Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
2% հետվճար՝ անկանխիկ առևտրից․համակարգը կներդրվի 2026-ին
Հայաստանում կներդրվի անկանխիկ առևտրից համընդհանուր հետվճարի համակարգ: Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մյուս տարի ներդնելու ենք համընդհանուր հետճվարի համակարգ: Բոլոր քաղաքացիներն՝ անկանխիկ առևտրի դեպքում, 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան»,- ասաց։ Վարչապետը նշեց՝ շարունակվելու և զարգացվելու է նաև թոշակառուների համար գործող հետվճարի համակարգը: Կառավարության կողմից ...
Կարդալ ավելին »Mining Armenia Forum 2025-ի կարևոր պահերը` տեսանյութում
2025 թվականի հոկտեմբերին արդեն 2-րդ անգամ կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը՝ Mining Armenia Forum (MAF25)։ Կառավարության ներկայացուցիչների, հյուրերի և մասնագետների, ինչպես նաև ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվեցին հանքարդյունաբերության ներուժը, ապագայի հեռանկարները և մարտահրավերները, Հայաստանի հնարավորությունները։ Գլխավոր հովանավորներ՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ներգրավված էին նաև մի շարք գործընկեր կազմակերպություններ։
Կարդալ ավելին »Հայ ծանրորդները կմասնակցեն Իրանում կայանալիք զինվորականների առաջին մրցաշարին
Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի թիմի կազմում կլինեն 60 կգ քաշային Կառլեն Դավթյանը, 65 կգ քաշային Ժորա Գրիգորյանը, 71 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանն ու 94 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը: Հավաքականի մարզիչը Երվանդ Կիրակոսյանն է, պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: Ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարը կանցկացվի ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում գրանցվել է 143 արտակարգ դեպք. զոհվել է 13, փրկվել՝ 7 մարդ
Հոկտեմբերի 20-ից 26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 431 դեպք, որից 143-ը՝ արտակարգ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 82, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, թունավորման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 2-ական, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 18, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, կեղծ ահազանգի՝ 4, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 160, հրդեհի ծագման սպառնալիքի՝ ...
Կարդալ ավելին »Հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 6.8 տոկոսով
Հայաստանից արտահանումը հունվար-օգոստոսին նվազել է 48.8 տոկոսով, սակայն միայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 6.8 տոկոսով: Այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների արտահանումը նվազել է 48.8 տոկոսով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը: Իսկ հայկական ծագման ...
Կարդալ ավելին »Պետությունը 66.2 միլիարդ դրամ կծախսի բոլոր տեսակի ճանապարհների վերանորոգման և պահպանման համար
Հայաստանում 2026 թվականին միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների, ինչպես նաև տրանսպորտային կառույցների նորոգման ու պահպանման համար նախատեսվում է ծախսել 66,2 միլիարդ դրամ։ Այս մասին ասվում է 2026 թվականի պետական բյուջեի նախագծում, որը քննարկվում է հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Նաև կշարունակեն ջրամբարների կառուցման ծրագրերը։ Ըստ Կառավարության, սա թույլ կտա նպաստել ջրային ռեսուրսների ավելացմանը և հոսքերի կառավարման ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 2026-ի պետբյուջեի եկամտային մասը կավելացնի 253.4 մլրդ դրամով
Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասն ավելացնել 8.9 տոկոսով: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: «2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը, ըստ էության, նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 մլրդ դրամով կամ 8.9 տոկոսով»,-ասաց վարչապետը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2026-ի ամենակարևոր նորություններից մեկն այն է, ...
Կարդալ ավելին »Նախատեսում է 15.3%-ով կրճատել պաշտպանության ծախսերը 2026-ին
2026 թվականին նախատեսվում է կրճատել ՀՀ պաշտպանական ծախսերը։ Այդ մասին են վկայում 2026 թվականի պետական բյուջեի նախագծում նշված տվյալները, որը քննարկվում է հոկտեմբերի 27-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Այսպիսով, 2025 թվականի պետական բյուջեի նախագծի համեմատ, պաշտպանության նախարարության ծախսերը կկրճատվեն 15.3%-ով՝ կազմելով 563.1 միլիարդ դրամ (1.4 միլիարդ ԱՄՆ դոլար): Սա կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտավորապես 15.5%-ը: Ընդ որում, ...
Կարդալ ավելին »Սոցիալական պաշտպանության ծախսերը կաճեն 9,6 տոկոսով. 2026-ի պետբյուջեի նախագիծ
Հայաստանում սոցիալական պաշտպանության ծախսերը կավելանան 9.6%-ով՝ 2025 թվականի 905.6 միլիարդ դրամից հասնելով 2026 թվականի 993 միլիարդ դրամի։ Այս մասին նշված է 2026 թվականի պետական բյուջեի նախագծում, որը քննարկվում է հոկտեմբերի 27-ի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Դա կազմում է պետական բյուջեի բոլոր ծախսերի մոտավորապես 27.4%-ը։ Հիմնականում ծախսերը կավելանան ոչ թե թոշակների վճարման հաշվին (այդ ծախսերը կկրճատվեն 1%-ով և կկազմեն շուրջ 347 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ