Հայաստանի Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց օրինագծերի փաթեթ, որը միտված է ամրագրելու համայնքի ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը և շտկելու առկա օրենսդրական տարընթերցումների հնարավորությունը ։ Ազգային ժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթների նախագիծը, պարզաբանեց, որ «Հանրային ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՄԱԿ-ը մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 20-ին արգելափակել է Ռուսաստանի կողմից պատրաստված բանաձևի նախագիծը, որով արգելվում է զենքի տեղակայումը տիեզերքում: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Բանաձևի նախագիծը չի ընդունվել», – հայտարարել է ՄԱԿ-ում Մոզամբիկի մշտական ներկայացուցիչ Պեդրու Կոմիսարիուն, որն այս ամիս նախագահում է Անվտանգության խորհրդում: Նախագծին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի յոթ անդամ, նույնքանը դեմ է արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել։ ...
Կարդալ ավելին »Արման Խոջոյանն ու Քու Դոնգյուն կլիմայի փոփոխության համատեքստում անդրադարձել են պարենային համակարգերի կայունացմանը
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 14-16-ը գտնվել է Հռոմում (Իտալիա)՝ ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի (ERC) 34-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։ Նախարարությունից հայտնում են, որ մասնակիցները մտքեր են փոխանակել կենսաբազմազանության պահպանման և ջրի արդյունավետ կառավարման, կլիմայի փոփոխության և բազմաթիվ մարտահրավերների վերաբերյալ: Կարևորվել է նորարարության և թվայնացման դերը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ կայուն և ցածր արտանետումներով գյուղատնտեսական համակարգերի ամրապնդման գործում: Այցի շրջանակներում Արման ...
Կարդալ ավելին »Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տարածել եւ գրառում արել «Մեր նոր զորամասերից մեկն է: Պաշտպանական ոլորտում մեծ բարեփոխումները իրականություն են դառնում՝ նոր որակ հաղորդելով մեր զինված ուժերին: Համբերությունն ու աշխատանքը հաջողության գրավականն են»,- գրել է նա: Նշենք, որ խոսքը Ազատի զորամասի մասին է, որտեղ զինվորական կացարանը հրդեհվել էր՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դառնալով:
Կարդալ ավելին »7-8 ժամ գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Վանաձորում ու Երևանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Սայաթ-Նովայի, Կամոյի, Արաբկիր, Այվազովսկու, Ռ.Մելիքյան, Մուրացանի, Լագերի, Զ.Անդրանիկի և Նաիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 16 և 16ա շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ «Ընկերությունը հայցում ...
Կարդալ ավելին »Երևանի բալետային փառատոնը կհյուրընկալի թատերախմբերի տարբեր երկրներից
«Երևանի բալետային փառատոն»-ը, որն անցկացվելու է հունիսի 2-5-ը Թումանյանի անվան զբոսայգում, արվեստասերներին հնարավորություն կտա ծանոթանալու տարբեր երկրներից Հայաստան ժամանած թատերախմբերի ներկայացումներին: Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ բացօթյա բալետային փառատոնին հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ներկայացումների սկիզբը՝ 20:00, մուտքն ...
Կարդալ ավելին »Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Աշխարհի առնվազն ութ երկրներում, այդ թվում՝ Իրանում, սուգ է հայտարարվել ուղղաթիռի կործանման հետևանքով Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ողբերգական միջադեպից հետո սուգ են հայտարարել Իրաքը, Լիբանանը, Պակիստանը, Սիրիան։ Այս երկրներին են միացել նաև Հնդկաստանը Տաջիկստանը և Թուրքիան։ Երկրների մեծ մասում հայտարարված է մեկօրյա սուգ, միայն Սիրիայում և Լիբանանում այն ...
Կարդալ ավելին »Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում: ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը Մանուէլ Պետրոսյանը կիսել են միավորը, իսկ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել: Հայաստանի ներկայացուցիչներից 4-ական միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Առաջատարները 5,5 միավորով Հնդկաստանի և ԱՄՆ մասնակիցներն են: Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական ...
Կարդալ ավելին »Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին՝ հավելելով, որ հունիսի 28-ը կարելի է համարել 14-րդ նախագահական ընտրությունների օրը։ Նրա խոսքով՝ Սահմանադրության պահապանների խորհրդին առաջարկվել է, որ թեկնածուների գրանցումը սկսվի մայիսի 28-ից։ Ըստ աղբյուրի՝ Իրանում Սահմանադրության պահապանների խորհուրդը, բացի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են. 21-05-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.18%-ով և կազմել 79.29 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 83.28 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ