NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.40%-ով և կազմել 2320.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 29.07 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.68%-ով և կազմել 958.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ամերիկյան ինդեքսներ. 14-06-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 38647.10 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 5433.74 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 17667.56 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 14-06-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.96%-ով և կազմել 18265.68 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.99%-ով և կազմել 7708.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 8163.67 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.18%-ով և կազմել 1132.72 կետ:
Կարդալ ավելին »Թվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար. քննարկումներ ԵԱԶԲ գործարար համաժողովում
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հունիսի 27-28-ը Ալմաթիում կայանալիք ԵԱԶԲ գործարար համաժողովում կքննարկի եվրասիական տարածքում թվային տեխնոլոգիաների և նորարարական նախագծերի զարգացման արդիական հարցեր՝ «Թվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար» նստաշրջանի շրջանակներում: Առաջիկա նստաշրջանում քննարկվելու են անդրսահմանային թվային նախագծերի և նախաձեռնությունների զարգացմանը վերաբերող առանցքային հարցեր: Մասնակիցները կքննարկեն, թե ինչ է անհրաժեշտ դրանց հաջող զարգացման համար, ինչ խնդիրներ են առաջանում թվային ստարտափներում ֆինանսավորում ...
Կարդալ ավելին »Կավե աղավնիներին վերածել է կենդանի թռչունների․ Հիսուսի մասին ամենավաղ գրառումները՝ 2000-ամյա եգիպտական ձեռագրերում
Փորձագետները հայտնաբերել են Հիսուսի մանկության մասին ամենավաղ գրառումները 2000 տարեկան եգիպտական ձեռագրի վերծանումից հետո։ 2000-ամյա պապիրուսը պատմում է «ճնճղուկների կենդանացման» սակավ հայտնի պատմության մասին, երբ հնգամյա Մեսիան կավե աղավնիներին վերածել է կենդանի թռչունների։ Պատմությունը հայտնի է որպես «երկրորդ հրաշք»։ Վատ ձեռագիրը ստիպել է հետազոտողներին ենթադրել, որ այն, հավանաբար, գրվել է դպրոցում, դասարանական վարժության ժամանակ, կամ Եգիպտոսի կրոնական համայնքում՝ IV կամ ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի ավելի քան 5% աճ է գրանցվել
ԵԱՏՄ երկրների ՀՆԱ աճն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 5%: Այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ ելույթ ունենալով «Արտահանում ԵԱՏՄ երկրներ» համաժողովում: «ԵԱՏՄ-ում 2023-ի տնտեսական ցուցանիշները անշեղորեն աճում են, այսպիսով, ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կազմել է 3.8%, ինչը գերազանցում է համաշխարհային ՀՆԱ-ն, ըստ ԱՄՀ-ի՝ այն կազմում է 3.2%: Մենք տեսնում ենք, որ ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունիսի 16-18-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Մարզերում հունիսի 14-ին, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի ...
Կարդալ ավելին »Գյումրիում մեկնարկել է «Art շաբաթ-2024» դասական երաժշտության 4-րդ փառատոնը
Գյումրիում մեկնարկել է «Art շաբաթ-2024» դասական երաժշտության չորրորդ փառատոնը, որն անցկացվում է չորրորդ անգամ՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ: «7 օր քաղաքի տարբեր համերգասրահներում, թանգարաններում և դահլիճներում հնչելու է դասական երաժշտություն, անցկացվելու է վարպետության դասեր, բանախոսություններ. ընդհանուր թվով «Art շաբաթ»-ը կանցկացնի 11 միջոցառում»,- տեղեկացրեց համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին պետ Լիլիթ Թովմասյանը՝ հավելելով, որ փառատոնը նաև ...
Կարդալ ավելին »Հայաստանը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին
Հայաստանը դարձավ 43-րդ երկիրը, որը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Արտեմիսի համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում։ Հայաստանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։ Բացման խոսքում ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը ջերմորեն ողջունել ...
Կարդալ ավելին »Մոտ 30 ավտոտնակի փոխարեն` 27 բարեկարգ բակ` Քանաքեռ-Զեյթունում. Ավինյանն այցելել է վարչական շրջան (վիդեո)
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում շարունակվում են բարեկարգման աշխատանքները: 2024թ. ընդհանուր առմամբ շուրջ 30 ավտոտնակի փոխարեն կկառուցվի 27 բակ: Հանգստի գոտիները կառանձնանան խաղահրապարակներով ու ֆուտբոլի խաղադաշտերով, կահավորված՝ նստարաններով ու զրուցատաղավարներով: Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ