• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

«Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդն Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 13-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 83-ամյա Ելենա Խաչատրյանին: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին »

Վիեննայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է արագ շախմատի մրցաշար

Վիեննայում Հայաստանի դեսպանության և մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ կազմակերպվել է արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Շախմատի համաշխարհային օրվան: Ինչպես տեղեկանում ենք Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից, Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված մրցաշարին մասնակցում էին դիվանագիտական կորպուսի, Ավստրիայի ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների ներկայացուցիչներ, պատվո հյուպատոսներ: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ ...

Կարդալ ավելին »

Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրությանը

 «ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:  «Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ  ՈՒժը հայրենյաց կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը պատրաստ  է լծվել պետության կերտման գործին»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդալ ավելին »

WCIT․ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2024-ին կանցկացվի Երևանում

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) 2024 թվականին կհյուրընկալվի ՀՀ մայրաքաղաք Երևանում: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն, 2024 թվականին կհյուրընկալվի մայրաքաղաք Երևանում»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նա հիշեցրել է, որ համաշխարհային այս մեծ իրադարձությունը Երևանը հյուրընկալել է նաև 2019 թվականին:

Կարդալ ավելին »

Վարձու աշխատողների գրանցման դրական դինամիկա կա. ՊԵԿ-ը խստացնում է վերահսկողությունը

 Վարձու աշխատողների գրանցման ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ վարձու աշխատողների թվաքանակն այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում աճել է շուրջ 45 հազարով՝ հասնելով 718 հազարի․ աճը կազմում է 6.7 տոկոս։ Նկատելի աճել է նաև վարձատրության չափը։ Առաջին կիսամյակում եկամուտների գրեթե 17 տոկոս աճ է գրանցվել։ Միջին աշխատավարձը հասել է շուրջ 278 հազար դրամի։   ՊԵԿ ...

Կարդալ ավելին »

Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից. Արցախի ԱԺ ուղերձը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ուղերձով է հանդես եկել, որում, մասնավորապես, նշված է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման  սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ․ նոյեմբերի 9-ի ...

Կարդալ ավելին »

Փրկարարները Սևանա լճից մեքենա են դուրս բերել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 20-ին, ժամը 16։19-ին ահազանգ է ստացել, որ Սևանա լճի թերակղզու հյուսիսային ափում ավտոմեքենան հայտնվել է ջրում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ ջրափրկարարներն արգելափակումից դուրս ...

Կարդալ ավելին »

15 հետաքրքիր փաստ ավտոմեքենաների մասին

Առաջին մեքենաները հայտնվեցին աշխարհում, երբ 1769 թվականին հայտնագործվեց գոլորշու շարժիչը: Armhanq-ը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ ավտոմեքենաների մասին։ 1․ 1807-ին Ֆրանսուա Իսահակ դե Ռիվան մշակեց առաջին ավտոմեքենան, որն աշխատում էր ներքին այրման շարժիչով՝ գազով: 2․ 1885 թվականին Կառլ Բենցն արտոնագրեց իր գյուտը՝ առաջին մեքենան բենզինայի՛ն շարժիչով: Այն ուներ երեք անիվ, T-bar և 1.7 լիտրանոց շարժիչ: Երեք տարի անց նրա կինը ...

Կարդալ ավելին »

Մայրական սերն ինձ համար տիեզերական, աստվածային սիրո երկրային ամենակայացած տեսակն է մեր աշխարհում. Վարդան Պետրոսյան

 Վարդան Պետրոսյանին, ում բեմական պատմությունը տասնամյակների հետագիծ ունի, միշտ հաջողվում է սրամիտ կատակներով հարուստ ներկայացումների միջոցով հասարակության լայն շրջանակի ուշադրությունը հրավիրել կարևորագույն խնդիրների վրա, որոնք երբեմն օրհասական են: Արտիստն իր յուրահատուկ բեմադրություններով անդրադառնում է երկրի պատմական անցյալին, ներկային ու ապագային՝ ընդգծելով մեր առավելություններն ու թերությունները և հավատացնելով, որ հայ ժողովուրդն ամուր է, տոկուն ու դեռ կարող է հզորների ծնել: «Արմենպրես»–ի ...

Կարդալ ավելին »

«Սյունիք»-«Տրակտոր Սոչի»․ 5։0

«Սյունիք» ֆուտբոլային թիմը Սոչիում 5։0 հաշվով հաղթել է տեղի «Տրակտոր Սոչիին»։ Այդ մասին հայտնում է FC Syunik-ի ֆեյսբուքյան էջը։ ««Սյունիք»-«Տրակտոր Սոչի»` 5։0 Գոլերը խփեցին` Ալեն Կարապետյան, Պետրոս Աֆաջանյան, Պատվական Ավետիսյան, Սամվել Սարգսյան, Դավիթ Վարդանյան։ Դարպասապահ Արման Սիմոնյանը հետ մղեց մրցակցի 11 մետրանոց հարվածը խաղի վերջին րոպեին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »