Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,- ասված է Անի Բադալյանի գրառման մեջ: Ավելի վաղ Բադալյանն անդրադարձել էր շրջանառվող ոչ պաշտոնական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Tesla-ն կրճատում է էլեկտրաքարերի արտադրությունը Շանհայում
Tesla-ն որոշել է կրճատել էլեկտրական մեքենաների արտադրությունը Շանհայի իր գործարանում, որտեղ նրանք արտադրում են Model 3 սեդանը և Model Y քրոսովերը։Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ մարտին ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, որ կրճատեն Model 3-ի և Model Y-ի արտադրությունը և վեցօրյա աշխատանքային շաբաթից անցնեն հնգօրյայի։ Հրատարակությունը այս որոշումը կապում է Չինաստանի էլեկտրական մեքենաների շուկայում ինտենսիվ մրցակցության և վաճառքի ցածր ...
Կարդալ ավելին »Wildberries-ը գործարկել է առցանց վարկավորման ծառայություն
Wildberries-ը գործարկել է առցանց վարկավորման ծառայություն վաճառողների համար: «Վարկի համար դիմելու հնարավորությունը աստիճանաբար կբացվի հարթակի վաճառողների համար։ Այժմ վարկ ստանալու համար կարող է դիմել 20 հազար վաճառող, իսկ շուտով վարկերը հասանելի կդառնան ավելի լայն շրջանակի համար»,- նշել են ընկերությունում։ Վաճառողներին վարկեր տրամադրելու համար Wildberries-ը գրանցել է իր միկրովարկային ընկերությունը, որը ներառված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ռեգիստրում: Վարկի գումարը կազմում է ...
Կարդալ ավելին »Ֆիզանձանց էլ. ծառայությունների միասնական համակարգ՝ ՊԵԿ-ում
Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը. https://self-portal.taxservice.am/։Համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։ ՊԵԿ-ը ...
Կարդալ ավելին »Մոտ 900 անուն դեղ չի ներառվի էլեկտրոնային դեղատոմսերի ցանկում
Կան մոտ 900 անուն դեղ, որոնք երբևիցե չեն ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում։ Այդ մասին «Մեդիա կենտրոն»-ում էլեկտրոնային դեղատոմսերի խնդիրների և առավելությունների վերաբերյալ քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը՝ մանրամասնելով, որ դրանց թվում կլինեն ցավազրկող, ջերմություն իջեցնող, ինչպես նաև բոլոր այն հակավիրուսային դեղերը, որոնք դեղատոմս չեն պահանջում։ «Մեր բնակչության մեջ խուճապ ...
Կարդալ ավելին »Բնապահպանական ռիսկերի կառավարման տեսանկյունից ԶՊՄԿ-ն ամբողջությամբ կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին
«Բիզնես հնարավորությունների բացազատում» խորագրով կոնֆերանսը ևս մեկ հնարավորություն է խոսելու առհասարակ Հայկական բիզնես ոլորտում բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) բաղադրիչի դերի մասին: Սա հիանալի հարթակ է վերհանելու խնդիրները, մարտահրավերները, առաջարկվող լուծումները և, իհարկե, ծանոթանալու միջազգային փորձին: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, կարևորելով նման հանդիպումների դերն ու նշանակությունը, նշեց, որ իրենք ևս հաճախակի ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ն ընդունել է արհեստական բանականության մասին առաջին գլոբալ բանաձևը
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը միաձայն ընդունել է առաջին գլոբալ բանաձևն արհեստական բանականության (AI) վերաբերյալ։ Այն երկրներին կոչ է անում պաշտպանել մարդու իրավունքները, անձնական տվյալները և հետևել AI-ին՝ ռիսկերի հայտնաբերման նպատակով։ Այյդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Բանաձևը, որը պարտադիր ուժ չունի, առաջարկել է Միացյալ Նահանգները, դրա համահովանավորներն են Չինաստանը և 120-ից ավելի երկրներ։ «Այսօր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բոլոր 193 երկրները խոսել են ...
Կարդալ ավելին »Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը
«Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն «Roma Sinfonietta» նվագախմբի կատարմամբ: Համերգը կղեկավարի դիրիժոր Անդրեա Մորիկոնեն: Իտալացի կոմպոզիտոր, դիրիժոր Էնիո Մորիկոնեն հիմնականում երաժշտություն է գրել կինոյի և հեռուստատեսության համար: «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» արժանացել է մեծ ...
Կարդալ ավելին »Միջազգային հարթակների փորձը․ BDO Italy-ի կայուն զարգացման մասնագետ Վալերիա Ֆազիոն՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում տեղի ունեցավ հանդիպում BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոյի հետ, որը նաև BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչն է։ Վալերիա Ֆազիոն ներկայացրեց գործարարների համար նոր զարգացումների միտումները, պահանջներն ու նոր հնարավորությունների աղբյուրները։ Հանդիպման թեման էր՝ «ԲՍԿ սկզբունքները միջազգային հարթակում. ձեռքբերումներ և հեռանկարներ»։ Միջազգային խորհրդատվական ընկերությունները հատուկ առաքելություն ունեն՝ Հայաստանում և տարածաշրջանում ներկայացնել ...
Կարդալ ավելին »Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մանրամասնելով, որ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում այդ տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ