• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նավթի գներ․ 25/06/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 10.74%-ով և կազմել 66.84 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 10.59%-ով և կազմել 69.81 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 25/06/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.16%-ով և կազմել 3366.80 դոլար, արծաթի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 36.09 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.76%-ով և կազմել 1291.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 25/06/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.89%-ով և կազմել 42581.78 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 6025.17 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.94%-ով և կազմել 19630.97 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 25/06/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 23269.01 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 7537.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 8758.04 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 1110.40 կետ:

Կարդալ ավելին »

Մանրամասներ՝ հանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության 11 ծառայողի քրգործից․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ոստիկանության 11 ծառայողի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և հիշյալ առերևույթ հանցանքներին օժանդակելու դեպքեր:  «2024 թվականի օգոստոսի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի չորս ծառայողներ և ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հինգ պարեկներ ստացված ահազանգերի հիման վրա ժամանելով Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր և տեղեկանալով հյուրերի մասնակցությամբ տեղի ...

Կարդալ ավելին »

ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունները

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել երկրի Զբոսաշրջության նախարար Պաբլո Մենոնիի հետ։ Այդ մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ զբոսաշրջային կապերի ամրապնդման և այդ նպատակով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Կարդալ ավելին »

Մամիկոն Ղարիբյանը Մումբայի մրցաշարի առաջատարներից է

այ շախմատիստներից Մամիկոն Ղարիբյանը Մումբայի միջազգային մրցաշարի առաջատարների թվում  է: Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Մամիկոն Ղարիբյանը 7 միավորով երեք առաջատարներից մեկն է: 6,5 միավոր ունի Մանուէլ Պետրոսյանը, իսկ Արսեն Դավթյանը` 6 միավոր: «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ:   

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանի բոլոր ծառայությունները մինչև տարեվերջ հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մինչև տարվա վերջ թվայնացնել իր կողմից մատուցվող բոլոր ծառայությունները։ Երևանի ավագանու նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   «Գալիք երկուշաբթի օրը մենք հայտարարելու ենք YES նախագծի՝ Yerevan Electronic Services նոր հարթակի մասին, որտեղ մենք մեր գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք՝ դեռևս web ֆորմատով։ Մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք քաղաքի կողմից մատուցվող ...

Կարդալ ավելին »

Լրագրողական մրցույթ` «Հանքարդյունաբերություն 2025»

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը  հայտարարում են լրագրողական նյութերի ավանդական մրցույթը.Թեմաներ «Կայուն զարգացման խնդիրները և մարտահրավերները հանքարդյունաբերության ոլորտում» «Նորարարական լուծումներ՝  վերականգնվող էներգիայի և կանաչ տեխնոլոգիաների ներդրման հնարավորություն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում» «Հայաստանի հանքային ռեսուրսների բացահայտվածությունը և հանքարդյունաբերության ապագան» «Հանքարդյունաբերությունը և համայնքները» Այլ թեմաներ Նյութերը պետք է հրապարակված լինեն 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը՝  հայկական (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ի սեփականության իրավունքը վերականգնվել է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ 2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ ...

Կարդալ ավելին »