• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Bitcoin-ի փոխարժեքն այսօր. 20/08/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 20-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.36%-ով և կազմել 44,111,192.03 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.40%-ով և կազմել 115,091.69 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.85%-ով և կազմել 4,237.12 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.036806733 (-0.47%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.46%-ով և կազմել 567.13 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004926492 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 21/08/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 21-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.00 դրամ (-0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 443.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 449.00 դրամ (-3.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.72 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.78 դրամ (-0.08 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.00 դրամ (-0.50 ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով:

Կարդալ ավելին »

ԵՄ-ն նոր պատժամիջոցներով կշարունակի ճնշել Ռուսաստանին

Եվրոպական երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային և նոր պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին  հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը Ուկրաինայի վերաբերյալ «կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանսից հետո։ «Մենք կշարունակենք համատեղ մշակել անվտանգության երաշխիքներ և անզիջում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այդ թվում՝ նոր, ավելի խիստ պատժամիջոցների նախապատրաստման միջոցով։ Նիդեռլանդները և եվրոպական երկրները կշարունակեն անփոփոխ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 20/08/25

Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 43546.29 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 3116.63 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 3727.29 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 25122.90 կետ:

Կարդալ ավելին »

Քաղցած թռչունը անտառային հրդեհ է առաջացրել

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում մի անսովոր միջադեպ է տեղի ունեցել, որը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել հրշեջների ու տեղացիների համար, գրում է Shepherd News-ը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի քաղցած ջրարծիվ՝ արծվի նման մի խոշոր գիշատիչ թռչուն, որոշել է ձուկ ուտել։ Կարծես թե վայրի բնության սովորական տեսարան է, բայց այս անգամ ամեն ինչ ընդհանրապես այլ ուղղությամբ գնաց։ Թռչունը մեծ ...

Կարդալ ավելին »

Թաիլանդը զբոսաշրջիկներին թույլ կտա փոխարինել կրիպտոն բատով

Թաիլանդի կառավարությունը 2025 թվականի 4-րդ եռամսյակում կսկսի TouristDigipay ծրագիրը, որը հնարավորություն կտա օտարերկրյա զբոսաշրջիկներին փոխարկել կրիպտոակտիվները թաիլանդական բատով։ Ծրագիրը 18 ամիս կգործի փորձնական ռեժիմով: Թաիլանդի ֆինանսների նախարարի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի հեշտացնել օտարերկրյա զբոսաշրջիկների կյանքը Թաիլանդում և առաջարկել նոր վճարային ձև։ Հիմնական պահանջն է, որ թվային ակտիվները չեն օգտագործվի ուղղակի ապրանքների ու ծառայությունների վճարման համար, միայն հնարավոր է փոխարկել բատերի ...

Կարդալ ավելին »

Միջոց՝ «հավերժական քիմիական նյութերը» արևի լույսի օգնությամբ քայքայելու համար

Գիտնականները ստեղծել են վնասակար «հավերժական քիմիական նյութերը» քայքայելու նոր միջոց՝ արևի լույսով ակտիվացվող նյութի օգնությամբ։ Պերֆտորալկիլային և պոլիֆտորմեթիլային նյութերը (PFAS) հանդիպում են բազմաթիվ կենցաղային ապրանքներում՝ չկպչող ծածկույթով ամանեղենից մինչև կոսմետիկա, ատամի թել և ջրակայուն հագուստ։ Այս նյութերը կոչվում են «հավերժական», քանի որ քայքայվում են հազարավոր տարիների ընթացքում՝ կուտակվելով շրջակա միջավայրում և մարդու օրգանիզմում։ 1940-ականներից ի վեր PFAS-ն օգտագործվել է իր ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․ Օգոստոսի 21 ·         9-րդ դասարան՝ «Հայոց լեզու», ·         12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Օգոստոսի 22 ·       ...

Կարդալ ավելին »

Գազայում հումանիտար աշխատողների սպանությունները հասել են ռեկորդի

Հումանիտար աշխատողների սպանություններն անցյալ տարի մոտ մեկ երրորդով աճել են՝ հասնելով գրեթե 400-ի, ինչը 1997 թվականից ի վեր գրանցված «ամենամահացու տարին» է։  Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի և այլ տվյալների համաձայն՝ Գազայում հակամարտությունը շարունակում է բարձր մակարդակի հասցնել մարդասիրական անձնակազմի մահացության մակարդակը նաև 2025 թվականին։ Նրա ...

Կարդալ ավելին »