ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում Կանադայի դեսպանատան կազմակերպած Կանադայի օրվա առթիվ ընդունելությանը եւ որպես պատվավոր հյուր՝ հանդես եկել բացման խոսքով: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանն իր խոսքում նշել է. «Հարգելի դեսպան Թըրներ, Ձերդ գերազանցություն, Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Կանադայի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատակիցները հուլիսին կազատվեն աշխատանքից. ՀՀ վարչապետ
ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Նույն գրառման մեջ նաև ընդգծվել է, որ նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային ...
Կարդալ ավելին »Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 790 320
Հարկ վճարողների կողմից 2025 թվականի մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790 320: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ դա գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 38 060-ով կամ 5.1%-ով:
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 02/07/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.07%-ով և կազմել 65.45 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.10%-ով և կազմել 67.13 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 02/07/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.51%-ով և կազմել 3349.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.47%-ով և կազմել 36.02 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.91%-ով և կազմել 1369.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 02/07/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 44494.94 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 6198.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.82%-ով և կազմել 20202.89 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 02/07/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.99%-ով և կազմել 23673.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 7662.59 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 8785.33 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 1144.28 կետ:
Կարդալ ավելին »Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի։ Այդ մասին նա գրել է Truth Social հարթակում։ Առաջարկված համաձայնության ընթացքում, ըստ Թրամփի, աշխատանք կտարվի բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ «Կատարցիները, եգիպտացիները, ովքեր այդքան ջանադրաբար աշխատել են խաղաղության հասնելու ուղղությամբ, կներկայացնեն վերջնական առաջարկը։ Հուսով եմ՝ հանուն Մերձավոր Արևելքի բարեկեցության՝ ՀԱՄԱՍ-ը կընդունի գործարքը, որովհետև ոչինչ ավելի ...
Կարդալ ավելին »Միրզոյանը Կանադայի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը։Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են ...
Կարդալ ավելին »Բաքվի դատարանը ՌԴ 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է ընդունել
Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել, որոնք ձերբակալվել էին Իրանից թմրանյութեր տեղափոխելու ու կիբեռհանցագործության կասկածանքով։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատարանից ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, որ կալանավորված ՌԴ քաղաքացիների վրա բռնության հետքեր կան հատկապես դեմքի հատվածում, նրանցից մի քանիսի հագուստների վրա կան արյան հետքեր։ Բաքվի դատարանն ավելի վաղ 4 ամսով կալանավորել էր «Սպուտնիկ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ