Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 3, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, խարդախության, խուլիգանության, թմրանյութի իրացման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին։ Ինչպես տեղեկացնում է ՊԲ-ի տեսանյութը, Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի (այդ թվում՝ հրետանային միջոցներ) տեղաշարժեր և կենտրոնացում։ «Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում»,- ասվում է ՊԲ-ի տարածած տեսանյութում։
Կարդալ ավելին »Ռուսաստանը կարող է դառնալ Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերը
Ռուսաստանը առաջիկա տարիներին կդառնա Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերը, և երկու երկրների նախագահների հայտարարություններն առևտրաշրջանառությունը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելու մտադրության մասին հաստատում են այդ միտումը։ Նման կարծիք ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին՝ մեկնաբանելով սեպտեմբերի 4-ին Սոչիում երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած բանակցությունները։ «Առևտրի աճի հեռանկարների վերաբերյալ Սոչիում արված հայտարարություններից ...
Կարդալ ավելին »Գնաճը Հայաստանում կազմել է 3,1 տոկոս
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում (հունվար-օգոստոս) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3,1 տոկոսի գնաճ: Ընդ որում, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ բաժնում գնաճը կազմել է 1,2 տոկոս: Ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 8,6 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 6,2 տոկոսով: Կոմունալ ծառայությունները (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) եւ վառելիքի այլ տեսակների գները այս տարվա ...
Կարդալ ավելին »Փոխվել է Երևան-Կապան չվերթի ժամանակացույցը
Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթի ժամանակացույցը փոխվել է։ Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ «Հարգելի գործընկերներ, օգտատերեր սեպտեմբերի 8-ից փոխվել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթի ժամանակացույցը․ Երևան՝ Զվարթնոց օդանավակայան 10:00 Կապան՝ Սյունիք օդանավակայան 12:00 Այլ պայմաններին ծանոթանալու և տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել երթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերության գրասենյակ` 060 40 40 40 հեռախոսահամարով։ Հիշեցնենք, որ մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 20 ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսները նվազել են. 07-09-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 15741.37 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 7194.09 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 7426.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.18%-ով և կազմել 1038.58 կետ:
Կարդալ ավելին »Մահացել է Ալբերտ Ազարյանը
94 տարեկանում մահացել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը: «Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ»,- գրել ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ներկա լինելու բացառիկ մշակութային իրադարձության: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, սեպտեմբերի 12-ից 15-ն առաջին անգամ Երևանում՝ Թումոյի այգում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան Սեպտեմբերի 14-ին՝ կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ...
Կարդալ ավելին »Խաչիկ գյուղում 7-րդ անգամ կանցկացվի Գաթայի փառատոնը
Վայոց Ձորի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 23-ին արդեն 7-րդ անգամ կանցկացվի ավանդույթ դարձած Գաթայի փառատոնը։ Համայնքում առաջին անգամ փառատոն անցկացվել է 2013 թվականին, այդ ժամանակ այն կոչվել է Խաչիկ գյուղի տոն։ Հաջորդ տարի որոշում է կայացվել այն վերանվանել և դարձնել Գաթայի փառատոն։ Հրավիրած ասուլիսին միջոցառման կազմակերպիչ «Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը նշեց, որ փառատոնը գյուղում սպասված իրադարձություն է։ «Փառատոնն ավարտվելուց հետո ...
Կարդալ ավելին »Բհարաթ․ Հնդկաստանը փոխում է երկրի պաշտոնական անվանումը
նդկաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկրի պաշտոնական անվանումը և վերադարձնել նախկին անվանումը՝ «Բհարաթ»։ Այդ մասին տեղեկացնում է հնդկական The Economic Times պարբերականը։ Նշվում է, որ համապատասխան բանաձևը կարող է ներկայացվել խորհրդարանի արտահերթ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից 22-ը։ Հնդկաստանի կոնգրեսի ղեկավար Ջայրամ Ռամեշը հաստատել է, որ G20-ի ընթրիքի պաշտոնական հրավերները Հնդկաստանի նախագահի անունից ուղարկվել են «Բհարաթի նախագահ» ձևով՝ սովորական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ