• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանա 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները: Մարտի 11-ին Երևանի ժամանակով 21:45-ին կկայանա «Բարսելոնա»-«Բենֆիկա» խաղը: Թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Բարսելոնա»-ն:  Կեսգիշերին միմյանց դեմ կմրցեն «Բայեր»-«Բավարիա» ( առաջին խաղ` 0:3), «Ինտեր»-«Ֆեյենորդ» (առաջին խաղ` 2:0), «Լիվերպուլ»-ՊՍԺ (առաջին խաղ` 1:0) թիմերը: Մարտի 12-ին ժամը 21:45-ին կկայանա «Լիլ»-«Բորուսիա» խաղը (1:1), իսկ կեսգիշերին կմրցեն «Արսենալ»-«ՊՍՎ» (7:1), «Աստոն Վիլա»-«Բրյուգե» (3:1), «Աթլետիկո»-«Ռեալ» (1:2) ...

Կարդալ ավելին »

Եվրախորհրդարանը մարտի 12-ի լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։  ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրի ներքո։ Նույն ...

Կարդալ ավելին »

Կնյազ Իբոյանը` Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ընտրանին երրորդ մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր: Եզրափակիչում Իբոյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիևի հետ և զիջեց 12:1 հաշվով:  Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի չեմպիոն էր դարձել Լևիկ Միքայելյանը, ...

Կարդալ ավելին »

Պարեկները մարտի 3-ից 10-ը Երևանում հայտնաբերել են 4 479, մարզերում՝ 14 124 խախտում

ՀՀ մայրաքաղաքում մարտի 3-ից 10-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 479 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։  Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 188, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։  «Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 660, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 309, ...

Կարդալ ավելին »

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 70,69 դոլար

Brent-ի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել է 0,33 դոլարով (0,47%)՝  մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 70, 69 դոլարի: Айմասին  հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի ապրիլյան  ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,36 ցենտով (0,54%)՝մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 67,4 դոլարի։

Կարդալ ավելին »

Մանուշյանական շաբաթ` Հայաստանում

2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացվի «Մանուշյանականշաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին եւ ֆրանսիական դիմադրությանշարժման նրա զինակիցներին եւ նպատակ ունի վերաիմաստավորել Մանուշյանիժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջեւ խթանել ֆրանսիական եւ հայկական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շարքը, որն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ եւ քննարկումներ, կկազմակերպվի Երեւանում եւ Արտաշատում։ Նախագիծն իրականացվում է «ՍԱԹԷ–ԱԹՂԸ» թատերական միության եւ ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 918.6[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10․1%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 13․8%-ով և կազմել 325.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 81․5%-ով և կազմել 177.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 4.1%-ով և կազմել 336.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...

Կարդալ ավելին »

20․6%-ով նվազել է պղնձի խտանյութի արտադրությունը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 21,256.3 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 20․6%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 32%-ով և կազմել 1,084.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 26.5%-ով՝ կազմելով 1,239.6 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 47․1%-ով և կազմել 291.9 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »

Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ում TikTok-ը գնելու հայտ է ներկայացրել

TikTok-ի ամերիկյան հատվածը ձեռք բերելու գործընթացին է միացել հայազգի Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Համացանցի առաջամարտիկը կարծում է՝ օգտատերերը պետք է տնօրինեն իրենց տվյալները, իսկ ստեղծողները պետք է տիրապետեն իրենց լսարանին: «Հաճախականությունը հնարավորություն կտա այս սկզբունքներն իրականություն դարձնել: Եվ առանցքում ունենալով թափանցիկություն և հաշվետվողականություն, այս նոր TikTok-ը ոչ միայն ավելի արդար կլինի, այլ ավելի հրաշալի: Ես իմ կարիերան անցկացրել եմ ապագայի ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 07/03/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 7-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.28 դրամով և կազմել 394.58 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.01 դրամով և կազմել 425.79 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 4.43 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.97 դրամով և կազմել 507.86 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »