• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Սիգարետի արտադրությունն աճել է 59․9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 15 305.2 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 59․9%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն ...

Կարդալ ավելին »

Թոմ Քրուզը՝ Գինեսի ռեկորդների գրքում, «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի հնարքի շնորհիվ

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ հնարքի շնորհիվ, որը կատարել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում: Այդ մասին հաղորդվում է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում: «Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող ...

Կարդալ ավելին »

Իրազեկված լինելը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Այդ մասին հաղորդագրություն և իրազեկող տեսանյութ է հրապարակել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: «Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության ...

Կարդալ ավելին »

Այսօրվանից արգելված է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով արգելվում է 12 երկրների քաղաքացիների մուտքն Ամերկայի Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտնում է Reuters–ը: Թրամփը նշել է, որ այս քայլն անհրաժեշտ է օտարերկրյա ահաբեկիչներից և անվտանգային այլ սպառնալիքներից պաշտպանվելու համար։ Այդ երկրներն են Աֆղանստանը, Մյանման, Չադը, Կոնգոն, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։ Մասամբ կարգելվի նաև 7 այլ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

Հայաստանում հունիսի 13-15-ը կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, եռօրյա միջոցառումները կիրականացվեն ՀՀ հնագիտական տարբեր վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և այլ վայրերում։  «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 3-րդ տարին։ ՀՀ-ում միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական ...

Կարդալ ավելին »

Հնագիտական պեղումներ՝ Արագածոտնի մի քանի հուշարձաններում

Հնագիտական պեղումների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններ։  ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հնագետների խումբը ներկայում պեղումներ է սկսել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վաղքրիստոնեական Սբ Աստվածածին եկեղեցում: Ընթացող աշխատանքների նպատակը նոր բեկորների հայտնաբերումն է, ...

Կարդալ ավելին »

Բեյրութի հարավային շրջանները հայտնվել են Իսրայելի ռմբակոծման թիրախում

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում գտնվող մի քանի բնակելի շենքեր իսրայելական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների կողմից ենթարկվել են ավելի քան քսան ավիահարվածի։ Այդ մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական կողմը, որը պնդում է, թե թիրախավորել է անօդաչու թռչող սարքերի պահման վայրերը, մերժել է Լիբանանի պաշտոնական խնդրանքը՝ հրադադարի մոնիթորինգի հանձնաժողովի միջոցով ստուգելու Իսրայելի մեղադրանքները և ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է սպորտային ...

Կարդալ ավելին »

Բոլիվիայի կառավարությունը նախկին նախագահին մեղադրել է ահաբեկչության մեջ

Բոլիվիայի կառավարությունը դիմել է դատախազություն՝ նախկին նախագահ Էվո Մորալեսի դեմ բողոքով, որում նրան մեղադրում են մի քանի հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության մեջ՝ նրա կողմնակիցների գործողությունների պատճառով: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է արդարադատության և ինստիտուցիոնալ թափանցիկության նախարար Սեսար Սիլեսը: «Մենք բողոք ենք ներկայացրել ութ հանցագործությունների փաստով, որոնք նախապես վերագրվում են պարոն Էվո Մորալեսին…. և նրանց, ովքեր կատարողներն ...

Կարդալ ավելին »

Տիգրան Խաչատրյանն ու Վերոնիկա Գարսիա Դել Արկոն անդրադարձել են Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ և ջրային ոլորտներում ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում ...

Կարդալ ավելին »