• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ներդրվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկած մաքսային բարեփոխումների շրջանակում, արդեն իսկ կիրառության մեջ է մտել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը։ ՊԵԿ-ից հայտնում են, որ Կրեդիտային համակարգի ներդրման արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետն այդ որակավորումը կարող է պահպանել հաշվետու ժամանակշրջանում իր գործունեության արդյունքների, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցության համար իրեն շնորհվող միավորների բավարար քանակ ապահովելու դեպքում։ Հաշվետու ժամանակաշրջան է համարվում ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան կբարձրացնի նավթի գները Ասիայի համար

Սաուդյան Արաբիան մայիսին կբարձրացնի նավթի տեսակների մեծ մասի գները ասիական գնորդների համար: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունից: Ասիա մատակարարվող հիմնական տեսակի՝ Arab Light-ի արժեքը մեկ բարելի դիմաց կավելանա 0,3 դոլարով։ Նշվում է, որ ըստ Saudi Aramco պետական ​​ընկերության հաղորդագրության՝ արդյունքում այն կարժենա 2 դոլարով ավելի, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը: ԱՄՆ և Հյուսիսարևմտյան Եվրոպա մատակարարվող նավթի գները հիմնականում ...

Կարդալ ավելին »

Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի

լանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 9-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանայինի, Գագարինի, Միրաքյան, Մարտիկյան, Ռ.Մելիքյան, Ծերենցի, Վ.Մամիկոնյան, Ա.Մանուկյան, Ջիվանի,  Միքայելյան, Դուրյան, Իսրայել Օրի, Վանթյան, Մալաթիայի, Կուրղինյան, Մեծարենցի, Հովնաթանի, Ա.Վեգների, Քեսաբցիների փողոցների, Շահումյան 1-16 փողոցների և նրբանցքների, Արարատյան 1, 2 զանգվածների ջրամատակարարումը: Այդ մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Կարդալ ավելին »

Եվրոպոլի հետ գործակցելու համար ՀՀ-ն Նիդեռլանդներում կունենա կապի սպա

Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության հետ անդրազդային հանցավորության դեմ պայքարում։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թվականի հունիսի 27-ին եւ 2024 թվականի փետրվարի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։ Նախարարի ...

Կարդալ ավելին »

Առաջիկա 3 տարում 14 սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու. Կարեն Գիլոյան

2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորում է այդ առաջնությունը: «Դեռևս ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո, երբ ամփոփեցինք այն, ինչ ունենք, հասկացանք, որ բացառիկ վերաբերմունք է եղել, առաջնությունն էլ բացառիկ էր: Եվ դրա վառ վկայությունը լեցուն տրիբունաններն էին, որը, ցավոք, չտեսանք Բուլղարիայում անցկացվող առաջնությանը՝ ներկա էր մեկ ավտոբուս մարդ»,-ասաց Գիլոյանը: ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայում 7000-ից ավելի մարդ է ձերբակալվել թմրավաճառության կասկածանքով

 Ֆրանսիայի ոստիկաններն ու ժանդարմները ձերբակալել են ավելի քան 7000 կասկածյալի թմրահանցագործության դեմ «Մաքուր հրապարակ» լայնածավալ գործողության ընթացքում, որը կես տարի շարունակվել է ամբողջ երկրում։ Այդ մասին X-ում գրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ «Վեց ամսվա ընթացքում իրականացվել է «Մաքուր հրապարակ»-ի 473 գործողություն և «Մաքուր հրապարակ XXL»-ի 9 գործողություն. ձերբակալվել է 7177 մարդ, առգրավվել է 3,6 տոննա թմրանյութ», – ...

Կարդալ ավելին »

Մարտահրավերները ձեր ջանքերի և մտքի համադրությամբ ենք հաղթահարելու․ Սասուն Ավետիսյան

«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի մասնագիտական օրվա առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ մեջբերելով նրա խոսքը․ «Հարգելի՛ երկրաբաններ, Սիրելի՛ գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ։ Դուք բարդ և չափազանց կարևոր մասնագիտություն եք ընտրել, որը պահանջում է անմնացորդ նվիրում, առարկայի խորը տեսական իմացություն, գործնական հմտություններ և բացառիկ կամային հատկանիշներ։ ...

Կարդալ ավելին »

Սպասվում են կարճատև անձրևներ

Հայաստանի տարածքում ապրիլի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 8-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, ...

Կարդալ ավելին »

Մայիսի 10-ից Ճապոնիան կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և համալրել Ռուսաստան ներկրման համար արգելված ապրանքների ցանկը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը: Մատակարարման համար արգելված ապրանքների ցանկում ներառել են տարբեր տեսակի նավեր՝ հակահրդեհային և ամբարձիչային, լողացող նավանորոգարաններ, հորատման և ռեսուրսների արդյունահանման համար լողացող և սուզվող հարթակներ, զբոսանավեր, սպորտային նավեր: Արգելվում է հանածո վառելիքի, հանքային յուղերի և ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանն ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացրել մասնավոր սեկտորի զարգացմանը

Հնդկաստանի կառավարությունը 2023-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է փոխանցել ազգային և օտարերկրյա մասնավոր ընկերություններին, այսպես կոչված, արտադրության խրախուսման ծրագրի շրջանակներում: Reuters-ի փոխանցմամբ՝ սուբսիդիաներ են ստացել այն ընկերությունները, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում տնտեսության 14 առանցքային ոլորտներում՝ էլեկտրոնային արտադրանքի արտադրությունից մինչև անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Դրանք ներառում են Apple-ը, Foxconn-ը, Samsung Electronics-ը, ինչպես նաև Hindustan Unilever-ը և Reliance Industries-ը: Հնդկաստանի կառավարությունն ...

Կարդալ ավելին »