Հայաստանում լիցենզավորված Apricot Capital ներդրումային ընկերությունն իր բջջային հավելվածում գործարկել է արտարժույթի առևտրի հարթակ։ Հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան Apricot Capital-ի հավելվածի միջոցով շահավետ պայմաններով իրական ժամանակի ռեժիմում կատարել արտարժութային փոխարկումներ հիմնական արժութային զույգերով (ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ, չինական յուան և այլն) միջազգային քրոս փոխարժեքներով։ Apricot Capital հարթակն ապահովում է մրցունակ փոխարժեքով արտարժութային գործառնությունների և միջազգային արժեթղթերի շուկաներում առևտրի իրականացման ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վառելիքի սղության պատճառով Ստեփանակերտում գործում է հասարակական տրանսպորտի ընդամենը 2 երթուղի
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում սահմանափակվում է հասարակական տրանսպորտի շահագործումը․ մայրաքաղաքի բնակչությանը կշարունակեն սպասարկել միայն ծայրամասային թաղամասերը սպասարկող երկու երթուղիները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը․ «Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը: Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ ...
Կարդալ ավելին »ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ԱՄՆ-ում առանձնազրույց է ունեցել գեներալ Մարկ Միլլիի հետ
Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը:
Կարդալ ավելին »Կանադան միանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը
Եվրոպայի խորհրդի` անվտանգության և քաղաքական հարցերի կոմիտեն հաստատել է Կանադայի առաջարկը` աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը: Կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության մեջ Կանադայի ներդրումը նշանակալի է: Նաև նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից
Կարդալ ավելին »Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամ
2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հաղորդում է Հայաստանի ԿԲ-ն: Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ հանրաճանաչ մարմնամարզիկ է, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե դափնեկիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր ...
Կարդալ ավելին »Բրյուսելի եռակողմ հանդիպումը Լաչինի միջանցքի բացման առումով կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բրյուսելում հուլիսի 15-ին իր, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չի տվել, Բաքուն շարունակում է էթնիկ զտման իր ծրագիրը Լեռնային Ղարաբաղում: Փաշինյանն այd մասին ասել է Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։ «Այս հանդիպումը, ցավոք, ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 20-07-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.01%-ով և կազմել 75.41 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.18%-ով և կազմել 79.54 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 20-07-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.42%-ով և կազմել 1987.60 դոլար, արծաթի գինն աճել է 0.71%-ով և կազմել 25.43 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 984.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 20-07-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 2190.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 8429.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.50%-ով և կազմել 2085.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 20907.00 դոլար, անագի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 28114.00 ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 20-07-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 35061.21 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 4565.72 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 14358.02 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ