Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարությունը մեկնարկել է 1940 թվականին։Աշխատանքները կասեցվել են Հայրենական Մեծ պատերազմի պատճառով և վերսկսվել միայն դրա ավարտից հետո։1949 թվականին շահագործման է հանձնվել փորձնական հարստացուցիչ ֆաբրիկան, իսկ մի քանի տարի անց՝ 1952 թվականի գարնանը, կոմբինատը տվել է առաջին արտադրանքը։ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրը սկզբում շահագործվում էր ստորգետնյա եղանակի համադրմամբ, իսկ 1957-1959 թվականներից՝ բացառապես բաց եղանակով։ Պղնձի, մոլիբդենի, մի շարք այլ օգտակար ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն
ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը (ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ) համախմբում է ոլորտի 70 տոկոսից ավելի ձեռնարկությունների արհմիութենական կազմակերպություններին, այսինքն՝ ներկայացնում և պաշտպանում է ոլորտի շուրջ 10 000 աշխատողների շահերը: Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի ձեռնարկություններում արհեստակցականկազմակերպություններ հիմնվել են դեռևս 1905-1907թթ․-ին, երբ Անդրկովկասյան բոլշևիկները լայնածավալ աշխատանքներ էին վարում տարածաշրջանում ինտերնացիոնալ արհմիությունների հիմնման ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում Հայաստանում հիմնվեցին առաջին արհեստակցական ...
Կարդալ ավելին »Ջիու-ջիթսու և Գրեփլինգի դասեր՝ ԶՊՄԿ մարզահամալիրրում
ԶՊՄԿ մարզահամալիրրում տեղի է ունեցել սեմինար, որն անցկացրել է Ջիու-ջիթսու և Գրեփլինգի ազգային ֆեդերացիայի հիմնադիր, Ռիո Գրեփլինգի միջազգային ակումբի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար` սև գոտի առաջին դան Վահան Թադևոսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կոստանյան մարզական ակումբը։ Նման պարապմունքներն, ըստ մարզիկների, մասնագիտական մեծ փորձ են, որին մշտապես նպաստում է մարզահամալիրի տնօրինությանը, մշտապես աջակցելու և բարիյացական վերաբերմունք ցուցաբերելու համար։
Կարդալ ավելին »«ԿՈԼՉԵԴԱՆ» ՊՓԲԸ
«Թունել» ՓԲԸ
Քաջարանի հանքաշինական մասնագիտացված վարչությունը մինչև 1971թվականը գործում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կազմում, որպեսստորգետնյա և վերգետնյա արտադրական կառույցների շինարարությունիրականցնող արտադրամաս: Հետագայում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների աճի հետևանքով, անհրաժեշտությունառաջացավ ստեղծել մի այնպիսի հատուկ շինարարական հզորկազմակերպություն, որը կարող էր ինքնուրույն լուծել պահանջվող նորկառույցների շինարարության հետ կապված հարցերը: 1971 թվականից նշվածշինարարական արտադրամասը առանձնացվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից և միացվեց «Արփա-Սևան» շինարարական կազմակերպությանը: 1973 թվականիցայն ...
Կարդալ ավելին »Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործակցության համաձայնագիր է կնքել Սյունիքի մարզպետարանի հետ
Սյունիքի մարզպետարանը (ի դեմս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի) և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ի դեմս գլխավոր տնօրեն Ռ. Խուդոլիյի) կնքել են համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով զարգացման արդի փուլում Սյունիքի մարզի սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներն ու ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման խիստ անհրաժեշտությունը։ Նախատեսվում է համագործակցությունն իրականացնել առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տնտեսական, բնապահպանական բնագավառներում։ Հուշագրով կողմերը ...
Կարդալ ավելին »Գեղեցիկ և վտանգավոր․ աղի փակ հանքեր (ֆոտոշարք)
ՌԴ Պերմի շրջանի «Վերխնեկամսկոյե» հանքավայրի տարածքում գտնվող աղի քարանձավների պատերի հոգեբուժական նախշերի հեղինակը հենց բնությունն է: «Նկարչի» անունը կարնալիտ է՝ հանքանյութ, որն օգտագործվում է պարարտանյութերի արտադրության մեջ։ Դրա արդյունահանման համար մի քանի տեղական հանքեր շարունակում են աշխատել, սակայն թունելների և անցուղիների մեծ մասը փակ է: Փակ հանքեր մուտք գործել հնարավոր է միայն հատուկ թույլտվությամբ։ Հանքերը ձգվում են գետնի տակ՝ հեռու-հեռու․ ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում հանքաքարի խտանյութում մետաղների պարունակությունը կորոշեն արտասահմանյան հինգ ընկերություններ
Կառավարության որոշմամբ՝ արտասահմանյան հինգ ընկերությունների լաբորատորիաներ կորոշեն Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը։ Դրանք են՝ ավստրալիական «էՅԷԼԷՍ» Լիմիթեդ ընկերության («ALS» Limited), անգլիական «Ալֆրեդ Էյջ Նայթ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի («Alfred H Knight International» Ltd), բրիտանական «Ալեքս Ստյուարտ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի («Alex Stewart International» Ltd), ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» Ս.Ա. ընկերության («Bureau Veritas» S.A.), շվեյցարական «ԷՍՋԻԷՍ» Ս.Ա. ընկերության (SGS» S.A.) լաբորատորիաները։ Որոշման հիմնավորման ...
Կարդալ ավելին »Օգտակար հանածոների մասին որոշումը տարընթերցումների տեղիք է տվել․ քննարկում
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն անցկացրեցին հերթական աշխատանքային քննարկումը։ Օրակարգում ՀՀ կառավարության «Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձևերը և լրացման ուղեցույցները սահմանելու մասին» N 1268-Ն որոշման քննարկումն էր։ Տնտեսվարողների մոտ որոշման որոշ կետեր տարընթերցումների տեղիք են տվել, որի շուրջ կարծիքների փոխանակությամբ աշխատանքային խումբը հանգեց միասնական եզրահանգման։ Որոշում կայացվեց լիազոր մարմնի հետ նախատեսվող ...
Կարդալ ավելին »Հայաստանի չօգտագործված հնարավորությունը
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը mediamax-ում անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում առկա հնարավորություններին ու հեռանկարներին։ Հանքարդյունաբերության ոլորտում իմ գործունեության 25 տարիների կուտակած փորձն ու գիտելիքները, միջազգային ամենատարբեր ներդրողների հետ տարիների շփումները, միջազգային հանքարդյունաբերական համայնքի հետ բազմամյա կապերն ու փորձի փոխանակումը ինձ թույլ են տալիս համեմատականներ անցկացնել տարբեր երկրների հանքարդյունաբերական ոլորտների միջեւ, տեսնել այն առավելություններն ու հնարավորությունները, որոնք ունի Հայաստանի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ