ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ ՔՊ խմբակցության 4 պատգամավորներ 4 օրով կմեկնեն Հաագա։ Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. Աշխատանքային այցով 2025 թվականի հունիսի 9-12-ը Հաագա (Նիդերլանդների Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հակառեյթինգով Թրամփն առաջ է անցել Պուտինից և Սի Ծինփինից
Ժողովրդավարությունների դաշինք հիմնադրամի «Ժողովրդավարության ընկալման ինդեքսի» համաձայն՝ ամբողջ աշխարհի համար մաքսատուրքերը եւ Օվալաձև աշխատասենյակում Վլադիմիր Զելենսկու վրա հարձակումները Դոնալդ Թրամփի համար անհետեւանք չեն մնացել: Աշխարհում Միացյալ Նահանգների ընկալումը զգալիորեն վատացել է վերջին մեկ տարվա ընթացքում: Համաշխարհային վարկանիշը 2024-ի +22 տոկոսից իջել է մինչեւ -5 տոկոս 2025-ին, ինչը ցածր է Չինաստանից (+14 տոկոս) եւ նման է Ռուսաստանին (-9 տոկոս)։ Այն երկրների մասնաբաժինը, որտեղ ԱՄՆ-ը զուտ դրական իմիջ ունի, նույն ժամանակահատվածում 76 տոկոսից նվազել է մինչեւ 45 տոկոսի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհի ամենաճանաչված քաղաքական առաջնորդն է, հարցվածների 85 տոկոսը ասել է, որ գիտի, թե ով է նա։ Նրան հաջորդում է Վլադիմիր Պուտինը՝ 81 տոկոս, 63 տոկոսը լսել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, իսկ 35 տոկոսը՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մասին: Բայց, երբ բանը հասնում է ընկալմանը, Թրամփի պարագայում ընկալման գրեթե համատարած բացասական ռեյթինգ է. աշխարհի երկրների 82 տոկոսում Թրամփը զուտ բացասական ռեյթինգ ունի՝ շատ ավելի վատ, քան Պուտինը (61) եւ Սի Ծինփինը՝ (44 տոկոս)։
Կարդալ ավելին »Klein Vision․ 1 միլիոն դոլար արժողությամբ թռչող մեքենա՝ 2026-ին
Klein Vision թռչող մեքենան շուկայում կհայտնվի հաջորդ տարի։ Բևեռլի Հիլզում «Ավիացիայի կենդանի լեգենդներ» գալա-երեկոյում հեղափոխական թռչող մեքենայի սերիական նախատիպը ներկայացնելուց հետո ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ թռչող մեքենան վաճառքի կհանվի 2026 թվականի սկզբին: Hypebeast-ը հաղորդում է, որ AirCar-ը կարժենա 800,000-ից մինչև 1 միլիոն դոլար: Սլովակ մշակողը հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկայացրել է աշխարհի առաջին հավաստագրված թռչող մեքենան, որտեղ դիզայներ Ստեֆան Քլայնին ...
Կարդալ ավելին »Մայիսի 15-ին՝ 5-րդը․ Պարգի ելույթը «Եվրատեսիլ 2025»-ում
«Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի ներկայացուցիչ Պարգը (Պարգև Վարդանյան), որը մի քանի շաբաթ առաջ մեկնել է մրցույթի անցկացման վայր՝ Շվեյցարիայի Բազել քաղաք, արդեն հետևում է թողել մրցութային երկու փորձերը։ Եվրատեսիլյան Survivor երգի մրցութային բեմադրությունը շատ ակտիվ է։ Երգիչը միայնակ է բեմում, սակայն վազում է, պարում և հորդորում՝ երբեք պետք չէ հանձնվել։ Եվրատեսիլյան Wiwibloggs-ը, անդրադառնալով Պարգի բեմադրությանը, նշել է, որ Պարգն իրական կյանքում ...
Կարդալ ավելին »Հայաստանի մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնում է Գերմանիայի` Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքին: Մինչև Լայպցիգում կայանալիք Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքականը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բունդեսթիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի: Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը ու Գագիկ Խաչիկյանը։ ԵԱ-ն կկայանա մայիսի 26-31-ը:
Կարդալ ավելին »Ամպրոպ և հորդառատ անձրևներ․ եղանակը՝ առաջիկա օրերին
Մայիսի 13-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ, կարկուտ կտեղա։ Օդերեութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կնվազի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ անձրեւները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում գրանցվել է 153 արտակարգ դեպք՝ կարկուտ, դիակի հայտնաբերում, ինքնասպանության փորձ
Մայիսի 5-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 531 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը: «Մասնավորապես՝ հրդեհի՝ 72, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ կարկուտի՝ 2, տեղատարափ անձրևի՝ 6, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, թունավորման՝ 8, օձ նկատելու՝ 25, կեղծ ահազանգի՝ 23, ուժեղ քամու՝ 10, ինքնասպանության ...
Կարդալ ավելին »Թմրամիջոցներ, բջջայիններ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետվություն
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի, օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության, պահպանության և տնտեսական ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի ապրիլի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, ...
Կարդալ ավելին »Աշխատանքային հանդիպում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ: Այս մասին վարչապետը գրել է սոցցանցի իր էջում և կից տեսանյութ հրապարակել:
Կարդալ ավելին »Հռոմի Լևոն 14-րդ պապը կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին
Վատիկանի կոնկլավի կողմից մայիսի 8-ին ընտրված Հռոմի Լևոն 14-րդ պապն անցկացրել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսը՝ կոչ անելով ազատ արձակել բանտարկված լրագրողներին։ Այդ մասին հաղորդում է France24 պարբերականը։ «Թույլ տվեք այսօր կրկնել եկեղեցու համերաշխությունը լրագրողների հետ, որոնք բանտարկված են ճշմարտությունը փնտրելու և հաղորդելու համար, միևնույն ժամանակ խնդրելով նրանց ազատ արձակումը», – ասել է Հռոմի պապը մայիսի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ