Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով ունենք 4 զոհ։ Այդ մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի մակարդակի նվազում
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ 2024 թվականի մայիսի 26-ի 08։00-ին դիտված ջրի մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում՝105 սմ-ով, Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում՝ 50 սմ-ով, Տաշիր գետում՝ 57 սմ-ով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը 2024 ...
Կարդալ ավելին »ԵՄ 27 երկրի արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված վիճակը
Եվրամիության 27 երկրի արտգործնախարարներն այսօր՝ մայիսի 27-ին, նախատեսված հանդիպմանը կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը՝ օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի շուրջ։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։ «Մայիսի 27-ին Վրաստանը քննարկվելու է արտգործնախարարների կողմից՝ լուրջ զարգացումների ֆոնին։ Նախարարները կքննարկեն երկրում տիրող ընդհանուր իրավիճակը և կորոշեն մեր հետագա անելիքները»,- ասաց նա։
Կարդալ ավելին »Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է N զորամասի զինծառայող Արարատ Արոյանը
Դեռևս չպարզված հանգամանքներում մայիսի 26-ին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կարդալ ավելին »Փրկարարները և ներգրավված ուժերը Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից տարհանել են 269, փրկել` 120 մարդու
Համաձայն օպերատիվ իրավիճակի՝ ժամը 22․00-ի դրությամբ, Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման գոտում փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրակարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված են 324 փրկարարական ծառայող։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է ...
Կարդալ ավելին »Երևանի տարբեր շինություններից հեռացվել է մոտ 360 տոննա ջուր
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 26-ին, ժամը 08։40-ից ահազանգեր է ստացել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով տեղի ունեցած ջրալցումների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 360 տ)։
Կարդալ ավելին »Դեբեդ գետի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները և Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամըՎարորդներին հորդորում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվում այլընտրանքային երթուղիներ. Փակ երթուղիներ՝ Վանաձոր – ...
Կարդալ ավելին »Տավուշում և Լոռիում արվում են բոլոր առաջնային գործողությունները. իրավիճակն ըստ ՏԿԵ նախարարի ու ՆԳ փոխնախարարի
Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ, նախնական տվյալներով՝ կա երեք զոհ։ Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես, 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում: ...
Կարդալ ավելին »Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնը, մուտքն ազատ է. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ փառատոնի նպատակն է երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը: Փառատոնի առաջին համերգաշարը բաղկացած կլինի երեք համերգից, որոնցից առաջինը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորների միության ...
Կարդալ ավելին »Դոլարը և եվրոն աճել են, ոսկու գինը՝ նվազել
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մայիսի 24-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 387.77 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 4.33 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 420.38 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.30 դրամով և կազմել 423.93 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 493.28 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ