնել տեխնիկական ...

Կարդալ ավելին »

«Ղարաբաղ Տելեկոմի» համարները կշարունակեն գործել Հայաստանում

«Ղարաբաղ Տելեկոմի» հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը։ Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից ու Արցախի հայաթափումից հետո «Ղարաբաղ Տելեկոմի» գործունեությունն Արցախում կսահմանափակվի:

Կարդալ ավելին »

Զբոսաշրջության ռեկորդային աճ՝ Դուբայում. այցերը գերազանցել են նախաքովիդյան ցուցանիշերը

2023-ին Դուբայի զբոսաշրջային արդյունաբերությունը շարունակում է կայուն աճ արձանագրել։ Առաջին կիսամյակում քաղաքն ընդունել է ռեկորդային՝ 8,55 միլիոն այցելուի․ 2019-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 8,36 միլիոն էր։ էմիրությունում նկատվում է զբոսաշրջային հոսքերի աճ՝ տարեկան 20%-ով, ինչը վկայում է Դուբայի՝ որպես աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքներից մեկի կարգավիճակի ամրապնդման մասին, որը համակարգված շարժվում է «Դուբայի տնտեսական ծրագիր 2033»֊ի նպատակների հաջող իրագործմանն ընդառաջ։ Դեպի ...

Կարդալ ավելին »

Համատեղ լուծենք խնդիրները․ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպում է կազմակերպել բնապահպանական կառույցների հետ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում բնապահպանական հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նպատակը հանրապետության բնապահպանության հեռանկարների քննարկումն էր։ Օրակարգը ներառում էր՝ Երկխոսություն Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ՀՀ-ում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին միջև՝ բնապահպանական խնդիրների շուրջ փոխգործակցության, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։ Հայաստանի հանքարդյունաբերության և ՀԿ սեկտորի դեմ ադրբեջանական քաղաքականության վերլուծություն, իրավիճակի, ռիսկերի գնահատում, համատեղ պայքարի ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 417-ի: Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Այս ժամի հասանելի տվյալներով, ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է  100 հազար 417 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:  Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139: Ադրբեջանը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար

Հարգելի արցախցիներ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բռնի տեղահանվածների զբաղվածության խնդիրները գնահատելու նպատակով ստեղծել է  հանքերում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների տվյալների բազա։ Այն բռնի տեղահանված բնակիչները, որոնք աշխատել են Արցախի հանքարդյունաբերության ոլոտում, կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 700 705 կամ այցելել Երևան, Գ․ Լուսավորիչ 9,  ՀՀՄՄ-ի գրասենյակ տվյալների բազայում գրանցվելու համար։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրինություն

Կարդալ ավելին »

Հակարիի կամուրջը հատել է բռնի տեղահանված 88 հազար 780 անձ

 Սեպտեմբերի 29-ի դրությամբ Հակարիի կամրջով Հայաստան է տեղափոխվել արդեն 88 780 բռնի տեղափոխված անձ: Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Առավոտյան ժամը 06։00-ի դրությամբ՝ 84 780 բռնի տեղահանված անձ է ժամանել Լեռնային Ղարաբաղից։ Որոշակի թվային դինամիկայից կարելի է եզրակացնել, որ արդեն կա ժամանողների հոսքի ինտենսիվության նվազում։ Կառավարության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ Հակարիի ...

Կարդալ ավելին »

Վարձով բնակարաններ տալու պատրվակով Վաղարշապատի 48-ամյա բնակչուհին խարդախությամբ հափշտակություններ է կատարել. ՔԿ-ն զգուշացնում է

Ավարտվել է Վաղարշապատ համայնքի 48-ամյա բնակչուհու կողմից խաբեությամբ զգալի չափի գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ  Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ նշված անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կեղծելով իրականությունը՝ ներկայացել է որպես Էջմիածին քաղաքում գտնվող 2 բնակարանների սեփականատեր՝ լինելով դրանցից մեկի վարձակալը, և 2022թ. հոկտեմբերից ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Հայաստանի ԲԿ-ներ տեղափոխված 11 անձ շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում

 Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների դուրս գրման գործընթաց չկա։ 11 անձ շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում։ Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կան դժբախտ ելքեր, որոնց մասին լրացուցիչ հաղորդագրություն կտարածի առողջապահության նախարարությունը»,- նշեց խոսնակը:

Կարդալ ավելին »