Մելանոմայի դեմ պայքարի ամսվա շրջանակում հանրապետությունում անվճար հետազոտության հնարավորություն կլինի։ ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդատու Հովհաննես Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ մասնագետների շրջիկ խմբերը առաջիկայում կլինեն մարզերում։ «Հորդորում եմ բոլոր քաղաքացիներին իրենց մարզային բուժհաստատություններում տեղեկանալ, թե մեր մասնագիտական խմբերը երբ են լինելու տեղում ու անպայման դիմեն հետազոտության համար։ Մենք պատրաստ ենք ընդունել այնքան բուժառու, որքան կդիմեն։ Ուզում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց մաքսատուրքերը
ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ հասել են համաձայնության՝ 90 օրով միմյանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները 115%-ով նվազեցնելու մասին, մինչ առևտրային տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է գործող 145% մաքսատուրքերը նվազեցնել մինչև 30%։ Պեկինն իր հերթին մաքսատուրքերը նվազեցրել է նույն չափով՝ 115%-ով, ...
Կարդալ ավելին »Մարզիկներն արդարացրին իրենց. Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Երևանում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունը հրաշալի մեկնարկ է համարում երկու տարի անց կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնության համար: «Մեր բոլոր մարզիկներն իրենց լիովին արդարացրին: Հավաքականի մարզիչները մինչ այս հսկայական աշխատանք են կատարել: Մոտ 2 տարի է, ինչ նախապատրաստվում էինք այս մրցմանը»,- ասաց Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը: Ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ նախապես նպատակ ունեին ...
Կարդալ ավելին »ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել վերջին պատանդին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է հայրենիք։ Այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2023 թվականի հոկտեմբերից պատանդ պահվող Ամերիկայի քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է տուն՝ իր ընտանիքի մոտ», – գրել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա հնարավոր է դարձել միջնորդների՝ ...
Կարդալ ավելին »Անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրեց անչափահասների կողմից կատարված հանցագործությունների հետ կապված վիճակագրությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ անցյալ տարի քննվել է անչափահասների վերաբերյալ 478 քրեական վարույթ, որոնցից 167-ը փոխանցվել է նախորդ տարեթվից, իսկ 311-ը՝ ընդունվել է 2024 թվականին։ Մեծ մասը՝ 300 վարույթ, նախաձեռնվել է Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից, իսկ 11-ը ստացվել է այլ մարմիններից։ «Արձանագրված վարույթներից ...
Կարդալ ավելին »Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտնել է ինքնալուծարման մասին
Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ, PKK) հայտարարել է ինքնալուծարման և պայքարի դեմոկրատական մեթոդների անցման մասին։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ «ՔԱԿ-ի արտահերթ համագումարը եզրակացրեց, որ ՔԱԿ-ի պայքարը տապալել է մեր ժողովրդին մերժելու և ոչնչացնելու քաղաքականությունը և քրդական հարցը բերել է ժողովրդավարական և քաղաքական մեթոդներով կարգավորման փուլ: Այս առումով ՔԱԿ-ը կատարել է իր պատմական առաքելությունը: Համագումարը ...
Կարդալ ավելին »22 անշարժ գույք, ավելի քան 20 մլրդ դրամ. ինչ է դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից: Վարդապետյանն այս մասին ներկայացրեց ԱԺ–ում՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի: «Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ ...
Կարդալ ավելին »«Կլիմայական խոստում» ծրագրով միլիոնավոր մարդիկ օգտվել են մաքուր էներգիայից և կլիմայական կայուն կենսամիջոցներից
Երևանում մեկնարկեց Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Կլիմայական խոստում» նախաձեռնությունների փորձի փոխանակման չորրորդ համաշխարհային քառօրյա աշխատաժողովը։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հովանու ներքո անցկացված հանդիպումը մասնագետներին հնարավորություն տվեց կիսվելու փորձով, լուծելու ընդհանուր գործառնական մարտահրավերները, կատարելագործելու կլիմայական ծրագրերի իրականացման ռազմավարությունները և բացահայտելու տեղական կլիմայական գործողությունների ու ազգային քաղաքականությունների փոխկապվածությունը: Աշխատաժողովը եզակի հարթակ է համատեղ ...
Կարդալ ավելին »Թրամփի վարչակազմը Կատարից նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է ընդունել Boeing 747-8՝ որպես նվեր Կատարից՝ փոխարինելու Air Force One նախագահական ինքնաթիռը։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում։ Նախագահը շեշտել է, որ դա «նվեր է, անվճար», և կօգտագործվի «ժամանակավորապես, հրապարակային և թափանցիկ գործարքի» շրջանակներում՝ փոխարինելով ներկայիս նախագահական ինքնաթիռը, որն արդեն 40 տարվա հնություն ունի։ CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, ...
Կարդալ ավելին »Երևանում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. մեկ անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի զանգված ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ