• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին երկրում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ «Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության ողբերգական մահվան կապակցությամբ պաշտոնական սուգը կշարունակվի երեք օր», – նշված է վարչապետի հատուկ կարգադրության մեջ։ Բացի այդ, ըստ կարգադրության, ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերը կփոխվեն ցավալի իրադարձությանը համապատասխան։ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարանների ձեռքբերման համար տրվող գումարներն անհատույց են

Կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված 25 հազար ընտանիքի: Գործադիրի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ արցախցիները դրամական աջակցություն կարող են ստանալ 3 ուղղությամբ՝ բնակարանի կամ կառուցված տան ձեռք բերում, տան կառուցապատում, ինչպես նաև հիփոթեքային վարկի մարում։ Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ գումարի տրամադրման չափը ...

Կարդալ ավելին »

Շրջայցեր` Երևանի շինհրապարակներում. Ընդամենը 16 կառուցապատող է օդի որակի չափիչ սարք տեղադրել. Ավինյան

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խստացված շրջայցեր կիրականացվեն շինհրապարակները սահմանված չափորոշիներին համապատասխանեցնելու նպատակով: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես կարևորվել է օդի որակի չափիչ սարքերի տեղադրման գործընթացը: Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ GIS քարտեզի վրա արդեն տեսանելի է, թե քանի կառուցապատող է այդ աշխատանքներն իրականացրել և արդյունքը գոհացուցիչ չէ և մոտ չէ բավարար լինելու: ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն` «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին

Նիդերլանդների թագավորության Հաագա քաղաքում օրերս անցկացվել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ.) 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով, որը կազմակերպել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Նիդերլանդների թագավորությունը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություններ։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների պատվիրակներ, ժառանգության ուսումնասիրման ոլորտի տասնյակ կազմակերպություններ, փորձագետներ։ Համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ի դեմս  ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության ...

Կարդալ ավելին »

Կառուցապատումն ընթացել է խախտումներով, 50 տոկոսից ավելի փոքրացվել է Ողջաբերդ գետի հունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեում ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նշվել է, որ հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով  վնասվել է Ողջաբերդ գետի լանջապաշտպան բետոնային շերտի հենարան հողաթումբը. 50 ...

Կարդալ ավելին »

Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև

Առավոտից Հայաստանի քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։ Նրանք նշում են, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիրն է և նրանց հետ միասին սգում են նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ մյուսների մահը։ Դեսպանատանը սգո մատյան կբացվի վաղը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ նույնպես զոհվել են, այդ թվում՝ ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մայիսի 20-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.33%-ով և կազմել 25,998,808.76 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.33%-ով և կազմել 67,076.39 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.87%-ով և կազմել 3,109.70 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.046360551 (-0.54%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.43%-ով և կազմել 486.30 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007249991 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 20-05-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 20-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (-0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 417.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 425.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.22 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.33 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (-0.50 ...

Կարդալ ավելին »

Թեհրանի ֆոնդային բորսան ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը

Թեհրանի ֆոնդային բորսան որոշել է դադարեցնել գործունեությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնել է բորսայի տնօրենների խորհրդի անդամ Ռեզա Էյվազլուն։ «Ֆոնդային բորսան փակ կլինի այսօր և առաջիկա մի քանի օրերի ընթացքում՝ մինչև պաշտոնական ծանուցումը»,– հայտնել են բորսայից։ Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր։ Ուղղաթիռում նախագահի հետ էին նաև երկրի ԱԳ նախարար Հոսեյն ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս պահին Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Նախարարի ելույթին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ հետևյալ հղմամբ: 

Կարդալ ավելին »