Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորի կողմից բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրվելու և շահագործվելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Վ.Ե.-ն, իր կողմից գլխավորած մրցույթում, հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին, լիազորված անձանց ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՊԵԿ-ը հունվար-օգոստոսին ապահովել է 1 տրլն 422,9 մլրդ դրամ եկամուտ և պետտուրք
2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 190.8 մլրդ դրամով կամ 15.5%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ 2023 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 244.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ...
Կարդալ ավելին »Հայաստանում 12-ամսյա գնանկումը կազմել է 0․2%
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2023թ. օգոստոսը 2022թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1% գնաճ: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.0%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնանկում։ Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2023թ. հուլիսի ...
Կարդալ ավելին »Apple-ը USB-C միակցիչով iPhone 15 կթողարկի․ Bloomberg
Նոր iPhone 15-ը, որը Apple-ը կներկայացնի սեպտեմբերի 12-ին, Lightning-ի փոխարեն համալրված կլինի USB-C լիցքավորման միակցիչով, հայտնում է Bloomberg-ը։ Բացի այդ, USB-C պորտը կհայտնվի նաև AirPods Pro ականջակալների վրա։ Apple-ը պատրաստվում էր շարունակել օգտագործել Lightning միակցիչն իր սմարթֆոններում ևս մի քանի տարի, սակայն նրա ծրագրերի վրա ազդել են Եվրամիության պահանջները. բլոկը պարտավորեցնում է բջջային սարքերի արտադրողներին անցնել USB-C ստանդարտին մինչև հաջորդ ...
Կարդալ ավելին »FAF-ը ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին նվիրված նոր երգ և տեսահոլովակ
Սեպտեմբերի 8-ին և 11-ին կայանալիք կարևորագույն խաղերին ընդառաջ՝ FAF-ը, համագործակցելով Արամ MP3-ի հետ, ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին նվիրված նոր երգ և տեսահոլովակ: Ինչպես տեղեկացնում է FAF-ի «Ֆեյսբուք»-ի էջը, ամիսներ տևած աշխատանքի արդյունքն, ըստ հեղինակների, կսիրվի հայ երկրպագուների կողմից և լրացուցիչ ուժ կհաղորդի հավաքականի տղաներին առաջիկա խաղերից առաջ: Նմանատիպ նախագծերն, ըստ FAF-ի, ուղղված են Հայաստանում ֆանատական մշակույթի տարածմանը և լինելու են ...
Կարդալ ավելին »Աֆրիկյան միությունը կարող է G20-ին միանալ Դելիի գագաթնաժողովում
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովում, որը տեղի կունենա Դելիում սեպտեմբերի 9-10-ը, կարող է բավարարվել G20-ին անդամակցելու Աֆրիկյան միության (ԱՄ) հայտը։ Այդ մասին գրում է Times of India պարբերականը: Այս գագաթնաժողովում ԱՄ-ն G20-ում ընդգրկելու նախաձեռնությունը պատկանում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, որն այդ մասին գրել է մասնակից երկրների բոլոր առաջնորդներին ուղղված նամակում: «Դա, ամենայն հավանականությամբ, կարտացոլվի գագաթնաժողովի արդյունքներում, եթե վերջին պահին որևէ ձախողում տեղի ...
Կարդալ ավելին »Խաղող մթերողները կսուբսիդավորվեն․ 1 կգ-ի դիմաց՝ 30 և 50 դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ փաթեթը կազմել են՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք առկա են արտաքին շուկաներյում՝ կախված արտարժույթային շուկաներում հայկական դրամի թանկացման հետ: «Այսինքն խաղողի եւ խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է, քանի որ դրամով արտահայտված խաղողի կոնյակի գինը ...
Կարդալ ավելին »Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։: Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3): Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ ուղեկցությամբ 10 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ...
Կարդալ ավելին »Կօտարվի ՊՆ-ի՝ Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքը. գնահատվել է 25 մլրդ դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Արշակունյաց 4/1հասցեում գտնվող 15122.83 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 6.490064 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի մրցույթով: Որոշման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 15.04.2022թ. որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ