Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է սկսել գործընթացը: Հայեցակարգը մշակելու համար համայնքը խնդիրը քննարկում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը, հափշտակել են 50 000 դոլար, 150 000 դոլարի ոսկյա զարդեր, բրենդային ժամացույցներ
Հոկտեմբերի 15-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան ...
Կարդալ ավելին »Ապամոնտաժվել է ապօրինի գործող ևս 3 բենզալցակայան
Առևտրի և ծառայությունների վարչության նախապատրաստած նյութերով նախորդ շաբաթ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող ևս երեք բենզալցակայան: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների գործունեությունը մայրաքաղաքում պետք է դադարեցվի. դրանք առաջին հերթին անվտանգային խնդիրներ են առաջացնում:
Կարդալ ավելին »Արզումանյան 10 և 17 հասցեներում կկառուցվեն նոր շենքեր. բնակիչների հետ կկնքվեն պայմանագրեր
Երեւանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ և 17-րդ շենքերի բնակիչների խնդիրն աբողջությամբ կլուծվի: Այդ մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նշվել է, որ համայնք – կառուցապատող – բնակիչ գործակցությամբ տեղում կկառուցվեն նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով: Զեկուցվել է, որ առաջիկայում բնակիչների հետ կկնքվեն պայմանագրեր:
Կարդալ ավելին »2024-ից Երևանի փողոցների գծանշումները կիրականացվեն թերմոպլաստով
Երևանում հաջորդ տարվանից մեկ վարչական շրջանում կմեկնարկի ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ Գծանշումների պարագայում կա հստակ պահանջ. հաջորդ տարվանից գործընթացը կիրականացվի ...
Կարդալ ավելին »BRICS-ի երկրների տնտեսություններն առաջ են անցել G7-ից․ Պուտին
BRICS-ի երկրների տնտեսությունները Յոհանեսբուրգում միավորման գագաթնաժողովի պահին գնողունակության պարիտետով առաջ են անցել «Մեծ յոթնյակից» (G7): Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում։ «Ինչ վերաբերում է BRICS-ին, ապա Յոհանեսբուրգի գագաթնաժողովի պահին արդեն «յոթնյակի» և BRICS-ի երկրների տնտեսությունների հարաբերակցությունը BRICS-ի օգտին էր գնողունակության պարիտետի առումով», – նշել է Ռուսաստանի ղեկավարը։ «BRICS-ին ևս վեց անդամների միանալուց ...
Կարդալ ավելին »Մխիթարյանը և «Ինտերը» կերկարաձգեն պայմանագիրը
Իտալական «Ինտեր»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Այդ մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Միլանի «Ինտեր»-ը ցանկություն ունի Մխիթարյանին ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել: Ներկայիս պայմանագիրը հայ կիսապաշտպանի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Նոր պայմանագիրը կլինի մինչև 2025 թվականը: Մխիթարյանը տարեկան կստանա 3,8 միլիոն եվրո աշխատավարձ:
Կարդալ ավելին »Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայ մամուլի օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Զանգվածային լրատվության միջոցների սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր՝ լրատվական համայնքի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու ...
Կարդալ ավելին »Շահումով խաղերի ոլորտն աճել է 7 տոկոսով. փոխնախարար
Հայաստանում շահումով խաղերի ոլորտում թեև աճ է նկատվում, սակայն դրա մասնաբաժինը ծառայությունների ոլորտում այլևս մեծ չէ: Այդ մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում: «Վիճակագրության տեսանկյունից միտումը դանդաղում է: Հիշեցնեմ, թե ոլորտն ինչ աստիճանի մեծ աճ էր ունենում: ...
Կարդալ ավելին »Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Հայաստան կտեղափոխվեն ՀՀ քաղաքացիներ
ՀՀ կառավարության կողմից հոկտեմբերի 16-ին կազմակերպվում է Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների Հայաստան կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից: «Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ