Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված խոստումները կատարվել են։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, Դավիդովը հուլիսի 19-ին նախարարների կաբինետի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, թե ինչպես է բարելավվում անցակետերի աշխատանքը։ Ըստ Դավիդովի՝ այն վայրերում, որտեղ երթևեկությունը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ու ԵՄ պաշտոնյաների հետ
Այսօր տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում՝ նոր մարտահրավերներին և նոր հնարավորություններին ընդառաջ» ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Կոնֆերանսը, որին մասնակցել են շուրջ 40 ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներ, հրավիրյալ փորձագետներ, քաղաքագետներ։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կոնֆերանսի առաջին նիստին զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար ...
Կարդալ ավելին »ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ԶՈւ միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալին և ռազմաօդային ուժերի շտաբի պետին
ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում թմրանյութ օգտագործող կանանց թիվն աճել է․ ուր դիմել կործանարար կախվածությունից ազատվելու համար
Հայաստանում թմրամիջոցների յուրացման և օգտագործման դեպքերի ու դրանց վտանգների մասին վերջին ամիսներին ահազանգում են տարբեր կառույցներ։ Նույնիսկ 2023 թվականը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Հարցն այնքան լուրջ է, որ այն պարբերաբար քննարկվում է անգամ ՀՀ անվտանգության խորհրդի նիստերում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021-ի համեմատ 2022-ին բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 743 դեպք, մեկ տարվա ընթացքում թիվն աճել է ...
Կարդալ ավելին »Արարատի մարզի որոշ հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ հուլիսի 20-ը՝ ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արեւաբույր գյուղերի, Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն ...
Կարդալ ավելին »«Ուրարտու»-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Ուրարտու»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկրորդ խաղում արտագնա հանդիպում անցկացրեց` մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկի»-ի հետ: Տան տերերը` «Զրինսկի»-ի ֆուտբոլիստները, կարողացան առաջինն առաջ անցնել հաշվի մեջ: Խաղի 27-րդ րոպեին աչքի ընկավ Բիլբիջան: «Ուրարտու»-ին հաջողվեց վերկանցնել հաշվի հավասարությունը երկրորդ կեսի 74-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը: Խաղավարտի վերջին րոպեներին «Զրինսկի»-ի ֆուտբոլիստները խախտեցին ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 18-07-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.33%-ով և կազմել 75.42 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.81%-ով և կազմել 79.40 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...
Կարդալ ավելին »Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կարդալ ավելին »Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ հայկական կողմը կրակ չի բացել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում եմ ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Կարդալ ավելին »Ղրիմում այրվում է ռազմական զորադաշտը․ Երկու հազար մարդ տարհանվել է
Այսօր՝ հուլիսի 19-ին, հրդեհ է բռնկվել Ղրիմի ռազմադաշտում, կից զինվորական պահեստում և հրաձգարանում։ «Թավրիդա» մայրուղին արգելափակվել է, կանգնեցված է բոլոր տեսակի մեքենաների երթևեկությունը, տեղի բնակիչներին տարհանում են։ Իրավիճակը կարգավորելու համար ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այն գլխավորում է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։ «Թավրիդա» (Կերչ-Սիմֆերոպոլ-Սևաստոպոլ) ավտոճանապարհի մի մասը արգելափակված է: Երկաթուղային ծառայությունը գործում է առանց փոփոխությունների. Ղրիմի հյուսիսում «Արմյանսկ», «Ջանկոյ» և «Պերեկոպ» ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ