Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 15-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.19%-ով և կազմել 33,405,388.40 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.23%-ով և կազմել 85,453.26 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.04%-ով և կազմել 1,636.24 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.019147758 (-0.18%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 3.33%-ով և կազմել 331.77 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003882469 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դրամի փոխարժեք. 15/04/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 15-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.50 դրամ (-0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 392.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 440.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 445.00 դրամ (-4.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.69 դրամ (+0.07 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.80 դրամ (+0.06 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.50 դրամ (-0.50 ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը հարվածել է Եմենում հութիների ենթակառուցվածքներին
ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Եմենի Մարիբի նահանգի Ռաղուան և Մադղալ շրջաններում առնվազն 15 ավիահարված է գրանցվել: Նավթով հարուստ Մարիբի նահանգը բաժանված է հութիների և Եմենի կառավարության միջև: Հարձակման թիրախում են հայտնվել նաև ալ-Ջաուֆի և ալ-Հոդեյդայի նահանգներում հրամանատարական կենտրոնները, զենքի պահեստները, ...
Կարդալ ավելին »Հեղափոխությունից հետո մինչև 2024-ը պետբյուջե մուտք է եղել լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար․ վարչապետ
Հայաստանում 2018 թվականից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021-2026 թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ...
Կարդալ ավելին »Ծակքարի նախկին ղեկավարից կբռնագանձվեն անշարժ գույքեր, մոտ 2,3 միլիոն դոլար․ դատախազություն
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում. 1 ...
Կարդալ ավելին »Փաշինյանն առաջարկում է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության համատեքստում պետք է լրջորեն քննարկեն դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտներ ներդրման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Ես երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաև այն խնդրի հետ, որ մենք մեր ...
Կարդալ ավելին »Տիգրան Խանջարյանը՝ Շառլ Ազնավուրի հիշատակին
Բելգիայում տեղի ունեցավ մի միջոցառում, որն անթաքույց հույզեր փոխանցեց դրան ներկա գտնվող յուրաքանչյուր անձի սրտին։ «Վեստրադ» մշակութային կենտրոնում Տիգրան Խանջարյանի և Մարսելից հատուկ ժամանած նվագախմբի մենահամերգը՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ, կոմպոզիտոր և հումանիստ Շառլ Ազնավուրի 100-ամյակին, վերածվեց ոչ միայն երաժշտական, այլև հիշողության և երախտագիտության տոնի։ Երեկոն մեկնարկեց դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի դուդուկի մեղեդիներով, որը համերգին հաղորդեց խորությամբ թաթախված ազգային երանգ։ Բեմից ...
Կարդալ ավելին »Չեմպիոնների լիգայում մեկնարկում են քառորդ եզրափակչի պատասխան խաղերը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են քառորդ եզրափակչի պատասխան խաղերը: Ապրիլի 15-ին անգլիական «Աստոն Վիլա»-ն սեփական հարկի տակ կընդունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Թիմերի առաջին խաղում հաղթել էին փարիզցիները` 3:1 հաշվով: Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կխաղա կատալոնական «Բարսելոնա»-ի հետ, որին առաջին խաղում զիջել էր 0:4 հաշվով: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: Ապրիլի 16-ին «Ինտեր»-ը Միլանում կհյուրընկալի «Բավարիա»-ին: Թիմերի առաջին ...
Կարդալ ավելին »Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,89 դոլարով (1,37%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 65,65 դոլարի։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ նշելով, որ WTI-ի մայիսյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,88 դոլարով (1,43%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 62,38 դոլարի։
Կարդալ ավելին »Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կալիֆորնիայում՝ Սան Դիեգոյի մոտակայքում, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից(USGS): Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սան Դիեգոյից 59 կմ հեռավորության վրա և Փալմ Սփրինգս քաղաքից 87 կմ հեռավորության վրա: Սեյսմոլոգների տվյալներով ՝ օջախը գտնվել է 13,4 կմ խորության վրա: Տուժածների և ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն ստացվել:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ