Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է Պարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես-հրահանգավորմանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով անձնակազմին՝ նախարարն ընդգծել է Պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկին, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել էր՝ պայմանավորելով այն Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։ ԱԺ նախագահը քննադատեց այդ գաղափարը՝ ընդգծելով, որ այն կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին։ «Եթե կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, թե՞ վախենալու են։ Եթե, պարոն Օսկանյանը ...
Կարդալ ավելին »Արաբական երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են անում խաղաղապահներ տեղակայել Գազայում
Եգիպտոսում մարտի 4-ին կմեկնարկի պաղեստինյան հիմնախնդրի զարգացումներին նվիրված արաբական արտահերթ գագաթնաժողովը, որի մասնակիցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ կանեն միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել՝ նպաստելու Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության ապահովմանը Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում: Այդ մասին հայտնում է Al Qahera News-ը։ Գագաթնաժողովի ընթացքում կընդունվի արաբական միասնական որոշում Գազայի վերաբերյալ՝ ձեռնարկելու անհրաժեշտ իրավական և միջազգային միջոցներ՝ դադարեցնելու պաղեստինցիներին իրենց ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը ողջունում է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջը
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ՝ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ հայտարարությունը: ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարներն, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն ...
Կարդալ ավելին »Բուքմեյքերական 4 ընկերությունները նախորդ տարի բանկերի միջոցով 900 մլրդ դրամի մուտք են ունեցել
Հայաստանում գործող բուքմեյքերական 4 ընկերությունները 2024 թվականին բանկերի միջոցով մոտ 900 մլրդ դրամի մուտք են ունեցել, որի 30-35 տոկոսն իրենց զուտ շահույթն է: Այդ մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ նիստում իր ներկայացրած օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի ընկերությունների հարկային բեռը: «Մեր ընկերությունները 2024 թվականին բանկերի միջոցով մոտ 900 մլրդ ...
Կարդալ ավելին »Պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը
Պաշտոնապես բացվեց է Թումո Կապանի հիմնական շենքը՝ Սյունիքի հարավում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնող կենտրոն-հանգույցը։ Կենտրոնը տեղակայված է Կապանի երկաթուղային կայարանի շենքում, որը, պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը, վերածնվել է որպես նորարարական հանգույց։ Ինչպես տեղեկանում ենք Թումոյի տարածած հաղորդագրությունից, Կենտրոնը, Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, կծառայի շուրջ 2500 պատանիների։ Թումո Կապան այսուհետ դասընթացների և աշխատարանների կհաճախեն նաև ...
Կարդալ ավելին »Ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի շրջանակներում մարտի 1-ին կայացած «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այդ մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Միջադեպի կապակցությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ...
Կարդալ ավելին »Արամ Հակոբյանը Aeroflot Open 2025 շախմատային մրցաշարի առաջատարներից է
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներից է: 5 խաղափուլից հետո Հակոբյանն ունի 4.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ: 6-րդ խաղափուլում Հակոբյանը և Նիմանը կխաղան միմյանց դեմ: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանն ունեն 3 միավոր: Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը ...
Կարդալ ավելին »Գավառի նախկին ղեկավարն օտարել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ համայնքին պատճառելով մոտ 27 մլն ՀՀ դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գավառ համայնքի նախկին ղեկավարը ավագանու 8 անդամների և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ի, Բ.Բ.-ի և ընկերության փորձագետ Դ.Հ.-ի օժանդակությամբ ...
Կարդալ ավելին »Tesla-ի կապիտալն իջել է 1 տրիլիոն դոլարից
Tesla-ի բաժնետոմսերը շարունակել են անկել՝ երեք ամսվա ընթացքում առաջին անգամ 1 տրիլիոն դոլարից իջեցնելով ամերիկյան էլեկտրական մեքենաների արտադրողի շուկայական արժեքը: Ընկերության բաժնետոմսերը երեքշաբթի նվազել են 8.4%-ով՝ հասնելով 302.8 դոլարի՝ նոյեմբերի 7-ից ի վեր ամենացածր մակարդակը։ Օրական անկումն ամենամեծն էր՝ դեկտեմբերի 18-ից ի վեր։ Դա պայմանավորված էր Եվրոպայում Tesla-ի վաճառքի նվազման լուրերով: Tesla-ի նոր մեքենաների գրանցումները հունվարին նվազել են 60%-ով, ինչը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ