• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Թվային տեխնոլոգիաներն աշխարհը տանում են անկանխիկ վճարումների

ԱՄՆ-ն զիջում է շատ այլ երկրների, բայց շատ արագ շարժվում է դեպի անկանխիկ հասարակություն։ Ըստ ֆուտուրիստ Բրեթ Քինգի՝ թվային վճարումները, ի վերջո, կդառնան գերիշխող, քանի որ ավանդական արժույթը և վճարումները աստիճանաբար կմնան անցյալում: 2022 թվականին կանխիկ դրամի օգտագործումը նվազել է կանխիկի պատմության մեջ ամենամեծ տարբերությամբ։ Սա, հավանաբար, ամենամեծ անկումն էր, որը գրանցվել է առնվազն մ.թ.ա. 650 թվականից ի վեր: Բայց ...

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 196 դեպք. գրանցվել է 44 ավտովթար. վիրավորվել է 72 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 14-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 196 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, ֆիզիկական ներգործության՝ 24, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, հոգեկան ներգործության՝ 17, խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, անձնական ունեցվածքի ...

Կարդալ ավելին »

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. ՊԵԿ

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը.  մաքսային ծառայողները Հայաստան ժամանած ավտոբուսից հայտնաբերել են չհայտարարագրված արճիճե փամփուշտներ.  փորձ է արվել տեղափոխել 3 տոննայից ավելի չհայտարարագրված շինանյութ.  օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց.  մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարգրված և մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ.  արծաթանման զարդերի, պահեստամասերի տեղափոխումը կանխվել է.  փորձ է ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 17-06-24

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունիսի 17-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 388.78 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.85 դրամով և կազմել 416.42 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.37 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.03 դրամով և կազմել 492.55 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Վարչապետը հետևել է Տաթև-Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (վիդեո)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է այցը Սյունիքի մարզում: «Հետևեցի Տաթև – Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը: Սյունիքում, և առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքների մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել ...

Կարդալ ավելին »

Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է

Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում: Արդեն 3 ժամ է՝ Ջերմուկ-Գնդեվանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ժայռաբեկորների քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է, հաղորդում է Shamshyan.com-ը: Քարաթափման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ճանապարհը փակվել է Մ2 Գնդեվանք-Ջերմուկի հին ճանապարհի 3-րդ կմ հատվածում: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ ...

Կարդալ ավելին »

Երևան-Ուֆա․ «Հայկական Ավիաուղիների» նոր ուղղությունը

Հուլիսի 9-ից «Հայկական Ավիաուղիները» ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացնելու Երևան-Ուֆա երթուղով։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հարմարավետ Airbus 321 ինքնաթիռով՝ 220 ուղևոր նստատեղով։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության լրատվական ծառայությունից: Թռիչքի օրերը, մեկնման և ժամանման գրաֆիկը՝ Հուլիսի 9-ից երեքշաբթի 12:00 – 16:00 Թռիչքի տևողությունը՝ 3 ժամ JI-158 Երեւան (EVN) – Ufa (UFA) JI-159 Ուֆա (ՈՒՖԱ) – Երևան (EVN) 17:15 – 19:25. ...

Կարդալ ավելին »

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ. փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ներդրվող բոլոր համակարգերը պետք է համակցված լինեն ու մեկ ընդհանուր հիմքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

ԵՄ մեղր կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ

Մեղր և մարդու կողմից սպառման համար նախատեսված այլ մեղվամթերք (մեղրամոմ, արքայական ժելե, պրոպոլիս կամ ծաղկափոշի և այլն) արտադրող և Եվրոպական միություն արտահանող կամ այդպիսի նպատակ ունեցող տնտեսվարողներին ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական միություն: «Մասնավորապես՝ ԵՄ մեղր արտահանող ընկերությունները պետք է հավանություն ստանան արտահանող երկրների իրավասու մարմինների կողմից (Հայաստանում՝ ՀՀ ...

Կարդալ ավելին »

Ինչ պետք է անի արցախցի ընտանիքը, եթե բնակարանային աջակցության ծրագիրը մերժվել է. պարզաբանում 

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներն արդեն կարող են դիմել  բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ Հունիսի 15-ից հայտերն ընդունվում են նոր գործարկված  հարթակի միջոցով։ Հրավիրած ասուլիսում այդ մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։  «Հայտ ներկայացնելու գործընթացը բավական դյուրին է, սկզբում որևէ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չկա։ Ներկայացվում են բացառապես ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, ...

Կարդալ ավելին »