• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Մոսկվայում անցկացվեցին «Թումանյանական օրեր»

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է «Թումանյանական օրեր» երկօրյա միջոցառումների շարքը։ Ծրագիրը մեկնարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնում։ Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել «Ճամփորդ հոգի» բանախոսությամբ, որի ընթացքում սլայդի միջոցով ներկայացվել է Թումանյանի ճամփորդությունների քարտեզը, արտացոլվել նրա ճամփորդական մտքերն ու լուսանկարները։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև «Թումանյանը և ռուսական գրականությունը» թեմայով դասախոսություն, ցուցադրվել «Նամակներ ռազմաճակատից» ...

Կարդալ ավելին »

Գինու արտադրությունը նվազել է 38.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 1,858.4 հազար լիտր գինի, որից 283.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 38․8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 28%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 76.7%-ով և կազմել 833.9 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է ...

Կարդալ ավելին »

«Բենտոնիտ»․ տնտեսական կարևոր հումք արտադրող կոմբինատի խնդիրներն ու ծրագրերը

Հայասատանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղան Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատում, որը միության անդամ կազմակերպություններից է։ Աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընկերության առջև ծառացած խնդիրները, շրջայց կատարվեց հանքում և կոմբինատում։ Կոմբինատն արտադրում է բենտոնիտային կավ, որը պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մանգան, մագնեզիում, նատրիում, կալիում։ Բենտափոշին և հատիկավոր բենտոկավը կիրառելի են բազմաթիվ բնագավառներում՝ հորատման աշխատանքներում, ձուլման արտադրամասերում, սև մետալուրգիայում, ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես սահմանափակել են աշխատանքը

Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են չվերթերի սպասարկումը։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։  Նշվում է, որ ըստ «Ռոսավիացիա»-ի հաղորդագրության՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար դրանց ընդունման և բաց թողնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իժևսկի և Կիրովի օդանավակայաններում։ Բացի այդ, սահմանափակումներ են գործում Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում և Նիժնեկամսկի ու Կազանի օդանավակայաններում։ Մինչ այդ սահմանափակումներ էին մտցվել Սարատովի ...

Կարդալ ավելին »

Ուկրաինան արդյունահանված գազը Եվրոպա կմատակարարի

Ուկրաինան ակտիվորեն աշխատում է հիդրավլիկ ճեղքման տեխնոլոգիայի ներդրման վրա, ինչը նրան թույլ կտա արդյունահանել գազ և ոչ միայն ապահովել ներքին կարիքները, այլև մատակարարել այն Եվրոպա։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը։ Ուկրաինայի պաշտոնյաները փնտրում են գործընկերների, որոնք պատրաստ են ներդրումներ անել երկրի արևմտյան հատվածում գտնվող հանքավայրերի մշակման ծրագրում՝ գերադասելով այն ներդրողներին, ոորոնք ունեն համապատասխան փորձ և կարողություն՝ նման ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է․ 10/06/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 10-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 3.53%-ով և կազմել 41,864,034.02 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 3.63%-ով և կազմել 109,277.04 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 7.32%-ով և կազմել 2,663.61 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.024374849 (+3.56%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 1.63%-ով և կազմել 420.20 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003845314 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 10/06/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 10-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 385.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 432.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 441.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.79 դրամ (-0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.94 դրամ (+0.03 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (-0.50 ...

Կարդալ ավելին »

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 66,66 դոլար

Brent-ի օգոստոսյան  ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,19 դոլարով (0,29%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 66,66 դոլարի։ Այդ մասին  հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի հուլիսյան  ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,19 դոլարով (0,29%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 64,77 դոլարի։

Կարդալ ավելին »

Ծառայությունների չնվազող գները և թանկացող սննդամթերքը՝ գնաճի պատճառ

Հայաստանում գնաճ են հրահրում թանկացող սննդամթերքը և ծառայությունների չնվազող սակագները։ Այսպես, 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին 2,8 տոկոս գնաճ են հրահրել սննդամթերքն ու ծառայությունները, որոնք թանկացել են, համապատասխանաբար, 5,4 տոկոսով և 1,2 տոկոսով, մինչդեռ, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,3 տոկոսով։ Մեկ տարի առաջ դիտվել է նույն պատկերը, բայց այն ժամանակ՝ 2024թ. հունվար-մայիսին, զրոյական գնաճը պայմանավորված էր սննդամթերքի գների 0,5% աննշան ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության արգելակումն ուղեկցվում է արտաքին առևտրի անկմամբ

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-ապրիլին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,4%-ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,2%-ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։ Վիճակագրության համաձայն՝ 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ...

Կարդալ ավելին »