• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՀայՓոստը կտրուկ իջեցնում է Եվրոպա առաքվող ծանրոցների սակագները

ՀայՓոստը դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները: Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում: Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում էր 128,900 ՀՀ դրամ, ապա այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է ուղարկել՝ վճարելով ընդամենը 57,500 ՀՀ ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.31%-ով և կազմել 1937.10 դոլար, արծաթի գինն աճել է 0.48%-ով և կազմել 23.16 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.17%-ով և կազմել 917.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 15-09-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.47%-ով և կազմել 91.14 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.50%-ով և կազմել 94.61 դոլար:Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:Նյու Յորքի NYMEХ-ն ...

Կարդալ ավելին »

Ջերմուկի ճոպանուղին կվերանորոգվի

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած Ջերմուկ համայնքի ճոպանուղու վնասված ճոպանի փոխարինման միջոցով կապահովվի Ջերմուկ համայնքի բնակիչների, զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների հանգստի համար անվտանգ և բարեկեցիկ պայմաններ, կվերականգնվի համայնքի ենթակառուցվածքի անխափան գործունեությունը՝ նպաստավոր նախադրյալներ ստեղծելով համայնքում զբոսաշրջության հետագա զարգացման համար, խթանելով զբոսաշրջիկների ներհոսքը դեպի համայնք։ Ըստ այդմ՝  26,856,400 դրամ դրամաշնորհ կտրամադրվի Վայոց ձորի ...

Կարդալ ավելին »

Թանգարաններում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային տոմսերի համակարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում և արգելոց-թանգարաններում ներդրվելու է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ: Այդ նպատակով նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել վերաբաշխում՝ 49 մլն դրամի չափով:Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է լինելու տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:«Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար ...

Կարդալ ավելին »

Արսեն Դավթյանը դարձել է շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի շախմատի երիտասարդական թիմի անդամ Արսեն Դավթյանը դարձել է Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության չեմպիոն: Շախմատի Եվրոպայի պատանիների տարբեր տարիքային խմբերի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում: Այս օրերին ընթացող առաջնության Մ18 տարեկանների տղամարդկանց պայքարում Արսեն Դավթյանն առաջին խաղափուլում պարտվելուց հետո 8 անընդմեջ հաղթանակ տարավ՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: Դավթյանը այս արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Հայ շախմատիստին հաջորդում ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերին Երևանում կկայանա Fintech360 միջազգային համաժողովը

Հոկտեմբերի 26-29-ը Երեւանում կանցկացվի Fintech360 միջազգային համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ կազմակերպությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ավելի քան 150 ներկայացուցիչներ: Յունիբանկից հայտնել են, որ համաժողովին փորձագետները կքննարկեն ֆինանսական ոլորտի թվային վերափոխման միտումները եւ ապագա տեխնոլոգիաները, ինչպես նաեւ նորարարությունները բիզնեսում արդյունավետ ինտեգրելու լավագույն փորձը: Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի եւ Kwikpay միջազգային վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn ...

Կարդալ ավելին »

12 մշտադալար ծառ, 38 հազար ծաղիկ. բացվեց Երևանի գլխավոր ծաղկանոցը և ճեմուղին

12 մշտադալար ծառ, 38 հազար ծաղիկ, 14 հազար թուփ. Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվեց մայրաքաղաքի գլխավոր ծաղկանոցը և ճեմուղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծաղկանոցի վրա ընդհանուր ծախսվել է 22 մլն դրամ: «Այստեղ տնկված է 12 մշտադալար ծառ, 38 հազար ծաղիկ, որոնցից կեսից ավելին բազմամյա են, տնկված է շուրջ 14 հազար թուփ, ինչպես նաև բերվել է 200 խորանարդ մետր հողախառնուրդ, անցկացված է 2800 գծամետր ...

Կարդալ ավելին »

Tesla-ն մինչև 1,9 միլիարդ դոլարի էլեկտրական մեքենաների մասեր կգնի Հնդկաստանից

Ամերիկյան Tesla ընկերությունը կարող է Հնդկաստանում 1.7-1.9 միլիարդ դոլարի չափով էլեկտրական մեքենաների բաղադրիչներ ձեռք բերել: Այս մասին գրում է The Times of India թերթը՝ վկայակոչելով առևտրի և արդյունաբերության նախարարին: Նրա խոսքով, թեև Tesla-ն դեռ պաշտոնապես չի մտել Հնդկաստանի էլեկտրական մեքենաների շուկա, ընկերությունն արդեն դրանց համար բաղադրիչներ է գնում: «Անցյալ տարի Tesla-ն Հնդկաստանից գնել է 1 միլիարդ դոլարի բաղադրիչներ, իսկ այս ...

Կարդալ ավելին »

Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում

Հովհաննես Թումանյանի թանգարանը, նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներով պայմանավորված, 31 ամիս ժամկետով դադարեցրել է այցելուների ընդունումը: 2023 թվականի սեպտեմբերի 20-ից թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո: Վերոնշյալ տարածքում թանգարանն ունենալու է մշտական ցուցադրության բաժիններ, ինչպես նաև իրականացնելու է ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումներ, կրթական ծրագրեր, մշակութային երեկոներ՝ նվիրված Թումանյան-Մաթևոսյան գրական առնչություններին, և ...

Կարդալ ավելին »