• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հայաստանի և Բելգիայի միջև առևտրաշրջանառությունը աճել է 32%-ով՝ կազմելով 156․5 մլն դոլար

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում նշվել են, մասնավորապես, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, անասնաբուծության, սննդի ...

Կարդալ ավելին »

Մայրաքաղաքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հանրապետության տարածքում  հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, ...

Կարդալ ավելին »

Բարեգործական համերգ Ստրասբուրգում՝ հաջակցություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքների

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բնակվող մի խումբ հայ երաժիշտներ կազմակերպում են բարեգործական համերգ, որից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Համերգին մասնակցելու են նաև օտարազգի այլ երաժիշտներ․ հնչելու է տարբեր երկրների ազգային երաժշտություն՝ հայկական, բալկանյան, իռլանդական, իսպանական և այլն։ Կախված այս համերգի արդյունքներից՝ այն կարող է նաև շարունակական լինել։  Համերգի կազմակերիչներից Նելլի Մելքոնյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ համերգի ...

Կարդալ ավելին »

Ուժի մեջ են մտել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի հիմնական կարգավորումները

Այսօվանից ուժի մեջ են մտել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքը և հարակից 14 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների հիմնական կարգավորումները, որոնք ընդունվել էին 2023 թվականի հունիսի 14-ին։ Այս մասին հաղորդում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը։ Ըստ այդմ, ընդհանուր միասնական կարգավորումներով ապահովվում են կամավոր աշխատանքների ներգրավման համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, որոնք կնպաստեն կամավորի ինստիտուտի կայացմանը, հասարակության մեջ փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, ...

Կարդալ ավելին »

Հայտնի են բուհերի հեռակա ուսուցման քննությունների օրերը և քննական կենտրոնները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2023 թվականի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 15-ն են՝ 6-ը մարզերում, 9-ը՝ մայրաքաղաքում: Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝ թիվ 57 հիմնական դպրոց թիվ 118 ավագ դպրոց թիվ 135 հիմնական դպրոց թիվ 155 հիմնական դպրոց թիվ 168 հիմնական դպրոց թիվ 170 ավագ դպրոց թիվ 189 ավագ դպրոց թիվ 190 ավագ դպրոց թիվ 200 հիմնական դպրոց ...

Կարդալ ավելին »

Պատահաբար պատվեր անել այլևս չի ստացվի․ «Վայլդբերիզում» նոր կանոններ կգործեն

Մի շարք բողոքների պատճառով «Վայլդբերիզ»-ը կավելացնի պատվերի լրացուցիչ հաստատման համակարգ, որպեսզի հնարավոր լինի խուսափել պատահաբար պատվերներ անելուց: «Վայլդբերիզ» ընկերության ռուսաստանյան գրասենյակից տեղեկացրել են, որ այս ֆունկցիան նախատեսվում է գործարկել մեկ ամսվա ընթացքում և հնարավոր կլինի միացնել ըստ ցանկության: Ընկերությունը պարզաբանել է, որ «դժգոհողները մեծամասամբ այնպիսի մարդիկ են, ովքեր ունեն փոքրիկներ, նրանք պատահաբար պատվերներ են անում և ծնողները չեն կարողանում այն ...

Կարդալ ավելին »

2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի ծառայության տրամադրում

2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի ծառայության տրամադրում․ այս համատեքստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսում է իրականացնել անձնական օգնականների վերապատրաստման դասընթացներ: Արդյունքում մասնակիցները կհավաստագրվեն և կհաշվառվեն վերապատրաստված անձնական օգնականների ռեեստրում: Դասընթացներն իրականացվելու են Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում՝ մեկ շաբաթ տևողությամբ: Դասընթացներին կարող են մասնակցել միայն այն անձինք, ովքեր պատրաստ են անձնական ...

Կարդալ ավելին »

Սոթքում վիրավորված զինվորը 1 ամիս անց գիտակցության է եկել

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքով Սոթքի հատվածում վիրավորված զինծառայող Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել: Այդ մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ ՊՆ-ն Նարեկ Պողոսյանի անունը ներառել էր զոհվածների ցանկում: Նույն օրը, սակայն, գերատեսչությունից հայտնեցին, որ զինվորի սրտի զարկը վերականգնվել է: «Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ...

Կարդալ ավելին »

Ինչ է պահանջում Հայաստանը. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ընթերցել է ՀՀ-ի 10 պնդումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր ընթացել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։ Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան տվյալ գործի հետ կապված որոշման կայացումը: Միջանկյալ ...

Կարդալ ավելին »

Սյունիքում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում ութ երեխա է ծնվել

Սյունիքում սեպտեմբերի 24-ից մինչ օրս ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ութ երեխա է ծնվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Վեց բալիկ լույս աշխարհ է եկել Գորիսի ԲԿ-ում, երկուսը՝ Սիսիանի ԲԿ-ում»,- գրել է նա։

Կարդալ ավելին »