• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ին կսկսի «oտարերկրյա գործակալների մասին» օրենքի վետոյի հաղթահարման ընթացակարգը

Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ին կսկսի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկութան մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը։ Այդ մասին ասված է Վրաստանի օրենսդիր մարմնի կայքում։ Մասնավորապես, այդ օրը տեղական ժամանակով ժամը 09:00-ին նախատեսված է իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստը: Առաջին հարցը, որը պետք է քննարկի հանձնաժողովը, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոն է։ Եթե ​​հանձնաժողովը հավանություն տա վետոյի ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք

«Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: Այդ մասին հայտնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ նույն օրը, Կոմիտեի աշխատակիցներն, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ...

Կարդալ ավելին »

Ապարան-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ և զոհեր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 24-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ...

Կարդալ ավելին »

Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է ԱԱԾ պետի տեղակալը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթանում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների 54-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության ղրղզական ծառայությունը։ Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցում են նաև Ղրղզստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ...

Կարդալ ավելին »

Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանի բանկերի միության նախագահն անդրադարձել են առկա խնդիրներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած և անկախ կառույցն է, որն իր ստեղծման օրվանից մինչև օրս կարևոր դերակատարություն է իրականացնում երկրի տնտեսության կայունության և զարգացման գործում: Իր խոսքում նախագահն առանձնահատուկ ընդգծել է բանկային համակարգում առողջ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի 7 մարզադպրոց կառավարության աջակցությամբ գույք ձեռք կբերի

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 7 միլիոն 247 հազար 800 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի յոթ մարզադպրոցներին՝ գույքի ձեռքբերման նպատակով։ Ինչպես տեղեկացաnq Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 1 միլիոն 484 հազար 200 դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Ռաֆիկի Եսայանի անվան քաղաքային,  900 հազար դրամ՝  Գեղարքունիքի մարզային,  950 հազար դրամ՝ Մարտունու Սմբատ Մհերյանի անվան, 1 միլիոն 726 ...

Կարդալ ավելին »

Վարչապետը ներկա է եղել կաթնամթերքի գործարանի բացմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ, գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմի» միջև համագործակցության ...

Կարդալ ավելին »

Բանկային վիրուսների շատ լուրջ ալիք է գալիս. Սամվել Մարտիրոսյան

Հայկական բանկերի անունից տարածվող հավելվածները չներբեռնեք, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ այս պահին Հայաստանի վրա շատ լուրջ ալիք է գալիս՝ կապված բանկային վիրուսների հետ։ «Հայրենակիցներ, այս պահին Հայաստանի վրա շատ լուրջ ալիք է գալիս բանկային վիրուսների։ Սա բավականին նոր բան է մի ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 24-05-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 76.89 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 81.40 դոլար:Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:Նյու Յորքի ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 24-05-24

Նյու Յորքի NYMEX բորսայի մայիսի 23-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.82%-ով և կազմել 2331.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 30.45 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.41%-ով և կազմել 1027.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ...

Կարդալ ավելին »