Հայաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել թոշակառուների համար անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը, սակայն նախատեսում է նաև բովանդակային որոշակի փոփոխություններ: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը: «2023 թվականին թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ: Իսկ անկանխիկ գործարքների ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գերմանիան և Ֆրանսիան համատեղ հեռահար զենք կմշակեն
Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները համաձայնության են եկել այլ գործընկերների հետ մշակել հեռահար զենք՝ ուժեղացնելու Եվրոպայի պաշտպանունակությունը։ Այդ մասին ասված է փաստաթղթում, որտեղ ամփոփված են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության և պաշտպանության գերմանաֆրանսիական խորհրդի նիստի արդյունքները։ Փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, բայց Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ խոսքը կարող է վերաբերել գործողության հեռահար շառավղով հրթիռներին։ ...
Կարդալ ավելին »Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը. Փաշինյան
Այն հատվածներում, որտեղ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատվել է, ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը: Այդ մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին: Նա ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան սահմանազատված սահմանը: «Եթե որևէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն անվտանգության երաշխիք, քան սահմանազատված սահմանը, դրան պետք է չհավատաք: Հետևաբար, այն հատվածներում, որտեղ ...
Կարդալ ավելին »Բանակը Հայաստանի համար անհրաժեշտ է ոչ թե որպես պատերազմի, այլ որպես խաղաղության գործիք․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց բանակի նկատմամբ իշխանական մեծամասնության ընկալման փոփոխության մասին։ «Բանակը Հայաստանի Հանրապետության համար անհրաժեշտ է ոչ թե որպես պատերազմի, այլ որպես խաղաղության գործիք, ինչպես մնացած բոլոր պետական ինստիտուտները»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը։
Կարդալ ավելին »Կարմրուկի վարակվածության տեմպերն անհանգստացնող են․ ակտիվ օջախներ կան բոլոր մարզերում
Հանրապետությունում կարմրուկի վարակվածության տեմպերն անհանգստացնող են։ Բերովի դեպքերից բացի, ոչ միայն ներսում են առկա ակտիվ օջախներ, այլև վարակվածների թիվն է ավելանում։ Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ եթե ամբողջ 2023 թվականին գրանցվել էր 545 լաբորատոր հաստատված դեպք, ապա այս տարվա ընթացքում արդեն 420 հաստատված դեպք կա։ Մասնագետը ...
Կարդալ ավելին »Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ։ «Հունաստանը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին կորսված կյանքերի և երկրի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևների պատճառած մեծ վնասի համար։ Մենք պատրաստ ենք աջակցել»,- ասված է հայտարարության մեջ։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 29-05-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.52%-ով և կազմել 80.12 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.33%-ով և կազմել 84.42 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 29-05-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.28%-ով և կազմել 2358.80 դոլար, արծաթի գինն աճել է 1.13%-ով և կազմել 32.30 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.13%-ով և կազմել 1068.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 29-05-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 38852.86 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 5306.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 17019.88 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 29-05-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 18677.87 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 8057.80 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 8254.18 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 1174.75 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ