• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Դրամի փոխարժեք. 27/10/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հոկտեմբերի 27-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (-0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 443.00 դրամ (-0.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 447.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.75 դրամ (+0.04 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.82 դրամ (+0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (-0.50 ...

Կարդալ ավելին »

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Սյունիքի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Մ․ Չայլախյան, Գ․ Ջահուկյան, Վանի հերոսամարտի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 27-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք, ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 121 հանցանք. գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 8 մարդ

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հոկտեմբերի 23-24-ը բացահայտել են 121 հանցագործություն: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, խարդախության, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ խուլիգանության, կաշառակերության, փաստաթղթի կեղծիքի, 2-ական դեպք՝ գույքը ...

Կարդալ ավելին »

iPhone 17-ի վաճառքն առաջին 10 օրում 14%-ով գերազանցել է iPhone 16-ին

iPhone 17-ի վաճառքներն ԱՄՆ-ում և Չինաստանում առաջին 10 օրում 14%-ով բարձր են եղել, քան iPhone 16-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Այս մասին հայտնում է Counterpoint վերլուծական ընկերությունը։ Միևնույն ժամանակ, նոր սմարթֆոնի հիմնական մոդելի վաճառքները Չինաստանում գրեթե կրկնապատկվել են նախորդ տարբերակի համեմատ, իսկ երկու շուկաներում միասին աճել են 31%-ով։ «iPhone 17 շարքի հիմնական մոդելն ունի գնի և որակի գերազանց հարաբերակցություն և չափազանց ...

Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանն ընդունել է Երիտասարդ քաղաքագետների ակումբի անդամներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երիտասարդ քաղաքագետների ակումբի անդամներին: Կառավարությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, անդրադարձել պետական կառավարման համակարգի գործունեությանը, առանձնահատկություններին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել  ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, Ակադեմիական քաղաքին և այլ թեմաների: Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է շրջայցի Կառավարության շենքում, ներկայացրել քաղաքի ...

Կարդալ ավելին »

Ջերմ աշուն՝ կարճատև անձրևներով․ եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հոկտեմբերի 26-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդալ ավելին »

Չինաստանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ առևտրային անհամաձայնությունների կարգավորումը

Չինաստանի իշխանությունները լիովին հասանելի են համարում  ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական ոլորտում առկա տարաձայնությունների կարգավորման նպատակը։ Այս մասին հայտնել է Չինաստանի առեւտրի նախարար Վան Վենտաոն։ «Վերջին օրերին բոլորը մեծ ուշադրություն են դարձնում չին-ամերիկյան առեւտրատնտեսական հարցերին»,- ընդգծել է նա Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության 20-րդ գումարման կենտրոնական կոմիտեի չորրորդ լիագումար նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական խորհրդակցությունների նախորդ չորս փուլերը համոզիչ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 24/10/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.92%-ով և կազմել 61.43 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.88%-ով և կազմել 65.62 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 2ձ/10/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.70%-ով և կազմել 4135.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.44%-ով և կազմել 48.31 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.43%-ով և կազմել 1600.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »