• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«Արարատ-Արմենիան» նոր պաշտպան ունի

Հայաստանի Սուպերգավաթակիր Երևանի «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում: Թիմին է միացել 28-ամյա հույն պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը։ Ալեքսանդրոսն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է Հունաստանում, մասնակցել հունական Սուպերլիգայի 85 հանդիպման: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: 

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ից զբոսաշրջիկների հոսքի էական նվազումը փոխհատուցվել է Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Չինաստանից և ԱՄՆ-ից զգալի աճի հաշվին

2024 թվականին Հայաստանում արձանագրվել է ԵԱՏՄ-ից զբոսաշրջիկների հոսքի էական նվազում, սակայն այդ անկումը փոխհատուցվել է Մերձավոր Արևելքի, Արևմտյան Եվրոպայի, Չինաստանի և ԱՄՆ-ի զբոսաշրջիկների զգալի աճի հաշվին։ Այդ մասին հունիսի 5-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, նկատելով, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների մասնաբաժինը տարիներ առաջ 50 տոկոսից հաշվետու ամսաթվի դրությամբ կազմել է 39 տոկոս։ Նա ընդգծել է, որ այդ փոխհատուցման ...

Կարդալ ավելին »

Գազայի հատվածում կրկին թիրախավորվել են օգնության բաշխման կենտրոնները, կան զոհեր

Գազայի տարբեր շրջաններում հունիսի 9-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից շարունակվող հրետակոծության հետևանքով զոհվել է 23 պաղեստինցի: Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ Զոհերից 8-ը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված բազմության թիրախավորման հետևանքով։ Բացի այդ, 28 մարդ վիրավորվել է, երբ իսրայելական ռազմական օդանավերը թիրախավորել են պաղեստինցիներին ...

Կարդալ ավելին »

Դիլիջանի թունելի կողքը նոր թունել կկառուցվի

Պետությունը նախատեսում է Դիլիջանի թունելի կողքը նոր թունել կառուցել, իսկ գործող թունելը կօգտագործվի վթարային իրավիճակների համար: Այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2024թ թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:  Նա նշեց, որ Դիլիջանի թունելի հետ կապված 2 տարբերակ են քննարկել: «Առաջին տարբերակով պետք է վերանորոգեինք, հիմնանորոգեինք ...

Կարդալ ավելին »

Բրիտանական խորհուրդը կարող է դադարեցնել իր գործունեությունը 60 երկրում

Բրիտանական խորհուրդը (The British Council) կարող է ստիպված լինել դադարեցնել իր գործունեությունը 60 երկրում՝ բյուջեի կրճատման հետևանքով: Այդ մասին հաղորդում է The Guardian թերթը։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ ծախսերի կրճատման վերաբերյալ նախարարների կաբինետի առաջարկությանը համապատասխան՝ հնարավոր է, որ խորհուրդը ստիպված լինի փակել բաժանմունքներն աշխարհի մի շարք շրջաններում: Հաղորդվում է, որ օտարերկրյա օգնության կրճատումը կարող է վնաս հասցնել կազմակերպության «մեղմ ուժին»՝ հատկապես ...

Կարդալ ավելին »

Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի շինարարության 80 տոկոսն ավարտվել է. ՏԿԵ նախարար

2024 թվականին ՀՀ պետական բյուջեից էներգետիկայի ոլորտին հատկացված 19 միլիարդ դրամից ծախսվել է 18,3 միլիարդը, իսկ կատարողականը կազմել է 96,2 տոկոս։ Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախարարի խոսքով՝ հատկացված միջոցները ծառայել են չորս ծրագրերում ներառված 12 ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՀՕՊ հնարավորությունները 400%-ով բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն համարում է, որ դաշինքի հակաօդային պաշտպանության հնարավորությունները պետք է 400%-ով ավելացվեն: Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին Ռյուտեն կհայտարարի Լոնդոնում Chatham House-ի համաժողովում իր ելույթում, որից հատվածներ է տարածել նրա մամուլի ծառայությունը։ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatnam House) Ռյուտեն կպնդի, որ զսպման և պաշտպանության հուսալի մակարդակ պահպանելու համար ՆԱՏՕ-ին հարկավոր է հակահրթիռային պաշտպանության աճ 400%-ով։  ...

Կարդալ ավելին »

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։  «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում:Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ...

Կարդալ ավելին »

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետի տեղակալը, իր ծառայողական լիազորություններն անցնելով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքն օգտագործելով, համոզել է վերջինիս՝ նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով, իր կողմից որոշած կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, հետագայում նաև՝ դատարանին, որի արդյունքում նշված անձը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք։ Այդ մասին հայտնում ...

Կարդալ ավելին »

Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գազա ուղևորվող նավի վրա, որում գտնվում էր էկոակտիվիստ Գրետա Թունբերգը

Հունիսի 9-ի գիշերը Իսրայելի ռազմածովային հրամանատարությունը վերահսկողություն է հաստատել Գազայի ափ ուղևորվող «Մադլին» նավի նկատմամբ, որի տախտակամածին գտնվող 12 ակտիվիստների շարքում էր նաև շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը: Այդ մասին հաղորդում է Ynet-ը: Իսրայելական ուժերը նավը կուղղորդեն դեպի Աշդոդի նավահանգիստ։ Թունբերգը հայտարարել է, որ Իսրայելի ուժերն «առևանգել են» իրենց։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «Մադլին»-ը վերաուղղորդվել է դեպի Իսրայելի ...

Կարդալ ավելին »