• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 31/08/23

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 31-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.69%-ով և կազմել 10,513,929.23 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.64%-ով և կազմել 27,239.57 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.94%-ով և կազմել 1,703.08 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.062505642 (-0.31%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 1.96%-ով և կազմել 214.65 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007877978 ...

Կարդալ ավելին »

Լիազորված տնտեսական օպերատորը կդառնա ինքն իր մաքսային տեսուչը. Բադասյան

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով ւես մեկ նախադրյալ է ստեղծվում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման համար: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով` լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը նվազ ռիսկայնություն է ներկայացնում մաքսային իրավախախտումների տեսանկյունից. «Այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս տնտեսվարողին ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։ Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։

Կարդալ ավելին »

Արտաշատի պատմական հուշարձան-համալիրի մոտ կկառուցվի գոլֆի ակումբ, ակադեմիա և հանգստյան գոտի

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում հավանություն տվեց «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված ներդրումային ծրագրին և համաձայնություն տվեց «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է  «Բերքլի Քեփիթլ»-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագրին «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։ Սույն ծրագրի շրջանակներում «Բերքլի Քեփիթլ» ...

Կարդալ ավելին »

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա։ Արայիկ Հարությունյանն այդ մասին օգոստոսի 31-ին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  «Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու ընտրության համար կտրամադրվի 275 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում որոշեց 2023 թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացնել 275 մլն դրամ։ «Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ՀՀ ՆԳՆ–ն չունի ֆինանսական մնացորդային միջոցներ և անհրաժեշտ է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,– ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրի համար

Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ  հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրերի իրականացման համար: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Ընդհանուր առմամբ, 25 համայնքներում է գումար հատկացվելու 48 սուբվենցիոն ծրագրերի համար»,-ասաց Սանոսյանը։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 312 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 69,6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 19,6 միլիոն դրամ, Լոռու մարզ՝ 309,4 միլիոն դրամ, ...

Կարդալ ավելին »

Պետք է առաջ մղենք ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում շարունակել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը։ Այդ մասին նա հայտարարեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները։ «Այդ որոշումներով Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Հարավային Կորեան տնտեսական և գիտական գործակցության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի և Հարավային Կորեայի կառավարությունները նախատեսում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում։ Համաձայնագրին հավանություն տալու նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը ունեն երկկողմ  առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: ««Հայաստանի Հանրապետության կառավարության և ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 31-08-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.16%-ով և կազմել 81.63 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.07%-ով և կազմել 85.83 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »