Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որպեսզի ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց: Այդ մասին տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ ՊՆ N բանակային կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ բարձրաստիճան սպան, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի, այլ ղեկավար նորմատիվ ակտերի դրույթների համաձայն հանդիսանալով պետ ենթակա անձնակազմի համար, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ունենալով հրամաններ, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սևանցի մարզիկները մրցանակներով են վերադարձել Աբխազիայի միջազգային մրցաշարից
Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան մեծ կազմով մեկնել էր Աբխազիա՝ մասնակցելու օգոստոսի 25-28-ն անցկացվող միջազգային մրցաշարին, որին մասնակցում էին ավելի քան 400 մարզիկ։ Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սաներ Ռազմիկ Շուշանյանը և Հովսեփ Ղարիբյանը` մարզիչ Էդգար Ղարիբյանի գլխավորությամբ, մրցաշարի մասնակիցների թվում էին: Սևանցի մարզիկները ֆիզիկական և կամային որակների շնորհիվ գրանցել են լավագույն արդյունքներ: Ռազմիկ Շուշանյանը դարձել է առաջնության ...
Կարդալ ավելին »Կոռնիձորի սահմանային հատվածում ստեղծվել է հումանիտար շտաբ
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու հարցն օրհասական է, արդեն մեկ ամսից ավելի է՝ այն հնարավոր չի լինում իրականացնել: Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն՝ ընդգծելով, որ Կոռնիձորի սահմանային հատվածում օգոստոսի 30-ին բացվել է շտաբ, որը նախատեսված է հումանիտար օգնությանը միանալու ակցիաների շրջանակում օտարերկրյա լրատվամիջոցների, հյուրերի համար՝ որպես կայանման ...
Կարդալ ավելին »Բաղրամյան-Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի պուրակի ստորգետնյա շինությունն օտարվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց պողոտաների և Մոսկովյան փողոցի միջև ընկած պուրակի ստորգետնյա շինությունը 2017 թվականի մարտի 25-ին, օրենքի խախտմամբ, օտարվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերությանը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2001 թվականի փետրվարի 12-ին «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի ...
Կարդալ ավելին »Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է․ Փարիզի քաղաքապետ
Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչներ եկել են Հայաստան իրենց աջակցությունը և բարեկամությունը հայտնելու Արցախի ժողովրդին: Գորիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ նշելով, որ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների և քաղաքական հայացքների ներկայացուցիչներ, որոնց բոլորին միավորում է Հայաստանը և Արցախը: «Մենք այսօր այստեղ ենք, որովհետև Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները դիմեցին մեզ և ասացին, որ ժամանակն ...
Կարդալ ավելին »Արցախի նախագահը տեսակապով զրուցել է Կոռնիձոր ժամանած Ֆրանսիայի պատվիրակության հետ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը չի մոռանա իրեն սատարող բարեկամներին: Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետի և մի շարք այլ ռեգիոների ներկայացուցիչների հետ ուղիղ տեսակապի ժամանակ: «Անցած տարի դեկտեմբերին եղել եմ Ֆրանսիայում, հանդիպումներ եմ ունեցել մեր բարեկամների հետ և այդ ժամանակ զգուշացրել եմ այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է: Ցավոք, այդ կանխատեսումները ...
Կարդալ ավելին »Czech Airlines-ը վերսկսում է Պրահա-Երևան թռիչքները
Czech Airlines ավիաընկերությունը հոկտեմբերի 2-ից վերսկսում է Պրահա-Երևան- Պրահա երթուղով չվերթները: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայանների տարածած հաղորդագրությունից, չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի:
Կարդալ ավելին »Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին մակակներին կվախեցնեն ստվարաթղթով և ճիչերով
Դելիի Ազգային մայրաքաղաքային շրջանի իշխանությունները ծրագրում են «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ մակակներին վախեցնել ստվարաթղթից պատրաստված լանգուրներով և հատուկ պատրաստված մասնագետներով, որոնք կնմանակեն նրանց աղաղակը: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի Անտառտնտեսության վարչությանը։ Մակակները մշտապես հոգսեր են պատճառում քաղաքային իշխանություններին։ Նրանք մեծ խմբերով տեղավորվում են զբոսաշրջիկների շրջանում տարածված օբյեկտներում կամ մարդաշատ վայրերում՝ դրանով իսկ խանգարելով տրանսպորտի երթևեկությանը: Հաճախ են կենդանիների ագրեսիվ պահվածքի դեպքերը, ...
Կարդալ ավելին »Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Հայրապետյանին` ծննդյան 55-ամյակի առիթով
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Հայրապետյան, սիրելի Վահագն. Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով: Դուք առանձնահատուկ վաստակ ունեք Հայաստանում ջազային, և ընդհանրապես, երաժշտարվեստի զարգացման և մատուցման գործում: Ձեր նվիրումը երաժշտությանը, արվեստին, ստեղծագործական Ձեր կերպարը մեր մշակութային կյանքում կարևոր ...
Կարդալ ավելին »Քննարկվում է հայկական ապրանքներն Իրանով արաբական երկրներ և Հնդկաստան արտահանելու տարբերակը
Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական համագործակցությանը, ազատ տնտեսական գոտիների աշխատանքին, ապրանքաշրջանառության տեմպերին, ինչպես նաև երկու երկրների միջև իրականացվող կարևոր լոգիստիկ ծրագրերին։ Վերջերս Հայաստան էր ժամանել Իրանի նախագահի խորհրդական, ԻՀՀ ազատ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Երևանում բացված ցուցահանդեսի շրջանակում Իրանի յոթ ազատ առևտրի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ