• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Այսօրվանից մեկնարկում են Կահիրե-Երևան կանոնավոր ուղիղ չվերթները

2024 թվականի հունիսի 20-ին, Երևան կժամանի Կահիրե-Երևան- Կահիրե կանոնավոր չվերթի   առաջին  ինքնաթիռը:  Առավոտյան  ժամը 7-ին  և, այսուհետ, ամեն հինգշաբթի կանոնավոր կերպով Երևանից կիրականացվի ուղիղ թռիչք դեպի Կահիրե: Թռիչքը իրականացնում է Անռիվա  տուրօպերատորը՝ եգիպտական ազգային ավիափոխադրող ՝ Air Cairo ավիաընկերության հետ միասին: Կահիրեի և Երևանի միջև  առաջին անգամ կանոնավոր կերպով իրականացվող օդային ուղիղ  հաղորդկացությունը  իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջային ոլորտի, այլ նաև Հայաստան- ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների 81,4%-ը Երևանից է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։ ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների ...

Կարդալ ավելին »

Armenian Auto Show․ միջազգային ավտոցուցահանդես՝ Երևանում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 21-ից 23-ը տեղի կունենա նախադեպը չունեցող ավտոշոու, որի նպատակն է նպաստել փոխադրամիջոցների և տրանսպորտային ոլորտի ներկայացվածության ու հասանելիության բարձրացմանը Հայաստանում։ Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնեցին միջոցառման կազմակերպիչներ՝ «Prom Expo» և «Armenia Travel» ընկերությունների ներկայացուցիչները՝ հավելելով, որ տեղի է ունենալու նաև աշխարհահռչակ ավտոմակնիշների նոր մոդելների շնորհանդես։ Երեք օր շարունակ մեկ հարկի տակ կհավաքվեն ավտոարդյունաբերության և ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 113 հանցանք. գրանցվել է 19 ավոտվթար, վիրավորվել է 24 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի գողության և ինքնավնասման՝ 5-ական, ...

Կարդալ ավելին »

Երևանի բակերում վերացվում են ասֆալտի փոսերն ու ճաքերը (վիդեո)

Մայրաքաղաքի բակային տարածքներում վերացվում են տարվա ընթացքում ասֆալտում առաջացած փոսերն ու ճաքերը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործընթացն արդեն իսկ մեկնարկել է: Արաբկիր վարչական շրջանում այս տարվա ծրագրով նախատեսվում է 23500 քմ բակային, միջբակային և մայթի տարածք հիմնանորոգել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 3500 քմ ճանապարհ փոսալցվել ու ասֆալտապատվել է: Տիգրանյան անցուղում այս պահին աշխատանքները շարունակվում են: Աջափնյակ ...

Կարդալ ավելին »

Չադում զինամթերքի պայթյունի զոհերի թիվը հասել է 9-ի, կա 40-ից ավելի վիրավոր

Չադի մայրաքաղաք Նջամենայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 9-ի, 46 մարդ վիրավոր է։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Պայթյունները տեղի են ունեցել հրդեհից հետո, որի պատճառը հայտնի չէ։  Չադի նախագահ Մահամաթ Դեբի Իթնոն այցելել է դեպքի վայր, ինչպես նաև հիվանդանոցներ, որտեղ բուժում են ստանում վիրավորները։  Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, երբ բնակիչները քնած են ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից: 

Կարդալ ավելին »

Այսօր Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. Փաշինյանն ընդունել է «իԳործ»-ի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը ողջունել է նրանց՝ ընդգծելով, որ նման հանդիպումները դարձել են ավանդական, որոնք հնարավորություն են տալիս քննարկելու նաև տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ այն միակն է, որը սփյուռքի  մեր հայրենակիցներին պետական համակարգի հետ կապելու ...

Կարդալ ավելին »

Եղվարդում վիճաբանության ժամանակ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին

Հունիսի 18-ին, ժամը 16.20-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրել էր, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկը շտապ ոստիկան մոտենա: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին՝ պատճառելով ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է ազգային և էթնիկական թշնամանքի հիմքով հրեական կրոնական կենտրոնի գույքը վնասելու դեպքը. ՔԿ

2024-ի հունիսի 10-ին ֆիզիկական անձից ՆԳՆ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ գիշերը, անհայտ անձը հարձակվել է Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող հրեական կրոնական կենտրոնի վրա և քարով հարվածել ու կոտրել է նշված կենտրոնի պատուհանի ապակին՝ պատճառելով գույքային վնաս: ՔԿ-ից հայտնում են, որ հաղորդման կապակցությամբ կազմված նյութերն ստանալուց հետո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ...

Կարդալ ավելին »