• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ասիական ինդեքսներ․ 02-10-23

Ասիական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 31759.88 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 2314.44 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3110.48 կետ, իսկ HANG SENG ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 17809.66 կետ:

Կարդալ ավելին »

Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ․ 02-10-23

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 2-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 8.81 դրամով և կազմել 402.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.45 դրամով և կազմել 423.85 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 4.07 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.39 դրամով և կազմել 488.97 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան» 50 աշխատատեղ է ստեղծում Արցախից բռնի տեղահանվածների համար

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի տնօրինությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։ Ֆաբրիկայից հայտնում են, որ աշխատատեղերը հասանելի կլինեն, ինչպես որոշակի մասնագիտական փորձ ունեցող, այնպես էլ ոսկերչության ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար։ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն կիրականացնի նաև աշխատանքի անցնող անձանց ուսուցումն ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից առանց ուղեկցողի մնացած 20 երեխաև 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ճգնաժամային կենտրոնում  ներկա պահին տեղավորվել են  Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված՝ առանց խնամքի, ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց։ Այդ մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ  խնամքի հաստատությունում գտնվող տարեցների թիվն անընդհատ փոփոխվում է։ «Կան տարեցներ, որոնց հայտնաբերում են համայնքներում, ահազանգում են մեզ  և տեղավորում ենք։ ...

Կարդալ ավելին »

Ստեփանակերտում կկայանա ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մոտակա ժամերին Ստեփանակերտում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի աղբյուրը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը Ստեփանակերտ։

Կարդալ ավելին »

Բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում ներդրում կատարած 2 գիտնականի

իզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել հունգարացի Կատալին Կարիկոն և ամերիկացի Դրյու Վայսմանը COVID-19-ի դեմ մՌՆԹ (mRNA) պատվաստանյութի մշակման ոլորտում իրենց հետազոտությունների համար։ Այդ մասին տեղեկանում ենք Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի կայքից։ Պատվաստման համար մՌՆԹ-ի (մեսենջերային ռիբոնուկլիենաթթվի) օգտագործման հայեցակարգն առաջին անգամ առաջարկվել է ավելի քան 30 տարի առաջ: Այնուամենայնիվ, վաղ փորձերը ցույց են տվել, որ այս տեխնոլոգիան առաջացնում ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 2-ին ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին »

Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված եւս մեկ բանաձեւի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան եւ էթնիկ ...

Կարդալ ավելին »

«ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ»-ի բաժնետերերի միջև 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված հաշտության համաձայնությունը հաստատվեց Վարչական դատարանի կողմից: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությամբ, Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը:  Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2022 թվականի նոյեմբերի 18-ին ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանցից ամենաառաջնային որոշումը վերաբերում է բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտ կարիքների համար դրամական  աջակցություն ցուցաբերելուն: «Տեղյակ եք, որ կայացվել է որոշում և հայտարարվել, որ ...

Կարդալ ավելին »