• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԿԳՄՍ նախարարը «Զորաց քարեր»-ում քննարկել է մոդուլային կենտրոնի կառուցման հարցերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, արգելոցի տնօրեն Արամ Դավթյանի և աշխատակիցների հետ քննարկվել են հայեցակարգային զարգացման որոշ խնդիրներ, մասնավորապես՝ նախատեսվող մոդուլային կենտրոնի կառուցման, տարածքի հետ կապված որոշ ...

Կարդալ ավելին »

Հրազդանի կիրճին տրվելու է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ. Երևանի քաղաքապետարան

 Հրազդանի կիրճում մաքրվում  և ընդլայնվում է գետի հունը: Տասնամյակների աղբն ու տիղմը դուրս է բերվում՝ թողունակությունը մեծացնելու համար: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  «Տիղմ էր հավաքված՝ հողային զանգված, որի  պատճառով նեղացել էր գետի հունը, ջրի թողունակությունը փոքրացել էր 60-70 տոկոսով: Այժմ հունը բացում, մաքրում ենք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում ...

Կարդալ ավելին »

Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերի գույքի՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզի վատնում: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ դատախազը գործն ուղարկել է դատարան: Դատախազության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է ...

Կարդալ ավելին »

Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում կմասնակցի Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: Այդ մասին հայտնում է Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայությունը։  Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ճանապարհի պայթյունի տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսների մոտ կա դրական դինամիկա

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատել է, որ օրեր առաջ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է, ևս մեկ բուժառու ծայրահեղ ծանր վիճակում է։ Այդ մասին նախարարն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։  «Այո, ցավոք սրտի, չհաջողվեց փրկել մեր պացիենտներից մեկի կյանքը․ բժիշկներն ամեն ձևով պայքարում են։ Իրականացվել են թե՛ վիրահատական, թե՛  այլ միջամտություններ։ Մյուս պացիենտի ...

Կարդալ ավելին »

Պետք է հնարավորինս արագ արձագանքենք. Փաշինյանը՝ աղետի գոտում մարդկանց աջակցության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով վնասների արագ գույքագրումն ու աջակցության տրամադրումը:  Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում: «Պարզ է, որ աշխատանքը ժամանակ է տանելու: Ուղղակի խնդիրը, որ ես առաջադրում եմ, հետևյալն է, որ մենք հնարավորինս արագ արձագանքենք: Մարդիկ առնվազն բավարարված են նախորդող շրջանի մեր գործողությունների արագությունից, արդյունավետությունից և պետք չէ ճեղք ստեղծել»,-ասաց Փաշինյանը: ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 13 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2023 թվականի նոյեմբերին կազմակերպված «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ֆինանսավորման է երաշխավորվել 13 ծրագիր։  Այսպիսով՝ Հայաստանի տարբեր գիտական կազմակերպությունների 13 երիտասարդ հետազոտող մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի և այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։ Ֆինանսավորման երաշխավորված ...

Կարդալ ավելին »

Աղետի գոտում տարբեր աստիճանի վնասներ է կրել մոտ 100 իրավաբանական անձ. փոխվարչապետ

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել շուրջ  100 իրավաբանական անձինք․  իրավաբանական այն անձինք, որոնք թափանցիկ են եղել հարկային հարաբերությունների հարցում, ավելի արագ կարող են լուծումներ ստանալ։  Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:  Փոխվարչապետը տեղեկացրեց, որ խմբավորել են երկու ուղղություն։ Առաջինը ֆիզիկական անձանց կամ տնային տնտեսությունների կորուստները չափագրելու և նրանց աջակցություն ցուցաբերելու ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագիրը մեկնարկում է. կարելի է դիմել հունիսի 15-ից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մտնում է գործնական փուլ, հունիսի 15-ից արդեն կարելի է առցանց դիմումներ ուղարկել:  Կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատեց պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Մայիսի 16-ին գործադիրը հաստատել էր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը: Կարգի հաստատման պարագայում հունիսի 15-ից արդեն հնարավորություն է տրվում ընդունել դիմումները՝ բացառապես առցանց եղանակով: Բնակարանի ձեռքբերման ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 14-06-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 78.17 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.02%-ով և կազմել 82.36 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »